Երրորդն ավելորդ չէ՞

20/04/2008

Օգոստոսի վերջին, սեպտեմբերի սկզբին հեռահաղորդակցման ոլորտում կունենանք բջջային 3-րդ օպերատոր: Մրցույթը կանցկացվի մայիսին, որի համար արդեն իսկ ձեւավորվել է համապատասխան հանձնաժողով, որն էլ արդեն սահմանել է մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների չափորոշիչները: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղարի հավաստմամբ` 3-րդ օպերատորի գալով բջջային կապի գները միանշանակ կիջնեն եւ սակագնային տարբերությունները կլինեն դրական: «Եթե շուկան բացվում է, եւ 3-րդ մրցակից է հայտնվում, խիստ տրամաբանական է, որ գներն էլի պետք է իջնեն: Բարձրացում միանշանակ չի կարող լինել: Առողջ մրցակցության մասին ես չեմ կարող երաշխավոր լինել, բայց, որ կլինի մրցակցություն՝ շուկայի 3-րդ մասնակցով ներկայացված, դա միանշանակ է»,- ընդգծել է նա: Ի դեպ, ըստ «Ա1+»-ի ոչ պաշտոնական տվյալների՝ 3-րդ օպերատորի նկատմամբ հետաքրքրությունն արդեն մեծ է, եւ նույնիսկ շրջանառվում է ռուսական «Մեգաֆոն» ընկերության անունը: