Երեկ հայկական մամուլը «Չեն ֆինանսավորի» վերնագրով տիրաժավորեց «Ռուսական երկաթուղիներ» ընկերության հայտարարությունը: Ռուսական այս ընկերությունը մտադիր չէ ֆինանսավորել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը: Այն Հայաստանին է անհրաժեշտ: Հետեւաբար, Հայաստանն էլ պիտի գումարներ հայթայթի երկրի շրջափակումը ճեղքող այս ու մնացած բոլոր ձեռնարկների համար: Դժվարանում եմ բացատրել, թե ինչու է ռուսական ընկերությունն անկեղծացել: Նախկինում երբեք նման բան չի եղել: Երբ …
կարդալ ավելին«ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ամենօրյա մոնիտորինգը վերջին օրերին հայաստանյան շուկայում մի քանի ապրանքատեսակների գների նվազում է արձանագրել: Դրանք հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքատեսակներ են եւ այն շուկաները, որտեղ Հանձնաժողովի ուղարկած նյութերի հիման վրա ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն վերահսկողական գործողություններ եւ որոշակի միջոցառումներ է իրականացրել»,- այս մասին ասված է ՏՄՊՊՀ-ի մամլո քարտուղարի` երեկ տարածած հաղորդագրությունում: …
կարդալ ավելինՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) ձեռք է բերել մասնավոր սեփականություն հանդիսացող Արարատբանկ ընկերության բաժնետոմսերի 25 տոկոս գումարած 1 բաժնեմասը` նրա հետագա աճի եւ զարգացման ծրագրերին աջակցելու նպատակով: Պայմանագիրը երեկ ստորագրեցին Կովկասում, Մոլդովայում եւ Բելառուսում ՎԶԵԲ-ի տնօրեն Մայք Դեւինը, Արարատբանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ բանկի հիմնական բաժնետեր Բարսեղ Բեգլարյանը: ՎԶԵԲ-ի ներդրումն ապահովելու …
կարդալ ավելինՍեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 22 բանկեր եւ 12 վարկային կազմակերպություններ տրամադրել են ընդհանուր առմամբ 86,8 միլիարդ դրամի հիպոթեքային վարկ: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել են ԿԲ-ում: Ըստ այդմ, 2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը տատանվել է 12-18 տոկոսի միջակայքում, ընդ որում` վարկերի մոտ 45 տոկոսը տրամադրվել է 5 տարուց ավելի …
կարդալ ավելինՀոկտեմբերի 26-ին, ժամը 01:25-ին թալանել են ՀՀ կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի` Երեւանի Իսահակյան փողոցի թիվ 34/Բ հասցեում գտնվող առանձնատունը: Տան հսկիչ Նորիկ Մ.-ն Ոստիկանության Կենտրոնականի բաժնում ասել է, որ նույն օրը, ժամը 00.30-ին, 5 անհայտ անձինք, որոնցից 4-ը` դիմակավորված, դարպասի վրայով մուտք են գործել տան բակ, որից հետո բաց դռնից …
կարդալ ավելինԵրեկ աշխարհի ապրանքային շուկաներում անմշակ նավթի գինը կրկին նվազել է` հասնելով նվազագույն մակարդակին վերջին 17 ամիսների ընթաքում: Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդում 1 բարել նավթի գինը նվազել է 29 ցենտով եւ կազմել է 63,86 դոլար: Լոնդոնի նավթի սակարանում նավթի 1 բարելի գինը իջել է 60 ցենտով` կազմելով 61,45 դոլար: Սա նշանակում է, որ նավթի …
կարդալ ավելին2008թ. սեպտեմբերին օգոստոսի նկատմամբ արձանագրվել է 0.5% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճը (2007թ. հոկտեմբերից 2008թ. սեպտեմբերը՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ) կազմել է 11.3%: Այս մասին ասվում է ԿԲ-ի չորրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում: Ընդ որում, սեպտեմբերին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է բանջարեղեն եւ կարտոֆիլ (ԿԲ-ի փաստաթղթում բանջարեղենն ու կարտոֆիլն առանձին տողերով են ներկայացված(՞), մսամթերք, ձկնամթերք …
