Էլի էժանանում են

29/10/2008

Երեկ աշխարհի ապրանքային շուկաներում անմշակ նավթի գինը կրկին նվազել է` հասնելով նվազագույն մակարդակին վերջին 17 ամիսների ընթաքում: Նյու Յորքի ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդում 1 բարել նավթի գինը նվազել է 29 ցենտով եւ կազմել է 63,86 դոլար: Լոնդոնի նավթի սակարանում նավթի 1 բարելի գինը իջել է 60 ցենտով` կազմելով 61,45 դոլար: Սա նշանակում է, որ նավթի օրական արդյունահանումը 1,5 մլն բարելով կրճատելու ՕՊԷԿ-ի որոշումը բավարար չեղավ նավթի գների անկումը կանգնեցնելու համար: Ի դեպ, երեկ միջազգային արժութային շուկաներում եվրոյի փոխարժեքը նվազել է 1,24 ԱՄՆ-ի դոլարի մակարդակից: Եվրոպական բորսաներում 1 եվրոյի փոխարժեքը հասել է 1,2376 ԱՄՆ դոլարի: Դրա արդյունքում եվրոյի արժեզրկումը երեկ կազմել է արդեն 2,06 տոկոս: