«Պեռնո Ռիկարը» գնել է

02/04/2008

«Ասոշիեյթեդ փրեսի» փոխանցմամբ` ալկոհոլ արտադրող ընկերությունների ֆրանսիական «Պեռնո Ռիկար» խումբը 5,63 միլիարդ եվրոյով գնել է «Աբսոլյուտ» օղին արտադրող շվեդական «Վին ընդ Սփրիթ» պետական ընկերությունը: Ըստ գործակալության` «Վին ընդ Սփրիթը» աճուրդի էր դրվել Շվեդիայի կառավարության կողմից` պետական ընկերությունների վաճառքի ընդհանուր ծրագրի շրջանակներում, որտեղ նախօրեին հաղթող է ճանաչվել «Պեռնո Ռիկարը», որի առաջարկը գերազանցել է երեք այլ ընկերությունների առաջարկները: «Պեռնո Ռիկարի» կառավարիչ-տնօրեն Պիեռ Պրինգենի ասելով` «Աբսոլյուտի» արտադրությունը կլրացնի խմբի ռազմավարությունում առկա բացը, քանի որ բարձրակարգ օղու արտադրությամբ «Պեռնո Ռիկարը» մինչ այժմ չի զբաղվել: Հիշեցնենք, որ 1998թ. «Պեռնո Ռիկարը» 30 միլիոն դոլարով գնել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանը: