Արդեն 10 օր է՝ նախագահի թեկնածուները քարոզում են։ 10 օր սպասում էինք՝ կլինի՞ մի օր, որ երկու թեկնածու նստեն ու բանավիճեն իրենց ծրագրերի մասով։ Չեղավ ու երեւի չի էլ լինի։ Թեկնածուներն ավելի շատ զբաղված են միմյանց վրա ցեխ շպրտելով ու խոստանալով՝ մեզ ընտրեք, ամեն ինչ լավ կլինի։ Գաղափարական պայքար, ինչպես եւ սպասվում էր, չկա։ Ինչ …
կարդալ ավելինՆախընտրական շրջանը որոշակի իմաստով ձանձրալի շրջան է: Զբաղմունք գտնելն ահագին բարդ գործ է, եթե բավարար չափով քաղաքականացված չես: Խոսք ու զրույցի հիմնական թեման շուրջբոլորն ընտրություններն են: Ում միօրինակ ու տաղտկալի են թվում նախընտրական ելույթներն ու միջոցառումները` ինտերնետի հայկական տիրույթում կարդալու նոր բան գտնելը բարդ է: Մյուս կողմից՝ կարելի է ընթերցել այն, ինչին նախկինում ժամանակը չէր …
կարդալ ավելին«Արտասահմանյան զարգացած երկրներն արդեն իրենց ռեզերվները պահում են հայկական դրամով: Բոլոր բորսաները որոշել են նավթը, սուրճը, ցորենը վաճառել միայն հայկական դրամով, քանի որ դրամը շատ ուժեղ արժույթ է: Եվ ամենակարեւորը՝ փող կեղծողներն արդեն միայն դրամ են կեղծում: Ասում են՝ ո՞ւմ է պետք օրեցօր արժեզրկվող դոլարն ու եվրոն»,- երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց …
կարդալ ավելինԱվստրիական բանկային «Raiffeisen» հոլդինգի մամլո քարտուղար Մայքլ Պալցերին «Der Standard» թերթին տված հարցազրույցում հայտարարել է, որ հոլդինգը մտադիր է վաճառել «Առէկսիմբանկի» կապիտալում ունեցած 20 տոկոս բաժնեմասը: Իսկ այժմ, ըստ նրա` բանակցություններ են ընթանում «Առէկսիմբանկի» հիմնական բաժնետեր «Գազպրոմբանկի» հետ: «Մենք պատրաստ ենք վաճառել մեր բաժնետոմսերը, եթե դրա համար առաջարկվի մեզ բավարարող գին»,- ասել է մամլո քարտուղարը: …
կարդալ ավելինՌԴ Պետական դումայի նախագահ Բորիս Գրիզլովը երեկ հանդիպել է ՀՀ Աժ նախագահ Տիգրան Թորոսյանին: Բ. Գրիզլովը հույս է հայտնել, որ 2008թ. ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կհասնի 1 միլիարդ դոլարի: Նա նաեւ նշել է, որ ռուս գործարարները Հայաստանում օրեցօր ավելացող ներդրումներ են անում: Անդրադառնալով Վերին Լարսի անցակետին` Բ. Գրիզլովը նշել է, որ վերանորոգումից հետո անցակետը կաշխատի …
կարդալ ավելինՌուսական «Գազպրոմբանկը», 2007թ. նոյեմբերին ավարտելով հայկական «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 80%-ի գնման գործընթացը, արդեն սկսել է կազմավորել տնօրենների խորհուրդ: «Առէկսիմբանկի» գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանի հավաստմամբ` «այսօր հայաստանյան շուկայում անհրաժեշտ է տեխնոլոգիապես ավելի հզոր, հարուստ ռեսուրսներով բանկ, որը հետագայում կկարողանա նպաստել հայկական ֆինանսական շուկայի զարգացմանն ամբողջությամբ»: Նրա կարծիքով, բանկային համակարգն իր գործունեությամբ առայժմ ՀՀ-ում հետ է ընկնում, եւ …
կարդալ ավելին«Տարօրինակ է վերջին ժամանակներս տարածված այն տեղեկատվությունը, թե հանրապետության անշարժ գույքի շուկայում ներկայումս ինչ-որ պասիվություն կա: Նման երեւույթ չի արձանագրվել, չնայած անշարժ գույքի շուկան շատ զգայուն է քաղաքական գործընթացների նկատմամբ, ավելի զգայուն, քան ֆինանսական շուկան»,- երեկ ասել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանը: Նրա տեղեկացմամբ` 2007թ. քանակական աճ է …
կարդալ ավելինՀայաստանի տնտեսությունը բավական կապված է համաշխարհային տնտեսության հետ: Խոսքն, իհարկե, տնտեսության իրական հատվածի մասին չէ: Մեր արտահանումների մեջ ամենամեծ ապրանքն աշխատուժն է: Հայաստանի բնակչության էական հատվածն ապրում է արտագնա աշխատուժի հաշվին: Հասկանալի է, որ արտասահմանում նրանք աշխատավարձ ՀՀ դրամով չեն ստանում: Արտերկրի հարազատներից ստացվող օգնությունները եւս հայկական դրամով չեն առաքվում: Հենց այս պատճառով էլ մեր …
կարդալ ավելինԵրեկ Հարկային պետական ծառայության (ՀՊԾ) պետ Վահրամ Բարսեղյանը ներկայացրել է 2007թ. հարկային մուտքերը եւ 2008թ. կատարելիք աշխատանքները: Անցյալ տարի հարկային մարմինների կողմից պետբյուջե է մուտքագրվել 284 մլրդ 781 մլն դրամ, ինչը մոտ 65 մլրդ դրամով ավելի է՝ 2006թ. համեմատ: Ըստ Վ. Բարսեղյանի` մասնավորապես երկրորդ կիսամյակում հնարավոր է եղել ապահովել 7-10 մլրդ դրամի ամսական աճ: Հիշեցնենք, …
կարդալ ավելին2007թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի քան 600 մլն դոլար է: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ 2006թ. 9 ամիսների համեմատությամբ 2007թ. նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 58%-ով: Առավել խոշոր ներդրումներ կատարած երկրների շարքում են Ռուսաստանը (175.9 մլն դոլար), Լիբանանը (134 մլն դոլար), Արգենտինան (24.9 մլն դոլար), ապա` …
կարդալ ավելինՀՀ-ում փետրվարին կբացվի «Պրոկրեդիտ» բանկի համաշխարհային ցանցի 23-րդ մասնաճյուղը, որի կապիտալի 17 %-ին մասնակցություն են ցուցաբերում գերմանական «Վերականգնման վարկերի բանկը» («KfW») ու «Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը»: «KfW»-ի հայաստանյան ներկայացուցիչ Կարապետ Գեւորգյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ սա «KfW»-ի առաջին մուտքն է բանկային կապիտալ: «Կարծում եմ, այսպիսով բանկի կողմից այլ բանկերի կապիտալին հնարավոր մասնակցությունները կսահմանափակվեն: Սակայն …
կարդալ ավելինՏնտեսագիտության ասպարեզում նոր գրքի լույս ընծայումն իրական երեւույթ պետք է դիտվի, քանի որ, ի տարբերություն մի շարք այլ մասնագիտությունների, տնտեսագետի աշխատանքը ոչ միայն հնարավորություն է տալիս գնահատել հեղինակի մտավոր կարողությունը եւ գիտական մոտեցումները, այլեւ անմիջական ազդեցություն կարող է ունենալ տնտեսության զարգացման վրա` այսպիսով առնչվելով յուրաքանչյուրի կենսագործունեությանը: Այս իմաստով գիտագործնական ձեռքբերում կարելի է համարել «Հայաստանում բանկային …
կարդալ ավելինՄի անգամ մեկը, ցանկանալով ապացուցել, որ Դիոգենեսի դատողությունները սխալ են, հարցրեց նրան. «Ես դու չեմ, ճի՞շտ է»։ Ճիշտ է՝ պատասխանեց Դիոգենեսը։ Հետեւեց երկրորդ հարցը՝ ես մարդ եմ, ճի՞շտ է։ Դա էլ է ճիշտ, ասաց փիլիսոփան։ Հանդուգն զրուցակիցն այդ ժամանակ ասաց՝ քանի որ ես դու չեմ, ու ես մարդ եմ, հետեւաբար դու մարդ չես։ «Այ դա …
կարդալ ավելինՎերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը եւ «Արարատբանկը» երեկ ստորագրեցին երկու պայմանագիր: Առաջին պայմանագրով` Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը «Արարատբանկին» տրամադրում է 5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ուղղված մանր, միջին եւ փոքր բիզնեսի զարգացմանը, իսկ երկրորդ պայմանագրով` 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ, որը կուղղվի միջազգային առեւտրի ֆինանսավորմանը: «Արարատբանկի» գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը նշեց, որ այս …
