Տնտեսություն

Ինչպե՞ս է ԿԲ-ն արժեզրկում դոլարը

28.11.2007

Անցած հանգստյան օրերին դոլարի փոխարժեքը հասավ վերջին տարիների համար ռեկորդային ցածր մակարդակի` 1 դոլարի համար 275-280 դրամի: Արդեն երեկ փոխարժեքը փոքր-ինչ բարձրացավ` հասնելով 1 դոլարը 290-300 դրամի: Ակնհայտ է, որ այս գործընթացը որեւէ օբյեկտիվ հիմք չունի, եւ դրա ամենահավանական բացատրությունը թերեւս այն է, որ այս ճանապարհով իշխանություններն առաջիկա ընտրությունների համար գումարներ են հավաքում: Փոխարժեքի տատանման …

կարդալ ավելին

Նոր օմբուդսմե՞ն ենք ունենալու

28.11.2007

ՀՀ Կենտրոնական բանկը սկսել է մտածել հայ սպառողների մասին: ԿԲ-ն մշակել է սպառողների շահերի պաշտպանության հայեցակարգ եւ մի քանի օրինագծեր, որոնք պատրաստվում է ներկայացնել կառավարությանն ու Ազգային ժողովին: Հայեցակարգը պետք է թույլ չտա, որպեսզի ֆինանսական կազմակերպությունները կարողանան խաբել ֆինանսական ծառայություններից օգտվող ֆիզիկական անձանց: Օրինակ, պետք է հրապարակեն վարկերի եւ ավանդների իրական տոկոսադրույքները, պետք է հստակեցնեն …

կարդալ ավելին

Կվարձատրվե՞ն արտաժամյա աշխատանքի համար

28.11.2007

«ԱրմենՏել»(ԱՏ) ընկերության մամուլի ծառայությունը չի ժխտում, որ «ԱրմենՏելում» հերթական աշխատակիցների կրճատումներ են կատարվել: Այս անգամ տնօրինությունն աշխատակիցներին ազատել է զբաղեցրած պաշտոններից` հաշվի առնելով ատեստավորման արդյունքները: «ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատողների իրենց զբաղեցրած պաշտոններին համապատասխանությունը որոշում է գործատուն: Այդ գործընթացում աշխատողների նկատմամբ կամայական մոտեցումները եւ խտրական վերաբերմունքը բացառելու նպատակով ընկերությունը ատեստավորման կարգ է հաստատել, ինչին համապատասխան …

կարդալ ավելին

Հրահանգը կատարել է

28.11.2007

«Ռոյալ Արմենիա» ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի գործով դատավարության ժամանակ ՀՀ Քրեական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր Սուրեն Ղազարյանը երեկ սենսացիոն որոշում է կայացրել: Նա առանց որեւէ բացատրության դադարեցրել է գրավոր ապացույցների ուսումնասիրությունը եւ հայտարարել է, որ դատավարությունն ավարտվել է: Մինչդեռ դատարանը դեռ նոր էր սկսել ուսումնասիրել գործում եղած գրավոր ապացույցները: Դատավորը «Ռոյալ Արմենիայի» …

կարդալ ավելին

Խախտումներ հանքավայրերից դուրս եկող հոսքաջրերում

27.11.2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության աշխատակիցները (ԲՊՏ) հունվար-հոկտեմբերին Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման ընթացքի վերաբերյալ (կենտրոնական եւ տարածքային լաբորատորիաների միջոցով) ստուգումներ են իրականացրել նաեւ մի շարք հանքավայրերից դուրս եկող հոսքաջրերում` հայտնաբերելով 295 խախտում: Տեսչության գրասենյակից «Արմենպրեսին» հայտնել են, որ ստուգումների ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ թթվածնի քիմիական կախույթների ու ամիակի սահմանային թույլատրելի նորմաների …

կարդալ ավելին

1 դոլարը կհավասարվի 250 դրամի՞

27.11.2007

Այս շաբաթ դոլարը նորից սկսեց կտրուկ արժեզրկվել: Երեկ արդեն 1 դոլարն արժեր 300 դրամ (որոշ փոխանակման կետերում` 290 դրամ), այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 326 դրամ էր: Ի դեպ, 2003թ. համեմատ դոլարն արժեզրկվել է ավելի քան 45 տոկոսով: Ընդ որում, այս օրերին նշվում էր հայկական դրամի 14-րդ տարեդարձը, եւ կարծես թե կուրսի այս փոփոխությունը յուրօրինակ …

կարդալ ավելին

Բուրդ ունենք, աշխարհը չունի

27.11.2007

Հանրապետությունում խնամվող ավելի քան 633.000 գլուխ ոչխարներից տարեկան ստացվում է շուրջ 1500 տոննա բուրդ, որի հիմնական մասն անասնապահական տնտեսություններն իրացնում են ներքին շուկայում եւ Վրաստանում: Տարատեսակ թելեր պատրաստելու նպատակով զգալի քանակով բուրդ է գնում Սուրենավանի «Բրդի վերամշակման գործարանը»: Դրանք «Հայգորգ» եւ «Արմեն-կարպետ» գործարանները գնում եւ օգտագործում են ձեռագործ գորգերի, գոբելենների ու կարպետների հյուսվածքների մեջ: Մնացած …

կարդալ ավելին

Նմանը զնմանին գտանե՞

26.11.2007

Բաժնետոմսերի շուկան Հայաստանում կայացած չէ: Ըստ հասարակագետների՝ պատճառն այն է, որ հայ գործարարն իր տեսակով ու վարքով անհատականություն է: Գործընկեր գործարարներն ի վերջո հակասություն են ունենում եւ առանձնանում։ Տնտեսագետների կարծիքով՝ բաժնետոմսերի շուկայի ներկայիս վիճակը կարելի է բացատրել ստվերային տնտեսության մեծ ծավալով: Մանր բաժնետերերին խոշորները չեն վճարում՝ իրական շահույթը թաքցնելու պատճառով: Ավելին` գործարարները ձգտում են 100 …

կարդալ ավելին

Կապիտալի շուկան հանձնեցին շվեդներին

26.11.2007

Երեկ սկանդինավյան բորսայական առաջատար օպերատորներից մեկը` շվեդական OMX ընկերությունը, գնեց Հայաստանի ֆոնդային բորսայի եւ կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի 100%-ը: Դրանք OMX-ին կփոխանցվեն 2008թ. հունվարի 3-ին: Գործարքի գինը դեռ հայտնի չէ: ՀՀ կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է վարչապետ Սերժ Սարգսյանը, OMX-ի կողմից` ընկերության գործադիր տնօրեն Մագնուս Բյոքերը: Փաստաթուղթը ստորագրվել է Երեւան-Ստոկհոլմ հեռուստակամրջի միջոցով: Հիշեցնենք, որ դեռ ապրիլի …

կարդալ ավելին

Որոշել ենք անդամակցել

26.11.2007

«ԱՌԿԱ»-ի փոխանցմամբ` Հայաստանը որոշել է անդամակցել Եվրասիական զարգացման բանկին, որը 2006թ. հիմնել են Ռուսաստանն ու Ղազախստանը: Բանկի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն` նոյեմբերի 21-ին Հայաստանի էներգետիկայի փոխնախարար Իոսիֆ Իսայանը Մոսկվայում հայտարարել է, թե Հայաստանի ղեկավարությունը կայացրել է բանկին անդամակցելու քաղաքական որոշում: Հայկական կողմը հետաքրքրություն է հայտնել Երեւանում բացել Եվրասիական զարգացման բանկի մասնաճյուղ: Սպասվում է, որ …

կարդալ ավելին

ԱՄՆ-ը երբեք դեմ չի եղել

26.11.2007

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն ու Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը համագործակցության համաձայնագիր են ստորագրել Հայաստանում ատոմային նոր բլոկի կառուցման համար տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքների իրականացման համագործակցության ուղղությամբ: Ա. Մովսիսյանի հավաստմամբ` նախքան ատոմակայանի նոր բլոկի համար հատկացվելիք ֆինանսական աղբյուրները հստակեցնելը, վերոնշյալ համաձայնագրով պետք է մինչեւ 2008թ. սեպտեմբերն իրականացվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքներ: Դրանց ավարտից …

կարդալ ավելին

Սեփականատերերն են քաղաքականացնում ստուգումները

26.11.2007

Երբ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացումների նախարարի պաշտոնին նշանակվեց Ներսես Երիցյանը, անմիջապես դրական կարծիքներ հնչեցին, թե լինելով բարեփոխումների սերնդի ներկայացուցիչ՝ նա մեր երկրի տնտեսության մեջ կկարողանա լուրջ բարեփոխումներ իրականացնել: Սեպտեմբերին՝ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պարոն Երիցյանը ներկայացրեց իր ծրագիրը, որտեղ ամփոփված էին առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսության զարգացման մասին ունեցած պատկերացումները, որոնք հետագայում պետք է …

կարդալ ավելին

Այս նոր տարին ավելի չոխ է լինելու

26.11.2007

Այս օրերին Հայաստանի համար նախատեսված բեռները կուտակվել են Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում: Ծովային այս միակ ելքի ճանապարհի փակման դեպքում Հայաստանը կրկին հայտնվում է շրջափակման մեջ: Նշենք, որ Վրաստանով դեպի Ռուսաստան անցնող ցամաքային ճանապարհը` Վերին Լարսի անցակետը, արդեն երկու տարի է, չի գործում` ռուսական կողմի բացատրությունների համաձայն պատճառը վերանորոգումն է: Հայաստանն իր բեռները հիմնականում ներմուծում եւ արտահանում …

կարդալ ավելին

Տուգանել են

26.11.2007

ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության (ԲՊՏ) աշխատակիցները հունվար-հոկտեմբերին Արարատի, Արմավիրի, Լոռու, Տավուշի, Շիրակի մարզերի եւ Երեւանի մերձակա տարածքների 107 ոչ մետաղական հանքավայրերում ու տեղամասերում իրականացրել են բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման երկրաբանական եւ մարկշեյդերական վերահսկողություն: Տեսչության գրասենյակի հաղորդմամբ` ստուգումների ընթացքում վերոնշյալ տարածքներում հայտնաբերվել է 11 անօրինական շահագործվող հանքավայր, որի համար կազմվել է 28 վարչական տուգանքի …

կարդալ ավելին

Փշալարերից այն կողմ. կրիմինալ ճակատագրեր

26.11.2007

Կալանավայրը պետություն է պետության մեջ, որտեղ գործում են միանգամայն այլ օրենքներ եւ բարքեր: Կալանավայրում հայտնվելու առաջին իսկ օրից հանցանք կատարողը հասկանում է, որ այնտեղ «ապրելու» համար պետք է «մարսել» «գաղութի ճիշտը» եւ լինել «ճշտով» կալանավոր: Ընդհանրապես պատիժը կրած եւ ազատություն ստացած նախկին կալանավորը դրսում երբեք չի բացահայտում, թե ի՞նչ ասել է՝ գաղութում կիրառվող ներքին օրենքներ, …

կարդալ ավելին

Ավարտեցին

21.11.2007

ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանում երեկ ավարտվել է «Ռոյալ Արմենիայի» համասեփականատեր Գագիկ Հակոբյանի հարցաքննությունը: Հիշեցնենք, որ «Ռոյալ Արմենիայի» երկու ղեկավարներ՝ Գագիկ Հակոբյանն ու Արամ Ղազարյանը ՖԻԳ ընկերության կողմից մեղադրվում են մաքսանենգության, փաստաթղթերի կեղծման եւ հարկերից խուսափելու մեջ: Սա տեղի է ունեցել այն բանից հետ, երբ «Ռոյալ Արմենիայի» ղեկավարները հրապարակավ հայտարարեցին, թե մաքսային մարմինների …

կարդալ ավելին

Երիցյանին չեն հասկանում

21.11.2007

ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանն իր առաջադեմ մտքերով ու գաղափարներով բավականին անելանելի վիճակում է դրել նախարարության աշխատակազմին: Նախարարության երկրորդ էշելոնի պաշտոնյաներն ասում են, որ նախարարը վատ մտքեր չունի, սակայն դրանք Հայաստանում, առավել եւս՝ մեր ժամանակներում իրագործելն անհնար է: Նման եվրոպական մտքերը հեշտ է Եվրոպայում կիրառելը: Թերեւս այս է պատճառը, որ գլոբալ ծրագրերով …

կարդալ ավելին

Մեր մեքենաները՝ Իլյիչեւսկում

21.11.2007

Երեկ «Ասպարեզ» լրագրողական ընկերությունը տեղեկացրեց, որ Ուկրաինայում, Իլյիչեւսկ քաղաքում Փոթի եկող լաստանավի իրենց հերթին են սպասում ավելի քան 30 հայկական բեռնատար եւ մոտ 70 մարդատար ավտոմեքենաներ: Դրանց մեծ մասը սպասում է արդեն 1-4 շաբաթ: Վարորդների ահազանգերի համաձայն, լաստանավերը տեղափոխում են միայն երկաթուղային վագոններ եւ ոչ մի ավտոմեքենա: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից «Ասպարեզի» հարցումներին պատասխանել …

կարդալ ավելին

Դիլիջանի թունելը` ռիսկային գոտի

21.11.2007

Դիլիջանի ոլորանները շրջանցող «Սեւան-Դիլիջան» մի քանի տարվա պատմություն ունեցող նորակառույց թունելը ներկայումս բավականին վատթար վիճակում է: Ականատեսները վկայում են, որ թունելը բավականին վատ է լուսավորված, մեկ ու մեջ ջարդված են լապտերները: Իսկ առավել մտահոգիչն օդափոխության համակարգն է, որի անկանոն աշխատանքի արդյունքում ստեղծվել է ռիսկային լուրջ իրավիճակ: ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, …

կարդալ ավելին

Ռուսիֆիկացում ԱՏ-ում

21.11.2007

«ԱրմենՏելում» կրկին կրճատումներ են սկսվել: Ընկերության ռուս սեփականատերն այս անգամ աշխատանքից կրճատում է այն մարդկանց, ովքեր չեն համապատասխանում իրենց կողմից սահմանված չափանիշներին: ԱՏ-ի գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկն աշխատողների մոտ առաջնահերթ գնահատում է ռուսաց լեզվի անթերի իմացությունը, մարդկային որակը եւ ապա` մասնագիտական կարողությունները: Միեւնույն ժամանակ՝ մարդկային տեսակը չանտեսող ԱՏ-ն բավականին անմարդկային է վերաբերվում իր աշխատակիցների հետ: …

կարդալ ավելին