Նավթի պահանջարկը կաճի

11/04/2008

ԱՄՆ-ի Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունը (EIA) 2009 թվականին կանխատեսում է նավթի համաշխարհային պահանջարկի աճ՝ օրական 1,31 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,89 միլիոն բարել՝ 2008թ. 86,58 միլիոն բարելի դիմաց:Կանխատեսումների համաձայն, Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կազմի մեջ չմտնող երկրներում նավթի պահանջարկն այս տարի կկազմի օրական 37,53 միլիոն բարել: 2009թ. պահանջարկը կմեծանա 1,17 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 38,7 միլիոն բարել: ՏՀԶԿ-ի երկրները 2009թ. կսպառեն օրական 49,19 միլիոն բարել՝ 2008թ. 49,05 միլիոն բարելի դիմաց: Ըստ EIA-ի գնահատումների՝ 2009թ. ՏՀԶԿ-ի երկրներին նավթի մատակարարումների ծավալը կկազմի օրական 21,32 միլիոն բարել՝ 2008 թվականի 21,12 միլիոն բարելի դիմաց: ՏՀԶԿ-ի կազմի մեջ չմտնող երկրներին մատակարարումների ծավալը 2009թ. կավելանա 0,82 միլիոն բարելով՝ մինչեւ օրական 66,38 միլիոն բարել՝ 2008թ. 65,56 միլիոն բարելի դիմաց:

Այս տարի նավթի համաշխարհային մատակարարումների ընդհանուր ծավալը կկազմի օրական 86,68 միլիոն բարել: 2009թ., կանխատեսումների համաձայն, ծավալը կաճի 1,02 միլիոն բարելով՝ օրական մինչեւ 87,70 միլիոն բարել: Էներգետիկական տեղեկատվության պետական վարչությունն ԱՄՆ-ի Էներգետիկայի դեպարտամենտի վիճակագրական գործակալությունն է, որը Կոնգրեսը ստեղծել է 1977 թվականին: