Վրաստանի սեւծովյան ափի Բաթումի նավահանգստի նավթամբարը 2008թ. մարտին կասպիական հանքավայրերից անմշակ նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը 2007թ. մարտի 912,1 հազար տոննայից 2008թ. կրճատել է մինչեւ 749,1 հազար տոննա: Այդ մասին «Ռոյթերզին» ասել են Բաթումի նավթամբարում: 2007թ. նավթամբարը նավթի եւ նավթամթերքների փոխաբեռնումը կրճատել էր մինչեւ 9,5 մլն տոննա՝ 2006թ. 11,7 մլն տոննայի համեմատ: Ընթացիկ տարվա փետրվարին Բաթումից նավթի եւ նավթամթերքների արտահանման ծավալը կազմել է 554,600տ.: Վրաստանի երկաթուղով փոխադրվող նավթի ամսական ծավալները սկսել են աստիճանաբար կրճատվել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը շահագործման հանձնելուց հետո: Բաթումով նավթի եւ նավթամթերքների փոխադրման կրճատման մյուս պատճառը նավթամբարի տերերը համարում են այն խնդիրները, որոնց բախվել են Ադրբեջանում. Բաթումի նավթամբարն անցյալ տարվանից Ադրբեջանից չի կարողանում ստանալ Ղազախստանից եւ Թուրքմենստանից նավթի փոխադրման ենթապարտավորագրեր: