Տնտեսություն

Նարնջագույն հեղափոխություն… կապի շուկայում

09.10.2008

Երեկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների գնային առաջարկների փաթեթները: Ամենաբարձր գնային առաջարկը` 51.5 մլն եվրո, ներկայացրել է «France Telecom» ընկերությունը, որը հանդես է գալիս Orange ապրանքանիշով: Հենց այս ընկերությունն էլ կդառնա Հայաստանում բջջային կապի երրորդ օպերատորը, քանի որ մրցույթի հիմնական չափանիշը գնային առաջարկն էր: Թե …

կարդալ ավելին

Մատակարարելու են

09.10.2008

«Արմինֆոյի» տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 13-ին Իրանը կսկսի գազ մատակարարել Հայաստանին: Իր հերթին, դրա դիմաց Հայաստանն էլեկտրաէներգիա կմատակարարի Իրանին: 2009թ. մատակարարվող գազի ծավալը կկազմի 2,3 մլրդ խմ, իսկ ՀՀ-ից արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալը` 3,3 մլրդ կՎտ/ժամ:

կարդալ ավելին

Առաջին ոչ ռուսականը

09.10.2008

Երեկ ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվել են բջջային կապի 3-րդ օպերատորի մրցույթին հայտ ներկայացրած ընկերությունների գնային առաջարկների փաթեթները: Այդ արարողությանը մասնակցել են մրցույթի մասնակից բոլոր երեք ընկերությունների ներկայացուցիչները: Ըստ այդմ, ֆրանսիական Orange (France Telecom) ընկերության գնային առաջարկը եղել է ամենաբարձրը` կազմելով 51,5 միլիոն եվրո: Շվեդական «M$A Tele2 AB» ընկերությունը լիցենզիայի համար առաջարկել է 45.6 …

կարդալ ավելին

Արեւածաղիկ վաճառողներին առայժմ չեն նեղի

09.10.2008

«Հայելի» ակումբում երեկ պետք է բանավիճեին ՀՀ Պետական եկամուտների նախագահի տեղակալ Ահարոն Չիլինգարյանն ու Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հարկային հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Սակայն բանավեճ՝ որպես այդպիսին, չստացվեց, որովհետեւ Ա. Գեւորգյանը հարկային գրեթե բոլոր փոփոխությունների նկատմամբ դրական վերաբերմունք էր արտահայտում։ ՊԵԿ նախագահի տեղակալ Ա. Չիլինգարյանը, խոսելով բարեփոխումների մասին, առանձնացրեց խոշոր հարկ վճարողների ոլորտը, որը մեծ մասամբ …

կարդալ ավելին

Ի՞նչ վնասներ է կրել Հայաստանի տնտեսությունը

02.10.2008

Մեր թերթի նախորդ համարներից մեկում գրել էինք, որ Նիդեռլանդների դեսպանի եւ ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, ի թիվս այլ հարցերի՝ խոսվել է նաեւ վրաց-ռուսական հակամարտության արդյունքում Հայաստանի տնտեսության կրած շուրջ 700 միլիոն ԱՄՆ դոլարի վնասի մասին։ Այդ թիվը մինչ այդ երկար ժամանակ չէր մեկնաբանվում մեր պաշտոնյաների կողմից, ու հաշվի առնելով, որ ՀՀ …

կարդալ ավելին

Հայ-ամերիկյան ֆինանսական առածանի

02.10.2008

Հայաստանը հերթական անգամ անմասն մնաց համաշխարհային ֆինանսա-տնտեսական ցնցումներից: Ու ավելորդ անգամ ապացուցվեց, որ մեր տնտեսությունն առավելագույնս կտրված է համաշխարհայինից: Փորձագետներից ոմանք խորհուրդ են տալիս շատ չոգեւորվել: Նրանց կարծիքով՝ բացասական երեւույթներ, վաղ թե ուշ, ի հայտ են գալու: Ռուսաստանյան կապիտալի ներկայությունը մեր տնտեսության մեջ խիստ մեծ է, եւ ռուսաստանյան ընկերությունների ֆինանսական խնդիրները Հայաստանում նկատելի կլինեն եկող …

կարդալ ավելին

Խոստովանեցի՞ք

28.09.2008

Մոտ 2 շաբաթ առաջ մեր հրապարակումներից մեկում նշել էինք, որ ամերիկացի կոնգրեսմեն Բրեդ Շերմանը կոնգրեսի լսումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ Ռուս-վրացական պատերազմի հետեւանքով Հայաստանի տնտեսությունը կրել է 680 միլիոն դոլարի վնաս։ Իհարկե, սա շատ լուրջ թիվ է մեր նման փոքր երկրի համար, եւ եթե դա ճիշտ էր, ապա անհասկանալի էին թվում իշխանությունների պնդումները, թե …

