86.6 մլրդ դրամի հիպոթեք

02/11/2008

Սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանում գործող 22 բանկեր եւ 12 վարկային կազմակերպություններ տրամադրել են ընդհանուր առմամբ 86,8 միլիարդ դրամի հիպոթեքային վարկ: Այդ մասին «Արմենպրեսին» հայտնել են ԿԲ-ում: Ըստ այդմ, 2008թ. երրորդ եռամսյակի ընթացքում առեւտրային բանկերի կողմից տրամադրված հիպոթեքային վարկերի տոկոսադրույքը տատանվել է 12-18 տոկոսի միջակայքում, ընդ որում` վարկերի մոտ 45 տոկոսը տրամադրվել է 5 տարուց ավելի ժամկետով: