1 մլն դրամ` «Արփա-Սեւան» թունելին

02/04/2008

ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլն դրամ է հատկացրել Տարածքային կառավարման նախարարության Ջրտնտպետկոմին՝ ընթացիկ տարում «Արփա-Սեւան» թունելի անխափան աշխատանքի ապահովման համար: «Հայհիդրոնախագիծ» ինստիտուտից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ շինարարական աշխատանքների նախագծի կազմման համար կառույցի վնասված տեղամասերում առաջիկայում կանցկացվեն դիտարկումներ: Նախագծի ավարտից հետո կհայտարարվի մրցույթ: Հաղթող շինարարական կազմակերպությունները հետագայում կվերականգնեն եւ կնորոգեն կառույցը: