600 մլն դոլարի ներդրում

27/01/2008

2007թ. Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալն ավելի քան 600 մլն դոլար է: ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն ասել է, որ 2006թ. 9 ամիսների համեմատությամբ 2007թ. նույն ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 58%-ով: Առավել խոշոր ներդրումներ կատարած երկրների շարքում են Ռուսաստանը (175.9 մլն դոլար), Լիբանանը (134 մլն դոլար), Արգենտինան (24.9 մլն դոլար), ապա` ԱՄՆ-ը (21.3 մլն դոլար), Գերմանիան (20.4 մլն դոլար) եւ այլն: Առավել խոշորածավալ օտարերկրյա ներդրումներ են իրականացվել կապի ոլորտում («Վիվա Սել», «ԱրմենՏել»), օդային տրանսպորտի գործունեության ոլորտում («Արմենիա միջազգային օդանավակայաններ»), հանքագործական եւ մետաղագործական արդյունաբերության ոլորտում («Արմենալ» եւ «Զանգեզուրի ՊՄԿ»), գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում («ՀայՌուսգազարդ», «Հայաստանի էլեկտրական ցանցեր») եւ այլն: