Տնտեսություն

Կտրոնից կախված տնտեսության մասին

13.09.2008

Երկու օր առաջ, երբ հեռուստացույցով դիտում էի կառավարության նիստի մասին պատմող ռեպորտաժը, հիշեցի մի դեպք իմ ուսանողական տարիներից։ 2001թ., երբ սովորում էի ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսում, մեզ ուղարկում էին պրակտիկայի՝ տարբեր հաստատություններ՝ մասնավոր կամ պետական կառույցներ։ Կուրսի տղաներից մեկը պրակտիկան անցկացնում էր Հարկային ծառայությունում։ Հետո, երբ միասին «փորձի փոխանակում» էինք անում, նա պատմում էր, …

կարդալ ավելին

Շուտով կփորձարկեն գազատարը

13.09.2008

«Իրան-Հայաստան գազատարի կառուցումն ավարտված է: Մնում է միայն ավարտել Հայաստանում Քաջարանից մինչեւ Երեւան գազատարի թողունակության բարձրացման աշխատանքները, ինչը նախատեսված է մինչեւ այս տարվա նոյեմբեր: Շուտով կսկսվեն գազատարի փորձարկման աշխատանքները, որոնց ավարտից հետ արդեն հնարավոր կլինի այն ամբողջ հզորությամբ օգտագործել»,- երեկ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նա վստահեցրել է, թե գազատարը …

կարդալ ավելին

Ադրբեջանը` հիմնական մատակարար

13.09.2008

Վրաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Խետագուրին հայտարարել է, որ Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները չեն ազդել վրացական շուկա ռուսաստանյան գազի մատակարարումների վրա: «Դա, այնուամենայնիվ, ոչ թե քաղաքականություն է, այլ առեւտրային հարաբերություններ: Ընկերությունները միշտ էլ իրենք են որոշելու` ումից գազ գնել: Որտեղ այն ավելի էժան լինի, այդ երկրի հետ էլ գազի մատակարարումների վերաբերյալ համաձայնագիր կկնքվի»,- ասել է նա: …

կարդալ ավելին

Նահանջ, Հայաստան

13.09.2008

Եվ այսպես, Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից հրապարակվող «Գործարարություն 2009» (Doing Business 2009) զեկույցի համաձայն, 181 երկրների թվում Հայաստանը զբաղեցնում է 44-րդ տեղը։ Լա՞վ է սա, թե՞ վատ։ Կախված է նրանից, թե ո՞ւմ աչքերով ենք նայում։ Եթե նայում ենք իշխանական հայացքով, ապա լավ է. միջինից բարձր տեղ է։ Կարելի է անգամ մեջբերել ՀԲ …

կարդալ ավելին

Միայն համարժեք այլընտրանքային հզորություն ունենալու դեպքում

13.09.2008

Հայկական ատոմային էլեկտրական կայանը շահագործումից կհանվի միայն այն դեպքում, երբ կառուցված լինի գործող բլոկի հզորությանը համարժեք այլընտրանքային հզորություն: Երեկ նման հայտարարություն է արել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նրա` եթե մինչեւ 2016թ. ավարտվի Հայաստանում ատոմակայանի նոր բլոկի շինարարությունը, ապա, բնական է, հինը կկորցնի իր շահագործման նպատակահարմարությունը: Եթե այդ ժամկետներում ծրագիրը դեռ …

կարդալ ավելին

2009-ից Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային

13.09.2008

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հավաստմամբ` 2009 թվականից Հայաստանը էլեկտրաէներգիա կվաճառի Թուրքիային: Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիային էլեկտրաէներգիա վերջին անգամ մատակարարել է խորհրդային տարիներին: Ըստ Ա. Մովսիսյանի` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Թուրքիայի նախագահի Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկումներ են եղել այդ մասին: Հանդիպումների շրջանակներում նաեւ համաձայնագիր է կնքվել նախարարության եւ թուրքական «Յունիտ» …

կարդալ ավելին

Կարեւորը որակն է

13.09.2008

Հայաստանում մասնավոր հատվածի ձեռնարկությունների գերակշիռ մասը մրցակցային առավելության ամենակարեւոր գործոն է համարել ապրանքների կամ ծառայությունների որակը: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» կողմից հրապարակած Միջազգային գործարար զեկույցի համաձայն` ՀՀ-ում հարցմանը մասնակցած մասնավոր հատվածի ձեռնարկությունների (ՄՀՁ-ների) 83%-ը եւ ամբողջ աշխարհում 70%-ը գտնում է, որ մրցակցային առավելության ամենակարեւոր գործոնն է ապրանքների կամ ծառայությունների որակը: Ընդ որում, որակի գործոնն ամենաբարձր ցուցանիշն …

