Տնտեսություն

«Որ մարդ չմնա, ո՞ւմ են ղեկավարելու»

23.04.2008

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Կառավարությանն առընթեր Մաքսային պետական կոմիտեն որոշում է կայացրել մի քանի անգամ բարձրացնել ներմուծվող հագուստի պարագաների համար վճարվող մաքսային տուրքը: Այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չի տարածվել, սակայն հագուստի առեւտրով զբաղվող քաղաքացիներին ներքին կարգով տեղյակ է պահվել, որ այսուհետ ներկրված ապրանքի համար գանձվող տուրքերն ավելանալու են: Դա բողոքի առիթ է դարձել …

կարդալ ավելին

Երկնիշից մեկ պակաս

23.04.2008

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2008թ. հունվար-մարտ ժամանակահատվածի նախնական տնտեսական ցուցանիշները։ Այս հրապարակումը խորհրդանշական է նրանով, որ նոր վարչապետի՝ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք առաջինն է։ Ուշագրավ է նաեւ այն, որ այդ առաջին հրապարակման արդյունքներով՝ մեր տնտեսությունը երկնիշ աճ չի արձանագրել. նախորդ տարվա հունվար-մարտի համեմատ ՀՆԱ-ն աճել է 9%-ով։ Նշենք, որ 2008թ. հունվար-փետրվարի (երբ Սերժ Սարգսյանը …

կարդալ ավելին

Պարզեցնում են ընթացակարգերը

23.04.2008

«ՀՀ Մաքսային պետական կոմիտեում փորձում են հնարավորինս պարզեցնել եւ հստակեցնել մաքսային ընթացակարգերը, իսկ փաստաթղթաշրջանառության ժամանակահատվածը նվազագույնի հասցնելու համար ՄՊԿ նախագահի պաշտոնակատարի կողմից սահմանվել է դիմումների ընթացքն ապահովելու արագացված ընթացակարգ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ՀՀ Մաքսային պետական կոմիտեի Մաքսային գործի կատարելագործման եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Կարեն Բեգլարյանը: Ըստ նրա, ՀՀ ՄՊԿ ինտերնետային կայքէջում այսուհետ …

կարդալ ավելին

Երրորդն ավելորդ չէ՞

20.04.2008

Օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին հեռահաղորդակցման ոլորտում կունենանք բջջային 3-րդ օպերատոր: Մրցույթը կանցկացվի մայիսին, որի համար արդեն իսկ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով, որն էլ արդեն սահմանել է մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների չափորոշիչները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղարի հավաստմամբ` 3-րդ օպերատորի գալով բջջային կապի գները միանշանակ կիջնեն եւ սակագնային տարբերությունները կլինեն դրական: «Եթե շուկան բացվում է, …

կարդալ ավելին

«Կազմաքանդում են կայացած կառույցը»

20.04.2008

Ինչպես հայտնի է` արդեն երկար ժամանակ է` ՀՀ մաքսային մարմինների ապօրինի գործողությունների պատճառով «Պարես-Արմենիա» ՍՊ ընկերության կողմից ներկրած «Ֆիլիպ Մորիս Ինթերնեյշնլ» ծխախոտատեսակները չի թույլատրվում մաքսամաքրել եւ ներմուծել երկիր: Ապրանքը, ինչպես ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ, դեռեւս գտնվում է մաքսային տերմինալում, որի պատճառով ընկերությունը կրում է խոշոր վնասներ` շուկայում իր դիրքերը զիջելով եւ անկայուն վիճակ …

կարդալ ավելին

Ստուգումները եւս` կամերալ

20.04.2008

Հարկային ոլորտում դեռեւս երկու տարի առաջ կատարված օրենսդրական փոփոխություններով Հայաստանում առաջին անգամ սկսել են իրականացվել կամերալ (գրասենյակային) ստուգումներ: Այդ աշխատանքների կապակցությամբ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայությունը մինչ օրս տնտեսվարող սուբյեկտներից դիմում-բողոքներ չի ստացել: ՀՊԾ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ կամերալ ստուգումները ոչ թե խոչընդոտում, այլ հեշտացնում են հարկ վճարողի գործը: «Կամերալ …

կարդալ ավելին

ԿԲ-ի երկրորդ գրոհը

18.04.2008

Հայաստանում կատարվածն ինչ-որ իմաստով կարելի է համարել ՀՀ կառավարությունը «վերցնելու» Կենտրոնական բանկի երկրորդ փորձ: Առաջինը, որ շատերն են մոռացել, տեղի ունեցավ ուղիղ տասը տարի առաջ: Կենտրոնական բանկի երիտասարդ ղեկավարներից Արմեն Դարբինյանը 1998թ. նշանակվեց ՀՀ վարչապետ: Նրա ինքնահռչակ «մասնագետների» կառավարությունը ժողովրդի հիշողության մեջ մնաց այդ շրջանի մոդայիկ կոնֆետի անունով` «կինդեր սյուրպրիզ»: Մոտ վեց ամիս հետո երիտասարդ …

