Տնտեսություն

«Առկան» թյուրիմացաբար է հայտնվել ցանկում

21.11.2007

«168 Ժամի» նախորդ համարում «Ներդրումների 10-ամյակն ավարտվեց» հոդվածում անդրադարձել էինք Հայաստանում օտարերկրյա ներդրումներին եւ հրապարակել էինք մի շարք կազմակերպությունների անուններ, որոնք օտարերկրյա կապիտալով ընկերություններ են: Ըստ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տրամադրած ցանկի՝ «Առկա» լրատվական գործակալությունն ադրբեջանական կապիտալի մասնակցությամբ ընկերություն է, ինչը չի համապատասխանում իրողությանը` ուստի նախարարությունը մեր հրապարակումից հետո ուղղեց իրենց մոտ տեղ …

կարդալ ավելին

Ներդրումները` թվերով

19.11.2007

1998-2007թթ. ցուցանիշներով Հայաստանում վերջին 10 տարում ամենամեծ ներդրումները կատարվել են կապի ոլորտում: Այս ոլորտում ուղղակի ներդրումները կազմում են 407.3մլն դոլար: Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է էլեկտրաէներգիայի եւ գազի արտադրությունը` 250.8մլն դոլար: Երրորդ տեղում` 197մլն դոլար ցուցանիշով հանքարդյունաբերությունը կարողացել է առաջ անցնել սննդամթերքի եւ խմիչքի արտադրությունից, որը կազմում է 176.8մլն դոլար: Բավական անհեռանկար վիճակում է գտնվում էլեկտրական …

կարդալ ավելին

«Որքանո՞վ է խաբվել պետությունը»

19.11.2007

Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանը հայտարարել է, որ հանրապետության 200 խոշոր խանութներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերել է 102 մլն դրամի «Բջնի» հանքային ջուր, որոնք փաստաթղթային ձեւակերպումներ չունեն: Ըստ Վ. Բարսեղյանի` առաքիչների բացատրություններից պարզվել է նաեւ, որ առկա են եւս 150 մլն դրամի ապրանքներ, որոնք եւս փաստաթղթային …

կարդալ ավելին

Ներդրումների 10-ամյակն ավարտվեց

19.11.2007

2008 թվականից Հայաստանում օտարերկրյա ներդրողների համար չեն լինելու որոշակի արտոնություններ: 1999-2007թթ. ներդրումներին արտոնություններ սահմանած ծրագիրն այլեւս ավարտված է, եւ կառավարությունը մտադիր չէ նոր օրենսդրական նախաձեռնություն սկսել: Նշենք, որ Հայաստանում օտարերկրյա ներդրողներն առաջին երեք տարում ընդհանրապես ազատվում են շահութահարկից, այնուհետեւ վճարում են մասնակի` մինչեւ արտոնյալ ժամկետի ավարտը: Վերոնշյալ ծրագրով 10 տարի ժամանակով ընդհանրապես շահութահարկից ազատվել են …

կարդալ ավելին

Այսուհետ շաքար կարտադրի

19.11.2007

Հայաստանում ներկայումս շաքարի ճակնդեղ չի մշակվում, սակայն մշակման դեպքում այն կարող է լայն իրացում գտնել, որի նախապայմաններն ընդլայնման միտում ունեն, եւ աստիճանաբար լուծվում է դրա սպառման շուկայի հարցը: ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության, անտառային տնտեսության եւ բույսերի պաշտպանության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ Ախուրյանի տարածաշրջանում բացվող շաքարի գործարանում ճակնդեղը կարող է …

կարդալ ավելին

Խորհուրդ է տալիս ուսումնասիրել

16.11.2007

«Դրամի արժեւորման առաջացրած խնդիրները քննարկելուց առաջ խորհուրդ կտամ ուսումնասիրել համաշխարհային շուկաներում տեղի ունեցող գործընթացները եւ հայաստանյան իրադարձությունները, որպեսզի մեր քննարկումներն օգուտ տան գործարարներին եւ, ընդհանրապես, տնտեսությանը»,- երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը: Նա ընդգծել է, որ այսօր ամենահեշտը դոլարի արժեզրկման մասին խոսելն է` առանց հաշվի առնելու, սակայն, որ դա միայն Հայաստանի …

կարդալ ավելին

Հայաստանը կորցնում է մրցունակությունը

16.11.2007

Համաշխարհային տնտեսական ֆորումի ռեյտինգում Հայաստանը կտրուկ զիջել է դիրքերը՝ նախորդ տարվա 82-րդ տեղից մեկ տարվա ընթացքում իջնելով 93-րդ տեղը: Հետընթացի ընդհանուր դինամիկան գնահատելու համար բավական է հիշեցնել, որ 2005 թվականին մենք գրավում էինք 79-րդ տեղը: Քանի որ այդ ռեյտինգը կազմվում է տվյալ երկրում ընկերությունների ղեկավարների հարցման արդյունքում եւ արտացոլում է նրանց տրամադրություններն ու առաջիկա ժամանակաշրջանի …

