Տնտեսություն

Վերացրել են

05.07.2008

Երեկվանից Ռուսաստանը վերացրել է Թուրքիայից լոլիկի, սմբուկի, կարտոֆիլի, խաղողի եւ կիտրոնի ներկրման սահմանափակումները, որոնք այս տարվա հունիսի 7-ին Ռուսգյուղտնտհսկողության կողմից դրվել էին թուրք արտահանողների կողմից ռուսաստանյան ֆիտոսանիտարական պահանջները խախտելու պատճառով: Դա նախատեսված է այն հուշագրով, որը չորեքշաբթի օրը Մոսկվայում ստորագրել են ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսեյ Գորդեեւը եւ Թուրքիայի գյուղատնտեսության եւ գյուղերի գործերի նախարար Մեհդի Էքերը:

կարդալ ավելին

Թուրքական ապրանք` «Սասունցի Դավիթո՞վ»

05.07.2008

Երեւանի մի քանի ոսկու շուկաներում առեւտրով զբաղվող անհատները երեկ բողոքի ցույց էին անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց. նրանք պահանջում էին հանդիպում վարչապետի հետ: Ցուցարարները բողոքում էին վերջերս Ֆինանսների նախարարության` այս դաշտի կարգավորմամբ զբաղվող ստորաբաժանման կայացրած այն որոշման դեմ, ըստ որի՝ ոսկյա զարդերի համար պետք է օգտագործեն նոր` «Սասունցի Դավիթ» դրոշմ («պրոբ»): Հավաքվածները հատկապես դժգոհ էին …

կարդալ ավելին

Ինչպե՞ս խուսափել բանկերի «շուստրիությունից»

05.07.2008

Մեր թերթի հինգշաբթի օրվա համարում տպագրված «Ֆինանսական հաշտարա՞ր, թե՞ տնտեսական մազոխիզմ» հոդվածում անդրադարձել էինք ֆինանսական ծառայությունների ոլորտին վերաբերող՝ վերջերս ընդունված օրենսդրական փաթեթին, մասնավորապես, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» օրենքին ու այդ օրենքի մի շարք դրույթների։ Օրենքը եւ դրան առնչվող մեր հրապարակումը պարզաբանելու ցանկություն էր հայտնել Կենտրոնական բանկի Իրավաբանական վարչության պետ Վարուժան Ավետիքյանը։ Օրենքի հետ կապված ամենակարեւոր …

կարդալ ավելին

Դրամի հետքերով

29.06.2008

Վերջին երկու շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի փոխարժեքը եվրոյի նկատմամբ հասել է ամենացածր մակարդակի: Հինգշաբթի օրը եվրոպական ֆինանսական շուկայում 1 եվրոյի գինը կազմել է 1,5732 դոլար: Ամերիկյան արժույթից ներդրողների արտահոսքը պայմանավորված է շուկայում ամրապնդված այն կարծիքով, որ ԱՄՆ-ի դաշնային պահուստային համակարգը (Կենտրոնական բանկը) օգոստոսին հազիվ թե բարձրացնի դոլարի գծով բանկային տոկոսադրույքը: Միաժամանակ ֆինանսական շուկայի օպերատորները գտնում …

կարդալ ավելին

Ծավալներն աճել են

29.06.2008

Մինչեւ օրս Հայաստանից արտահանվել է 3924 տոննա 400 կգ ծիրան, որից 264 տոննա 700 կգ-ն` ինքնաթիռով: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության երկրագործության զարգացման բաժնի պետ Գագիկ Մանուչարյանը: Ըստ նրա, միայն հունիսի 26-ին արտահանվել է 380 տոննա ծիրան: Արտահանման հիմնական երկիրը Ռուսաստանն է: Հանրապետությունից արտահանված կեռասի …

կարդալ ավելին

Թվանշանների ազգային տարբերակ

29.06.2008

Այս օրերին եւս արթնացող բնակչությանն անակնկալ էր սպասում: Օրգիշերով՝ տնտեսությունն էլի աճել էր: Այսինքն՝ դրամն էլի 1-1,5 տոկոսով արժեւորվել էր: Բավական տեւական ժամանակահատված դրամ-տարադրամ հարաբերությունը կայուն էր, եւ հայրենի իշխանությունները հազվադեպ էին խոսում տնտեսության երկնիշ աճի մասին: Պաշտոնական վիճակագրությունը համառորեն շարունակում էր աճն արձանագրել, իսկ դրամն «անշարժացել» էր 1 դոլարը 300 դրամ փոխարժեքի վրա: 300-անոց …

կարդալ ավելին

Ֆինանսական հաշտարար կամ տնտեսական մազոխիզմ

29.06.2008

ԱԺ-ի հունիսի 16-ի արտահերթ նիստի ժամանակ, երբ քննարկվում էր մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, առանց ավելորդ աղմուկի ընդունվեց նաեւ ֆինանսական ոլորտին վերաբերող մի օրենսդրական փաթեթ, որի մասին ոչինչ չասվեց։ Ընդ որում, բավական կարեւոր այս փաթեթը նույն օրն ընդունվեց միանգամից երեք ընթերցմամբ եւ ներկայացվել է նախագահի վավերացմանը։ Առաջին, երկրորդ եւ երրորդ ընթերցումներն, ինչպես …

կարդալ ավելին

ՀՀ-ն` համեմատաբար կայուն երկի՞ր

29.06.2008

Հայաստանն ԱՊՀ տարածքի այն սակավաթիվ պետություններից մեկն է, որը, ըստ ամերիկյան «Foreign Policy» հանդեսի, չի դասվում ձախողվածների թվին: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Foreign Policy»-ն, արդեն չորրորդ տարին է, հրապարակում է աշխարհի պետությունների կայունության աստիճանին նվիրված հետազոտության արդյունքները` փորձելով պարզել, թե արդյոք շա՞տ են աշխարհի այն երկրները, որոնց պետական համակարգի բնականոն գործունեությունը վտանգված է: Որքան բարձր է …

կարդալ ավելին

Աճ եւ նվազում

29.06.2008

2008թ. մայիսին հանրապետությունում իրականացվել է անշարժ գույքի հետ կապված 13 հազար 188 գործարք, որոնց քանակը 2007թ. մայիսի համեմատ աճել է 16.7%-ով, իսկ 2008թ. ապրիլի համեմատ` նվազել 4.9%-ով: Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից, 2008թ. մայիսին անշարժ գույքի նկատմամբ իրականացված 4 հազար 765 օտարման գործարքների 82.7% կազմել են առուվաճառքները, 15.3%` …

կարդալ ավելին

Տիգրան Սարգսյանի հունիսյան թեզերը

27.06.2008

Շաբաթ օրը Դիլիջանում տեղի է ունեցել Հայաստանի բանկերի միության տարեկան ընդհանուր ժողովը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ։ Տ. Սարգսյանը բանկիրներին է ներկայացրել 5 թեզեր, որոնք, բացի կիրառական նշանակությունից, շատ հետաքրքիր են նաեւ զուտ խոսքի մատուցման, իմացաբանական տեսանկյուններից։ Եվ այսպես, բանկիրներին, ովքեր Տիգրան Սարգսյանին ճանաչում են շատ ավելի լավ, քան որեւէ մեկը, առաջին թեզով կոչ է արվում …

կարդալ ավելին

Չկա նախկին էնտուզիազմը

22.06.2008

Մեր նորանշանակ կառավարությունը ձեռքից եկածն անում է, որ մամուլը չկարողանա պահել նրան 100 օր չքննադատելու ավանդույթը: Կառավարությունն ինքնաբուխ զբոսանք-շրջագայության է ելել երկրով մեկ: Նույնիսկ խոստանում է կառավարության նիստերն արտագնա անցկացնել: Գյումրեցիներին արդեն խոստացել են Գյումրին տարածաշրջանի սպորտային կենտրոն դարձնել: Դիլիջանցիներին ավելի օրիգինալ խոստում է տրված` այն դառնալու է տարածաշրջանի ֆինանսական կենտրոն: Ղափանցիներին երեւի կխոստանան, որ …

կարդալ ավելին

«Հայաստանում աղքատությունը կազմում է 49 տոկոս»

22.06.2008

Մոտ երկու շաբաթ առաջ հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց կոալիցիայի մի շարք պատգամավորների ներկայացրած օրենքի մի նախագիծ, որով առաջարկվում էր կրկնապատկել պետության բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը։ Բնականաբար, եղան տարբեր կարծիքներ, մեկնաբանություններ եւ քննադատություններ։ Նաեւ այդ օրինագծի շուրջ է մեր զրույցը նախաձեռնության հեղինակներից մեկի՝ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ։ – Պրն Մինասյան, որքանո՞վ էր այս …

կարդալ ավելին

Թանկանում են մրցակցությա՞ն պատճառով

22.06.2008

Սննդատեսակներից զգալի թանկացումներ արձանագրվել են բրնձի, ձեթի, կարագի, ձվի, սուրճի գներում: Այդ մասին « Panorama.am»-ին ասել է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը` ներկայացնելով իրենց կազմակերպության կողմից Հայաստանում անցկացվող շուրջ 60 անուն սննդատեսակների գների մոնիտորինգի նախնական տվյալները: Ըստ Ա. Եղոյանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրենց գործընկեր կազմակերպությունները նույնպես անցկացնում են նույն սննդատեսակների գների մոնիտորինգ, որպեսզի …

կարդալ ավելին

Գերիշխողների «կայսրություն»