կարդալ ավելին

3 միլիարդ դոլարանոց «աննախադեպ» բյուջե

28.09.2008

Եվ այսպես, հինգշաբթի օրը կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի համաձայն, 2009թ. պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով` 905,4 մլրդ դրամ, ծախսերի գծով` 945,4 դրամ։ Բյուջեի դեֆիցիտը (պակասուրդը)` նախորդ տարիների համեմատ, աննախադեպ փոքր է` ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ քիչ, 40 մլրդ դրամ, ինչը, ըստ ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի` հնարավորություն …

կարդալ ավելին

ԿԲ-ն` պայքարող

28.09.2008

ՀՀ Կենտրոնական բանկի գործառույթներն ավելացան եւս մեկով։ Կառավարության որոշմամբ, 2005թ. մայիսի 16-ին Վարշավայում ստորագրված «Հանցավոր ճանապարհներով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի 33-րդ հոդվածով նախատեսված կենտրոնական մարմին է նշանակել ՀՀ Կենտրոնական բանկը` ի դեմս ֆինանսական դիտարկումների կենտրոնի: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2008թ. հոկտեմբերի …

կարդալ ավելին

Միլիոնատերերի թիվն աճել է

28.09.2008

Մեկ միլիոն դոլարի կարողություն ունեցող չինացի գործարարների թիվը 2008թ. անցած տարվա համեմատությամբ աճել է մեկ քառորդով: Այդ մասին ասված է «Սինհուա» գործակալության հաղորդագրության մեջ, որը վկայակոչել է «Meryll Lynch» ընկերության պաշտոնական զեկույցը: Համաձայն զեկույցի` այսօր Չինաստանում կա 415.000 միլիոնատեր: Դրանով իսկ Չինաստանը Ճապոնիայից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ գործարարների թվով: «Ծագող արեւի» երկրում նրանց …

կարդալ ավելին

Թանկացումներ

28.09.2008

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հայտարարել է, որ գազի գնի բարձրացման հետեւանքով հնարավոր է բարձրանան նաեւ էլեկտրաէներգիայի սակագները: Ըստ նրա` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ համատեղ առաջիկայում կսկսվեն էլեկտրաէներգիայի սակագների հաշվարկման ուղղությամբ աշխատանքները: «Գազի գնի 40 տոկոս բարձրացումը կբերի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման: Դեռեւս պարզ չէ, թե որքանով դրանք կբարձրանան, քանի որ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ չի ժպտում հարկատուն

28.09.2008

Երբեւէ ինքներդ ձեզ հարցրե՞լ եք՝ ինչի՞ համար են հարկերը, կամ՝ ինչի՞ համար է պետական բյուջեն։ Եվ ընդհանրապես՝ ի՞նչ ասել է պետական բյուջե։ Դա, պատկերավոր ասած, փողի մի մեծ սնդուկ է, որի կափարիչը միշտ բաց է։ Այն անընդհատ լցվում է ու դատարկվում։ Այն տարանցիկ կանգառ է. փողը հարկատուներից գնում, մտնում է այդ սնդուկի մեջ, հետո դուրս …

կարդալ ավելին

Էլի երկնիշ, բայց գնաճ

28.09.2008

Կայացավ: Լավատեսներն ու հոռետեսներն էլ չեն վիճի գազի գների շուրջ: Հաջորդ տարվա ապրիլի 1-ից Հայաստանը ռուսական գազը կներմուծի հազար խորանարդ մետրը 154 դոլարով: Իսկ 2010թ. ապրիլի 1-ից՝ 200 դոլարով: Մեկ ու մեզանից չկախված աշխարհաքաղաքական գործոնի հաշվարկով իհարկե: Եթե ռուս-վրացական հարաբերությունների արդյունքում գազատարը շարունակի անխափան գործել: Մեր տնտեսվարողները կողմնորոշվելու համար բավական ու բավարար ժամանակ ունեն: Եթե …

կարդալ ավելին

ՀԲ-ն պարզաբանում է

24.09.2008

«Համաշխարհային բանկը դեռեւս չի ստացել Վերահսկիչ պալատի հաշվետվությունը` Քաղաքային ջեռուցման ծրագրի ստուգման արդյունքների վերաբերյալ»,- այդ մասին հայտնում են ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայությունից: «Այդուհանդերձ, հիմնվելով մեր տրամադրության տակ եղած տեղեկատվության վրա, ցանկանում ենք տալ հետեւյալ պարզաբանումները ՎՊ-ի կողմից հիշատակվող երկու առանցքային խնդիրների/ շեղումների վերաբերյալ, որոնք են. ա) 500.000 ԱՄՆ դոլարի փոխանցումը Պանամայում գրանցված մի օֆշորային …

կարդալ ավելին

Դեռեւս ուսումնասիրում են

24.09.2008

Սեպտեմբերի 20-ին Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն` անդրադառնալով Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման շուրջ խոսակցություններին, ասել է, թե այժմ մանրակրկիտ ուսումնասիրում են գործարանի բիզնես ծրագիրն ու էկոլոգիական նորմերի պահպանման ուղղությամբ տարված աշխատանքները: «Եթե արձանագրվի ծրագրային որեւէ շեղում, հանրությունը ժամանակին կիրազեկվի այդ մասին: Ալավերդու պղնձամոլիբդենային գործարանի փակման խնդիրը կառաջանա այն դեպքում, եթե …

կարդալ ավելին

Վճռական անկումների սարսափից

23.09.2008

Ամեն օր, դիտելով տարբեր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները, լսելով, թե տարբեր տրամաչափի պաշտոնյաներն ինչ գեղեցիկ, հուսադրող ու վճռական խոսքեր են ասում, մտածում ես, որ Հայաստանին փայլուն ապագա է սպասում։ Սակայն, երբ հիշում ես, որ այդ խոսքերը հնչում են արդեն երկար տարիներ՝ նույն վճռականությամբ ու պաթոսով, հատկապես անցյալ տարվա վերջից, ու հետո նայում ես տնտեսության վիճակը նկարագրող …

կարդալ ավելին

«France Telecom»-ը` երրորդ օպերատո՞ր

23.09.2008

Հոկտեմբերի սկզբին պարզ կդառնա Հայաստանի բջջային կապի երրորդ օպերատորի անունը։ Հիշեցնենք, որ նախաորակավորման փուլն անցել են երեք ընկերություններ՝ «Orange» (պատկանում է «France Telecom»-ին (Ֆրանսիա), «CEO Blackrock Communications» (կոնսորցիում՝ Անգլիա եւ Իռլանդիա) եւ «M&A Tele2 AB» (Շվեդիա)։ Առաջիկայում այս երեք կազմակերպությունները պետք է մրցութային հանձնաժողովին ներկայացնեն հայտ-առաջարկներ, որոնց հիման վրա կորոշվի հաղթող ընկերությունը։ «France Telecom»-ն աշխարհում …

կարդալ ավելին

Աշխարհից կտրված կենտրոնը

23.09.2008

Տիգրան Սարգսյանի՝ վարչապետ նշանակվելուց ի վեր հասարակությանը սկսեցին պարբերաբար հույսեր ներշնչել, որ մեր երկիրը ուր որ է կդառնա տարածաշրջանային ֆինանսական կենտրոն, մի խոսքով՝ իսկական բիզնես դրախտ օտարերկրյա ներդրողների համար։ Սակայն Համաշխարհային բանկի «Doing Business-2009» զեկույցը ցույց տվեց, որ մենք այս առումով նահանջ ենք ապրում եւ զգալիորեն զիջում ենք մեր հարեւաններին՝ Ադրբեջանին եւ Վրաստանին։ Իսկ ռուս-վրացական …

կարդալ ավելին

Տասնմեկ տարի անց

22.09.2008

Ուղիղ տասնմեկ տարի անց Վերահսկիչ պալատն իր ուսումնասիրություն-հաշվետվությունով կրկին դառնում է հասարակական հետաքրքրության թիրախ: 1997-ին էլ Վերահսկիչ պալատը սրսուռ սկսեց: Խոշոր ծավալի յուրացումներ ու ոչ արդյունավետ տնօրինված գումարներ էին հայտնաբերվել: Դրանք, որպես կանոն, դատական հեռանկար չունեցան: Ավելին` Վերահսկիչ պալատում կատարվեցին կադրային լուրջ փոփոխություններ, որոնք հանգեցրին այդ կառույցի թուլացմանը: Հետագա բոլոր տարիներին Վերահսկիչ պալատը երկրի տնտեսական …

կարդալ ավելին

Չհիմնավորված գներ

22.09.2008

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ վարույթ է հարուցել ավիավառելիքի, ցորենի ալյուրի եւ բրնձի շուկաներում գների չհիմնավորված պահպանման կամ բարձրացման հնարավոր փաստերի առիթով: Հանձնաժողովի աշխատակազմի մոնիտորինգի համաձայն, ցորենի ալյուրի իրացման գների դինամիկան ոչ համարժեք է միջազգային շուկայի գների դինամիկային: Շուկայում գերիշխող դիրք են զբաղեցնում «Սալեքս Գրուպ» եւ «Մանանա Գրեյն» ընկերությունները: Ըստ հանձնաժողովի տարածած հաղորդագրության` ցորենի, ալյուրի …

կարդալ ավելին