կարդալ ավելինՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը երեկ հաղորդագրություն է տարածել «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ: «ՀՀ Արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ս.թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացել է կատարողական թերթ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից, համաձայն ՀՀ վարչական դատարանի 10.10.2008 թ. …
կարդալ ավելինԱշխարհում մոլեգնող ֆինանսական ճգնաժամը ճակատագրական եղավ Արեւմտյան շատ բանկերի համար. ոմանք սնանկացան, ոմանք ապավինեցին պետության օգնությանն ու մասնակիորեն ազգայնացվեցին։ Եվ այդ իրադարձությունների ֆոնին բոլորը զարմանքով նկատեցին, որ HSBC-ն՝ աշխարհի ամենամեծ եւ ճանաչված բանկերից մեկը, կարծես խնդիրներ չունի։ Ավելին, երբ Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարությունը վերջերս որոշում կայացրեց միջոցներ տրամադրել երկրի բանկային համակարգին՝ իրացվելիության ապահովման եւ կապիտալի …
կարդալ ավելինԵվրամիության արժութային շուկաներում դոլարի նկատմամբ եվրոյի փոխարժեքի անկումը շարունակվում է. երեկ առավոտյան եվրոյի փոխարժեքն իջել է 1,27 դոլարի նշագծից: Դա դոլարի նկատմամբ եվրոյի ամենացածր փոխարժեքն է 2006թ. հոկտեմբերից ի վեր: Ինչպես նշում են Լոնդոն-Սիթիի մասնագետները, վարկային ու ֆինանսական ճգնաժամն այժմ տարածվել է համաշխարհային արժութային շուկայի վրա՝ այնտեղ առաջացնելով փոխարժեքների ուժգին ու վտանգավոր տատանումներ: Օրինակ, ճապոնական …
կարդալ ավելինԵրեկ ԱԺ-ում սկսվել են 2009թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ 2009թ. բյուջեն թվային արտահայտությամբ հատելու է 3 մլրդ դոլարի սահմանագիծը՝ եկամտային մասը կազմելու է 905 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 945 մլրդ դրամ։ Հաջորդ տարի բյուջեն ունենալու է 40 մլրդ դրամի դեֆիցիտ։ Թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այդ «հնչեղ» 3 մլրդ դոլարը, լավագույնս երեկ բնորոշել է …
կարդալ ավելինՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը երեկ Ազգային ժողովում 2009 թվականի պետական բյուջեի նախագիծը ներկայացնելիս հայտարարեց, թե պետության եկող տարվա «ծախսերն ավելի աղքատամետ են»: Ու այդպիսով նախարարն ակամա սահմանեց եկող տարվա բյուջեի անվանումը կամ բնութագիրը` «աղքատամետ բյուջե»: Հիշեցնենք, որ անցած աշնանն այս տարվա բյուջեն ներկայացնելիս այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «2008-ի բյուջեն …
կարդալ ավելին«ԱՊՀ երկրներին հարկավոր է կայուն ֆինանսական համակարգ: Ուստի ԱՊՀ շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու համար կարեւոր է միջազգային ֆինանսական կենտրոնների, ինչպես նաեւ՝ տարածաշրջանային կենտրոնների ստեղծումը»,- երեկ հայտարարել է ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը:
կարդալ ավելին2009թ. բյուջեով Կենտրոնական բանկին թեյնիկներ գնելու նպատակով սահմանված է 1 մլն 200.000 դրամ: Երբ ԱԺ պատգամավորներից մեկը երեկ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ այս առնչությամբ հայտնեց իր զարմանքը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը պատասխանեց, թե բոլոր ծախսերը հիմնավորված են: Նա նաեւ ավելացրեց, որ ԿԲ-ն Սյունիքում պետք է հյուրանոց կառուցի: Հիշեցնենք, որ տարիներ առաջ ԿԲ-ն նման մի շինություն …
կարդալ ավելինՄեր ղեկավարները՝ ռուսների օրինակով, ձգտում են չխոսել միջազգային ֆինանսական ճգնաժամի մասին՝ դա համարելով ճգնաժամը հաղթահարելու կամ շրջանցելու լավագույն եղանակը։ Սակայն, քանի որ համաշխարհային պրոցեսները հայկական ԶԼՄ-ների գրածներից ամենեւին կախված չեն, եւ այս հրապարակումից դժվար թե ճգնաժամը ավելի խորանա, կարծում ենք, ընթերցողներին կհետաքրքրի, թե Հայաստանի թիվ մեկ տնտեսական գործընկեր Ռուսաստանի օլիգարխներն ինչ վնասներ են կրել ճգնաժամի …
կարդալ ավելին«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը գործում է 2007թ. սեպտեմբերից, եւ նպատակն է՝ ձեւավորել բարեպաշտ, նորարար եւ ինտելեկտուալ մի սերունդ, որը կկարողանա գործել հօգուտ եւ ի նպաստ Հայաստանի Հանրապետության: Հիմնադրամի կարգախոսն է. «Գիտելիքն ու առաքինությունն են ապագայի երաշխիքը, եւ դրամ չունենալը չպետք է խոչընդոտի բարեպաշտ երիտասարդի կրթությանը»: Գործունեության մեկ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 45 մլն դրամի բարեգործական …
կարդալ ավելինԵրեկ հաղորդագրություն է տարածել «Սիլ» կոնցեռնի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնելով, որ հոկտեմբերի 23-ին Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը դադարեցրել է հանքային ջրերի «Բջնի» գործարանի աշխատանքը: Հաղորդագրության հետ տարածվել է նաեւ կազմակերպության փաստաբան Արա Զոհրաբյանի տրամադրած տեղեկանքը, որում նախօրեին կատարվածի անօրինական ու չհիմնավորված լինելն ապացուցելու համար մանրամասն ներկայացվում է «Բջնիի» գործունեությունը` արտոնագիրը ստանալու պահից սկսած, եւ մինչեւ …
կարդալ ավելինԼուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում երեկ բացվեց «Լուսակերտ Բիոգազ Փլանթ» (ԼԲՓ) ՓԲԸ կենսագազի գործարանը, որը չունի իր նախադեպը Հայաստանում եւ Կովկասում: Գործարանը ստացված թռչնաբուծական կենդանական թափոններից արտադրելու է էլեկտրաէներգիա, օրգանական պարարտանյութ: Գործարանի հիմնական սեփականատերն է Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, սակայն բաժնետոմսեր ունեն նաեւ դանիական երկու եւ նորվեգական մեկ ընկերություններ: Գործարանը փորձնական կերպով, արդեն մեկ ամիս է, սկսել …
կարդալ ավելինԵրեքշաբթի երեկոյան ավարտվել են Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարի վերականգնողական աշխատանքները, եւ արդեն ժամը 23:00-ին գազամուղով բնական գազը մուտք է գործել Հայաստան: Ներկայումս գազը ներկրվում է հանրապետություն ամբողջ ծավալով: Հիշեցնենք, որ գազի մուտքը ՀՀ դադարեցվել էր հոկտեմբերի 19-ին` ժամը 01:00-ին՝ պայմանավորված Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա իրականացվող պլանային կանխարգելիչ եւ վերանորոգման աշխատանքներով:
կարդալ ավելինՊատասխանելով Վերին Lարսի անցակետի վերակառուցման ավարտի վերաբերյալ «Արմենպրեսի» հարցին, ՌԴ տրանսպորտի նախարար, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության հարցերով հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Իգոր Լեւիտինն ասել է, որ կատարվող աշխատանքների համար ժամանակ է պահանջվում, այդ պատճառով հնարավոր չէ ասել, թե անցակետը երբ կսկսի գործել: Հիշեցնենք, որ այն փակվել էր դեռեւս 2006-ի ամռանը՝ վերանորոգման նպատակով: Ըստ …
կարդալ ավելին