կարդալ ավելին

Հնարավոր է՝ տեղակայվի Երասխում

13.09.2008

Օրերս կայացել է Հայաստանում հայ-ռուս-իրանական համագործակցությամբ նավթազտարանի կառուցման աշխատանքները համակարգող աշխատանքային խմբի հերթական հանդիպումը: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ նավթազտարանի կառուցման նախագիծը բաժանվել է 2 մասի` ենթակառուցվածքների ստեղծում եւ զուտ նավթազտարանի կառուցում: Այժմ քննարկվում են Իրան-Հայաստան նավթամթերքների խողովակաշարի եւ տերմինալի կառուցման խնդիրները, «այսինքն` նավթազտարանի մի հանգույցի կառուցումն արդեն …

կարդալ ավելին

ՊԵԿ՝ հետեւություններ չանելու հետեւանքը

12.09.2008

Երեկ «Դե Ֆակտո» ակումբում Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը խոսեց գրեթե ամեն ինչի մասին՝ սկսած նրանից, թե Հայաստան-Թուրքիա խաղը ինչպես կարող է ազդել հարկերի հավաքագրման վրա, վերջացրած նրանից, թե իրեն ինչո՞ւ աշխատանքից չազատեցին։ Իհարկե, այդ մասին ՊԵԿ-ի փոխնախագահը հումորով էր խոսում, սակայն փոխարենը շատ լուրջ էր վերաբերվում ՀԴՄ-ներ պատվիրած առեւտրի կազմակերպիչների տվյալներին։ «Փեթակ՝ …

կարդալ ավելին

Բենզինի գները կնվազեն

12.09.2008

Սեպտեմբերի 9-ից հանրապետության լցակայաններում բենզինի գները 5 տոկոսով (1 լիտրի հաշվարկով` 20 դրամ) կնվազեն: Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է «Ֆլեշ» բենզին ներկրող ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանը` հավելելով, որ վերջին մեկ ամսում բենզինի գինը նույնքանով նվազել է նաեւ միջազգային շուկայում: Բ. Բեգլարյանի խոսքերով, չնայած այս պահին բենզինի անհրաժեշտ քանակ Հայաստանում չկա, սակայն մեկ …

կարդալ ավելին

«Դվին Հոլդինգը» տուգանվել է

06.09.2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկվա նիստում պարարտանյութերի շուկայում գերիշխող դիրք զբաղեցնող «Դվին Հոլդինգ» ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման (իրացման չհիմնավորված գնի սահմանման եւ կիրառման) համար տուգանքի է ենթարկել: Ըստ հանձնաժողովի` «Դվին Հոլդինգը» չհիմնավորված եւ խտրական գին է կիրառել պարարտանյութի համար, եւ կիրառման փաստի առիթով վարույթ է հարուցել «Առավոտ» օրաթերթի եւ «www.panorama.am» վեբ-կայքի հրապարակումների հիման …

կարդալ ավելին

Բանկերը դեռեւս նախազգուշացվել են

06.09.2008

ՀՀ Տնտեսական մրցակցության հանձնաժողովը բանկային համակարգում մրցակցային կանոնների հնարավոր խախտման առնչությամբ վարույթ է հարուցել ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի գրության հիման վրա: Ըստ ԿԲ նախագահի գրության, բանկերի կողմից ֆինանսական ծառայությունների մատուցման ընթացքում որպես նախապայման հաճախորդներին առաջարկվում է օգտվել կոնկրետ կազմակերպությունների կողմից մատուցվող օժանդակ (ապահովագրություն, գնահատում եւ այլն) ծառայություններից, ինչը սահմանափակում է հաճախորդների ընտրության իրավունքը, ըստ այդմ` …

կարդալ ավելին

Բեռնափոխադրումների հարցը կարգավորվո՞ւմ է

02.09.2008

Վրաստանից իրականացվող հայկական բեռների փոխադրումը կարծես կրկին իր սովորական հունով է ընթանում: Երեկ լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ սա ասաց Հայ-վրացական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վոլոդյա Բադալյանը` միաժամանակ հավելելով, թե իրավիճակն այնպիսին է, որ ամեն վայրկյան կարող է որեւէ խնդիր առաջանալ: «Oգոստոսի 16-ին, երբ երկաթուղայինի կամուրջը պայթեցվեց, Վրաստանի երկաթուղու վարչության պետը զանգահարեց եւ օգնություն խնդրեց, որպեսզի …

կարդալ ավելին

Լրացուցիչ գազատար

02.09.2008

Գյումրիում մեկնարկել է գազ մատակարարող երկրորդ` լրացուցիչ գազատարի շինարարությունը, որը քաղաքին գազով ապահովելու է Ախուրյանի մայր գազատարից (մինչ օրս քաղաքը գազ ստանում էր մի գազատարով): 690 մ երկարությամբ, 325մմ տրամագծով նոր խողովակն Ախուրյանը սնող մայր գազատարից լրացուցիչ գազ կմատակարարի Գյումրու կենտրոնական եւ հարավային թաղամասերին: Գյումրու Գազամատակարարման եւ գազիֆիկացման մասնաճյուղի տեխնիկական բաժնի պետ Արամ Բաղրամյանն «Արմենպրեսին» …