կարդալ ավելինԱնսովոր ցուրտը զգալի լարվածություն է առաջացրել Հայաստանի էներգահամակարգերի աշխատանքում, սակայն հաջողվել է զերծ մնալ լուրջ վթարներից: Այս մասին երեկ հայտնել է Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ: Նախարարի վկայությամբ՝ էլեկտրաէներգիայի սպառումը հանրապետությունում հասել է օրական 23,5 միլիոն կիլովատտ/ժամի: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, հանդիպման ընթացքում խոսվել է նաեւ Երեւանի …
կարդալ ավելինՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանի փաստաբանները զգուշացրել են, որ իրենց պաշտպանյալի կյանքին բանտում վտանգ է սպառնում, քանի որ ռուսաստանցի պաշտոնյաները չեն կատարում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը, համաձայն որի, Ալեքսանյանը պետք է շտապ բուժում անցնի մասնագիտացված կլինիկայում: Ըստ փաստաբանների` Վ. Ալեքսանյանը տառապում է կյանքի համար վտանգավոր հիվանդությամբ, եւ 14 ամիս առաջ բանտի բժիշկները …
կարդալ ավելինԵրեկ հայտարարվեց, որ «Հայկական երկաթուղին» կառավարելու ազատ եւ թափանցիկ մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը: Դեռեւս անցյալ տարի, երբ Հայաստանի իշխանությունները ցանկություն հայտնեցին «Հայկական երկաթուղին» հանձնել հավատարմագրային կառավարման, անմիջապես խոսակցություններ ծավալվեցին, որ կառավարիչը լինելու է «Ռուսական երկաթուղիները»: Իհարկե, ոլորտի պատասխանատուները չհերքեցին այդ լուրերը, սակայն ձեւական կողմերը պահպանելու համար, այնուամենայնիվ, հայտարարեցին մրցույթ, որին, դժբախտաբար, մասնակցեց …
կարդալ ավելինԵթե կազմենք ամանորյա խնջույքների ժամանակ ամենից շատ խոսակցության առարկա դարձած թեմաների հիթ-շքերթ, ապա անկասկած առաջին տեղերում կլինեն առաջիկա նախագահական ընտրությունները, հեռուստաընկերությունների ամանորյա հաղորդումներն ու ապրանքների գները։ Նախագահական ընտրությունների մասին քննարկումը սովորաբար վերածվում էր թեժ բանավեճի՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցող եւ քննադատող մարդկանց միջեւ։ Որպես կանոն, սեղանին միշտ ներկա էր լինում մեկը, որը թույլ չէր տալիս, որ …
կարդալ ավելին– Անցած տարվա աշնանը MTC ընկերությունը գնեց «Վիվա Սելի» բաժնետոմսերի 80 տոկոսը եւ կնքեց մնացած 20 տոկոսի ձեռքբերման օպցիոն պայմանագիր: Ի՞նչ նոր բան իմացաք Ձեր հայկական ձեռքբերման մասին այս մի քանի ամիսների ընթացքում: – Նախ եւ առաջ, ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից Հայաստանի քաղաքացիների Նոր Տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավորելու համար, ցանկանում եմ առողջություն, երջանկություն …
կարդալ ավելինԲենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար՝ 2.5% եւ 6.3% գնաճը նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետության ոչ պարենային ապրանքների շուկայում հանգեցրել է 1.2% գնաճի: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության` 2007թ. նոյեմբերին 2006թ. նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բենզինի եւ դիզելային վառելիքի, համապատասխանաբար` 2.2 եւ 3.8%, իսկ 2006թ. դեկտեմբերի համեմատ` 7.3 եւ 5.7% գնաճ: Հեղուկ գազի եւ վառելափայտի …
կարդալ ավելին