22.06.2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը երեկ կայացած նիստում գերիշխող դիրք ունեցողների գրանցամատյանում գրանցել է «Շանթ պլյուս» եւ «Աշտարակ կաթ» ընկերություններին, որոնք գերիշխող դիրք ունեցող են համարվել 2007-ի տվյալներով: Ըստ պաղպաղակի շուկայում գործող 14 տնտեսվարողների կողմից ներկայացված տեղեկատվության` 2007-ին հանրապետությունում արտադրվել է 2.449.852,1 կգ պաղպաղակ, որից իրացվել է 2.310.332,2 կգ-ն եւ արտահանվել 130 հազ. 389 …

կարդալ ավելին

Նորից չարաշահում է

22.06.2008

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվել է ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող ընկերությունների բողոքն ընդդեմ «ԱրմենՏել» ընկերության: «Վեբ», «Արմինկո» եւ «ՔրոսսՆեթ» ընկերությունների` հանձնաժողովին ուղղված դիմումում բարձրացվել են երեք հիմնական հարցեր: Դրանցից առաջինն այն է, որ ունենալով մենաշնորհային դիրք հանրային համակցված հեռախոսացանցի համար վարձակալած գծի ծառայությունների շուկայում` «ԱրմենՏելն» այդ ցանցի միջոցով վերջնական սպառողներին մատուցում …

կարդալ ավելին

«Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն»

15.06.2008

Հունիսի 26-ին եւ 27-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը եւ Հայաստանի բանկերի միությունն «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նախաձեռնել են DIgiTec Business ֆորումը, որը կանցկացվի «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» նշանաբանի ներքո։ Ֆորումը նպատակ ունի աջակցելու տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության տարբեր ասպարեզներում, ներկայացնելու բիզնեսի ավտոմատացման նորարար ծրագրային եւ տեխնիկական հնարավորությունները։ Միեւնույն ժամանակ, …

կարդալ ավելին

Համաշխարհային գների շունչը դարձիր

15.06.2008

Պարենային ապրանքների համաշխարհային գները շարունակում են մնալ ուշադրության կենտրոնում: Այս շաբաթ Հռոմում ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (FAO) համաժողով էր անցկացնում: Մասնակցում էին 183 երկրների ներկայացուցիչներ: Համաժողովում հրապարակված տվյալները խիստ հակասական են: Մի կողմից՝ արձանագրվում է, որ գյուղատնտեսական ոլորտը համաշխարհային մասշտաբով նպաստավոր է դարձել ներդրումների համար, միջազգային ներդրումային խոշորագույն հիմնադրամներն արդեն մեծ գումարներ են հատկացնում …

կարդալ ավելին

Տնտեսություն՝ բյուջեն լցնելու համար

13.06.2008

Այն ծրագիրը, որին ձեռնամուխ են եղել ՀՀ նոր իշխանությունները, տանում է դեպի հարկապետություն։ Երեկ «Հայելի» ակումբում այս միտքն արտահայտեց «Պոլիտէկոնոմիա» իրավական, քաղաքական եւ տնտեսական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար, տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը: Խոսելով այն մասին, որ կառավարությունն իր գործունեության հիմքում դրել է հարկային վարչարարության ուժեղացումը, բյուջեն լցնելը՝ նա կարծիք հայտնեց, որ արդյունքում ունենք տնտեսություն՝ հանուն բյուջեի, ոչ …

կարդալ ավելին

Խոշոր նվաճումների տարի

13.06.2008

«Հայէկոնոմբանկը» 2007 թվականի ընթացքում բավականին խոշոր նվաճումների է հասել, կնքել բազմաթիվ միջազգային պայմանագրեր: Շաբաթ օրը լրագրողներին ներկայացնելով բանկի 2007 թվականի տարեկան արդյունքները` հայտարարեց «Հայէկոնոմբանկի» գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանը: Ըստ այդմ, նախորդ տարվա փետրվարին «Moode’s investors» միջազգային վարկանիշային ընկերությունը Հայաստանում առաջին անգամ տրամադրել է բանկային ռեյտինգ` «Հայէկոնոմբանկին», իսկ ապրիլին բարձրացրել է այդ վարկանիշը: «Հայէկոնոմբանկը» 2007-ի փետրվարին …

կարդալ ավելին

Նոր ռեկորդ

08.06.2008

Նյու Յորքի ապրանքային սակարանում հինգշաբթի օրը նավթը կտրուկ թանկացել է: Աճուրդի ավարտվելու պահին «սեւ ոսկու» հուլիսի մատակարարման ապառնագրերը կնքվում էին բարելի դիմաց 127,79 դոլար գնով: Դա 5,49 դոլարով ավելի է անցած չորեքշաբթի օրվա համանման ցուցանիշից եւ 7,3 դոլարով պակաս բարել նավթի բացարձակ առավելագույն արժեքից, որը Նյու Յորքի բորսայում գրանցվել է մայիսի 22-ին: Ըստ վերլուծաբանների` նավթի …

կարդալ ավելին