կարդալ ավելին

Դրամն արժեւորվե՞լ է

31.08.2008

2008թ. օգոստոսին հուլիսի համեմատ հանրապետության սպառողական եւ արժութային շուկաներում արձանագրվել է գների եւ դոլարի նկատմամբ դրամի հաշվարկային փոխարժեքի համապատասխանաբար 0.7% եւ 0.2% նվազում (դրամն արժեւորվել է): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ 2008թ. օգոստոսին 2007թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների 3.7% հավելաճն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 0.8% նվազումով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է …

կարդալ ավելին

130 վագոն

29.08.2008

Վերջին երկու օրերին Վրաստանից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր առմամբ 130 վագոն բեռ, որից 72-ը խառը բեռներ են, 48-ը` ցորեն, եւ 10 վագոն բենզին: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղարի փոխանցմամբ` հայ-վրացական սահմանի Սադախլո մաքսակետում այժմ գտնվում է 15 վագոն ցորեն եւ 7 վագոն խառը բեռ, որը շուտով կտեղափոխվի Հայաստան: Ըստ նրա` ներկայումս վրացական երկաթուղու …

կարդալ ավելին

Շարունակվող եւ հասունացող ճգնաժամ

29.08.2008

Արդեն մեկ շաբաթից ավելի Հայաստանում բենզինի բացակայության արդյունքում ստեղծված ճգնաժամը, չնայած իշխանությունների` վիճակի բարելավման վերաբերյալ հավաստիացումներին, խորանում է: Ինչպես նախորդ օրերին, երեկ եւս մայրաքաղաքի` դեռեւս գործող բենզալցակայանների առաջ տասնյակ մեքենաներով հերթեր էին գոյանում, իսկ 1 լիտր բենզինի «ստվերային» գինը հասել էր մինչեւ 1200 դրամի: Պաշտոնական տեղեկատվության համաձայն, երեկվա դրությամբ Վրաստանից Հայաստան էր հասել 10 վագոն …

կարդալ ավելին

Ճգնաժամը շարունակվում է

29.08.2008

Հայաստանում շարունակվում է բենզինի ու հացահատիկի ճգնաժամը: Հացի գործարանների ու արտադրամասերի աշխատողներն արդեն մասնավոր զրույցներում ասում են, թե սեփականատերերը հազիվ են կարողանում ապահովել օրվա համար անհրաժեշտ ալյուրի քանակը: «Որպեսզի բենզինի նման դեֆիցիտ չլինի, սեւ-անորակ ալյուր ենք խառնում: Ճիշտն ասած, ես չգիտեմ՝ ալյուրի դեֆիցիտ կա՞ մեր երկրում, թե՞ ոչ: Պարզապես զգում եմ, որ մեր ցեխի տերը …

կարդալ ավելին

«Western Union»-ը չի կարողացել հիմնավորել

29.08.2008

Մեր թերթի նախորդ համարում տպագրված «Western Union»-ն ընտրեց Ադրբեջա՞նը» հոդվածում անդրադարձել էինք ՀՀ Կենտրոնական բանկի որոշմանը՝ արգելել «Western Union» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի գործունեությունը ՀՀ տարածքում, ինչպես նաեւ՝ դրա հնարավոր խորքային պատճառներին եւ հետեւանքներին։ Միեւնույն ժամանակ, որոշ պարզաբանումների համար դիմել էինք ՀՀ ԿԲ, որ երեկ պատասխանեց մեր հարցերին։ Մասնավորապես, մեզ հետաքրքրում էր, թե ՀՀ ԿԲ-ն կոնկրետ …

կարդալ ավելին

Բենզին «վաբշե» չկա

29.08.2008

Վերնագիրը տնտեսական ճգնաժամի տարիների հանրահայտ անեկդոտից է: Հուսով եմ` վերապատմելու կարիք չկա: Պարզապես ուզում եմ հիշեցնել, որ 90-ականների տնտեսական ճգնաժամը հենց բենզինից սկսվեց: Այսինքն` դրա պակասից: Ճիշտ ու ճիշտ՝ ինչպես հիմա: Աշխարհաքաղաքական իմաստով ոչինչ չի փոխվել: Հայաստանը շարունակում է զարգանալ (թե՞ գոյատեւել) նույն շրջափակման պայմաններում: Սակայն նախորդ ճգնաժամի պայմաններում մեր երկիրը հաղթական պատերազմ էր մղում: …

կարդալ ավելին