Երեկ ԱԺ-ում սկսվել են 2009թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները։ 2009թ. բյուջեն թվային արտահայտությամբ հատելու է 3 մլրդ դոլարի սահմանագիծը՝ եկամտային մասը կազմելու է 905 մլրդ դրամ, ծախսային մասը՝ 945 մլրդ դրամ։ Հաջորդ տարի բյուջեն ունենալու է 40 մլրդ դրամի դեֆիցիտ։ Թե ինչ է իրականում իրենից ներկայացնում այդ «հնչեղ» 3 մլրդ դոլարը, լավագույնս երեկ բնորոշել է ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ «2009թ. բյուջեի ծախսերն ավելի աղքատամետ են»,- հայտարարել է նա։ Համաձայնեք, որ 7 տարի երկնիշ տնտեսական աճ արձանագրած երկրի բյուջեի համար ավելի լավ որակում դժվար էր գտնել։