կարդալ ավելին

«ՌԴ-ն իր ֆորպոստն էժան տաքացնելու ցանկություն չունի»

18.04.2008

Հայաստանի նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն իր աշխատանքային գործունեությունը մեկնարկեց գազի գնի թանկացման մասին հայտարարությամբ: Դա, թեեւ, սպասելի էր, քանի որ ՀՀ կառավարության կողմից գազի գնի սուբսիդավորման ժամկետը լրացել էր դեռեւս այս տարվա սկզբին, այնուամենայնիվ, դեռ հույս կար, որ գազի գինը մինչեւ 2008թ. վերջը չի փոխվի. դրա մասին ակնարկել էր «ՀայՌուսգազարդ» ընկերության տնօրեն Կարեն Կարապետյանը: Նա …

կարդալ ավելին

Հետապնդումների քրոնիկոն

17.04.2008

Երեկ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ-կոնցեռնը» հաղորդագրություն է տարածել, որտեղ մանրամասն նշված են նախորդ տարվա սեպտեմբերից կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների դեմ իրականացված բոլոր գործողությունները: Հաղորդագրությունը ներկայացնում ենք որոշ կրճատումներով: «Ինչպես քաջ հայտնի է լայն հանրությանը, քաղաքացիական կողմնորոշումները եւ հայացքները ազատ արտահայտելու, սեփական կամքը դրսեւորելու համար քաղաքական հետապնդումների է ենթարկվում ՀՀ ԱԺ պատգամավոր, հայտնի …

կարդալ ավելին

Կրճատել են

13.04.2008

Վրաստանի սեւծովյան ափի Բաթումի նավահանգստի նավթամբարը 2008թ. մարտին կասպիական հանքավայրերից անմշակ նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը 2007թ. մարտի 912,1 հազար տոննայից 2008թ. կրճատել է մինչեւ 749,1 հազար տոննա: Այդ մասին «Ռոյթերզին» ասել են Բաթումի նավթամբարում: 2007թ. նավթամբարը նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը կրճատել էր մինչեւ 9,5 մլն տոննա՝ 2006թ. 11,7 մլն տոննայի համեմատ: Ընթացիկ տարվա փետրվարին Բաթումից …

կարդալ ավելին

Պաշտոնական սողացող գնաճ

11.04.2008

Մեր ներքին շուկայում սողացող գնաճի տվյալների ամփոփման ետեւից պաշտոնական վիճակագրությունը չի հասցնում: Վիճակագրական ծառայության ցանկացած հրապարակում արդեն ուշացած է եւ չի արտահայտում այդ պահին շուկայում գործող գները: Անցած շաբաթ սպառողը նորից տհաճ անակնկալներ արձանագրեց: Պարենային ապրանքները նորից թանկացան: Օրինակ, կարագի բոլոր տեսակներն անակնկալ թանկացան մոտ 500 դրամով: Վիճակագրությունը նոր-նոր էր արձանագրել, որ այս սննդամթերքը տարվա …

կարդալ ավելին

Վերականգնվել է

11.04.2008

Հայկական երկաթուղու երկաթգծի 2637 կմ-ին` Շահալի-Թումանյան հատվածում, ապրիլի 8-ի ժամը 14:00-ի դրությամբ ավարտվել են վթարավերականգնողական աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին` ժամը 08:30-ին, երկաթգծի 2637 կմ-ում գծերից դուրս էր եկել 8 դատարկ վագոն, որոնցից երկուսը շրջվել էր:

կարդալ ավելին

Նավթի պահանջարկը կաճի

11.04.2008

ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունը (EIA) 2009 թվականին կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ՝ օրական 1,31 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,89 միլիոն բարել՝ 2008թ. 86,58 միլիոն բարելի դիմաց:Կանխատեսումների համաձայն, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կազմի մեջ չմտնող երկրներում նավթի պահանջարկն այս տարի կկազմի օրական 37,53 միլիոն բարել: 2009թ. պահանջարկը կմեծանա 1,17 միլիոն բարելով՝ օրական …

կարդալ ավելին

ՀԷՑ-ի ծախսերը

11.04.2008

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀէՑ) ՓԲԸ-ն 2007-2009 թթ. ներդրումային ծրագրերով հանրապետությունում կիրականացնի, ընդհանուր առմամբ, 27 մլրդ դրամի ներդրում, որից 7 մլրդ 405 մլն-ը` այս տարի: Այդ մասին «Արմենպրեսին» տեղեկացրել են ընկերության մամուլի բաժնից: Ըստ այդմ, ՀէՑ-ի 2007-2009թթ. ներդրումային ծրագիրն ունի 7 հիմնական ուղղություն: Առաջին կետի համաձայն` ընկերությունը պետք է կրճատի սպառողների էլեկտրաէներգիայի հոսանքազրկումների միջին տարեկան հաճախականությունը …

կարդալ ավելին

Բիզնեսս իշխանությանդ վնաս չէ

11.04.2008

Վերջերս հեղինակավոր «Forbes» հանդեսը ռուս միլիարդատերերի մասին մի հետաքրքիր հոդված էր հրապարակել։ «Forbes»-ի մասնագետներն այս անգամ ոչ թե պարզապես հաշվել են ռուս միլիարդատերերի քանակն ու նրանց կարողությունները, այլ ուշադրություն են հրավիրել, թե նրանցից քանիսն են տեղ զբաղեցնում երկրի օրենսդիր մարմնում։ Ստացվել է բավական տպավորիչ մի թիվ. խորհրդարանի անդամների թվում կա 12 միլիարդատեր, որոնց ընդհանուր կարողությունն …

կարդալ ավելին

Տնտեսապես չպատճառաբանված հոռետեսություն

06.04.2008

Հիմա ամեն ինչն են քաղաքականացնում: Եվ դա այլեւս զարմանալի չէ: Բայց անգամ սա հնարավորություն չի տալիս պնդել, որ տնտեսությունը քաղաքականացնելը զուտ հայկական երեւույթ է: Մոտ 200 տարի մարդկությանը հայտնի է «քաղաքատնտեսություն» տերմինը: Հետեւաբար ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանի ասուլիսի քաղաքական երանգները սպասելի էին: Բոլոր առումներով: Սպասելի էին մեր …

կարդալ ավելին

Երբ քո տանը նաեւ զբոսաշրջիկ ես

02.04.2008

2003թ. Հայաստանում զբոսաշրջությունը հայտարարվեց որպես տնտեսության գերակա ճյուղ, եւ դրանից հետո մեր վիճակագիրներն այդ ոլորտում սկսեցին գրանցել տարեկան 20 տոկոսից ավելի աճ: Իսկ անցած տարի այդ աճը հասել է նույնիսկ մինչեւ 33,5 տոկոսի: Այս տարիների ընթացքում բոլոր նորակառույց հյուրանոցները բացելիս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ոլորտի մյուս պատասխանատուները անթաքույց հրճվանքով հայտարարում էին, թե ահա Հայաստան …

կարդալ ավելին

Ընթացքի մեջ են

02.04.2008

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից 2008թ. փետրվարին վերսկսվել են Իրան-Հայաստան գազամուղի` Քաջարան-Արարատ հատվածի շինարարական աշխատանքները: Ընկերության մամուլի քարտուղարի հավաստմամբ` այդ աշխատանքները դադարեցվել էին հունվարին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով: Շինարարությունն իրականացվում է Քաջարան-Սիսիան եւ Սիսիան-Ջերմուկ-Արարատ հատվածներում: Այս տարվա մարտի 1-ի դրությամբ կատարվել են 1647,4 կմ հարթակների, 96 կմ խրամուղիների եւ 35 կմ մոտեցման ճանապարհների կառուցման, ինչպես նաեւ՝ 74.8 …

կարդալ ավելին

«Պեռնո Ռիկարը» գնել է

02.04.2008

«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ընդ Սփրիթ» պետական ընկերությունը: Ըստ գործակալության` «Վին ընդ Սփրիթը» աճուրդի էր դրվել Շվեդիայի կառավարության կողմից` պետական ընկերությունների վաճառքի ընդհանուր ծրագրի շրջանակներում, որտեղ նախօրեին հաղթող է ճանաչվել «Պեռնո Ռիկարը», որի առաջարկը գերազանցել է երեք այլ ընկերությունների …

կարդալ ավելին

1 մլն դրամ` «Արփա-Սեւան» թունելին

02.04.2008

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքների նախագծի կազմման համար կառույցի վնասված տեղամասերում առաջիկայում կանցկացվեն դիտարկումներ: Նախագծի ավարտից հետո կհայտարարվի մրցույթ: Հաղթող շինարարական կազմակերպությունները հետագայում կվերականգնեն եւ կնորոգեն կառույցը:

կարդալ ավելին