կարդալ ավելին

Ախ այդ բյուջեն

16.11.2007

2008թ. բյուջեի եկամտային մասը կազմելու է 766 մլրդ դրամ՝ 2007թ. 490 միլիարդի փոխարեն: Ազգային ժողովում բյուջեն ներկայացնելիս ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ասաց, թե եկող տարի 50 մլրդ դրամ պետք է հավաքվի վարչարարության արդյունքում, այսինքն` տնտեսության ստվերային հատվածի հաշվին: Մնացած մասը պետք է ավելանա տնտեսության աճի հաշվին: Միայն հարկային եւ մաքսային մարմինների կողմից …

կարդալ ավելին

Ոչ մի խոսք ներդրումների մասին

16.11.2007

Աշնան սկզբին «Հայփոստը» ԶԼՄ-ներում հաղորդագրություններ էր տարածել, թե «Հայփոստի» նախկին տնօրինությունը զգալի չարաշահումներ ու միլիոնավոր դրամի հասնող հափշտակումներ է կատարել: Այս մեղադրանքներն ուղղված էին ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ այդպես էլ անարձագանք մնացին: Բացահայտումների շարքը դեռ չավարտած` «Հայփոստի» երկրորդ անակնկալն աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը չվերակնքելն էր: Հիշեցնենք, որ 2006թ. նոյեմբերին է «Հայփոստը» …

կարդալ ավելին

«Դրանք կարող էին հիմք հանդիսանալ քրեական հետապնդման համար»,-ասում է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը

16.11.2007

«168 Ժամը» բազմիցս անդրադարձել է Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման առաջին վարկային ծրագրի եւ այդ ծրագրում տեղի ունեցած չարաշահումների փաստերին: Այդ ծրագրի համար 2000թ. Համաշխարհային բանկը (ՀԲ) 30 մլն դոլար վարկ էր հատկացրել ՀՀ կառավարությանը: 5 մլն դոլար սուբսիդիա էլ տրամադրել է ՀՀ կառավարությունը: Ծրագիրն իրականացնող «Երեւանի ջրմուղ-կոյուղու» (ԵՋԿ) վարձակալ իտալական «Էյ Յութիլիթի» ընկերությունը 2004թ. ՀԲ-ից …

կարդալ ավելին

«Նաիրիտի» մութ գործարքները կարճվել են

16.11.2007

«168 Ժամն» իր հրապարակումներից մեկում անդրադարձել էր «Նաիրիտ գործարանում» կատարված զգալի չարաշահումներին: Գործի նախաքննությունը վարում էր Շենգավիթ համայնքի դատախազությունը: Դատախազության դանդաղկոտության վերաբերյալ մեր նկատառմանն ի պատասխան՝ Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ «Նաիրիտի» գործի նախաքննությունը շարունակվում է եւ ավարտից հետո կտրամադրեն համապատասխան տեղեկատվություն: Գործն արդեն ավարտված է եւ, իհարկե, հօգուտ «Նաիրիտի»: Շենգավիթի դատախազությունը որոշել է …

կարդալ ավելին

Լճացում է նկատվում

14.11.2007

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է անցումային շրջանում գտնվող երկրներին վերաբերող զեկույց, որում Հայաստանին խորհուրդ է տալիս արդյունաբերության ոլորտն ավելի բազմազան դարձնելու համար բարելավել գործարար միջավայրն ու ավելի արդյունավետ մրցակցային քաղաքականություն իրականացնել: «Արտասահմանյան եւ տեղական ընկերությունները շարունակում են խոչընդոտների հանդիպել Հայաստանի տնտեսության հիմնական ճյուղեր մտնելիս, ինչն էականորեն խանգարում է արդար մրցակցության ծավալմանը: Մրցակցության …

կարդալ ավելին

Ոչինչ չի կարող

14.11.2007

Անցած շաբաթ Հարկային պետական ծառայության տեսուչները եւ Ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակիցները մեծամասշտաբ ստուգումներ սկսեցին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանում: «Ստուգողները» մտել էին նաեւ «Բջնիի» ֆիրմային խանութ եւ առաքման կետ, ինչպես նաեւ՝ բերման էին ենթարկել առաքող մեքենաներին, տարել էին համակարգիչներն ու փաստաթղթերը` կազմալուծելով ընկերության ողջ աշխատանքը: «6-րդ վարչություն» էին տեղափոխել նաեւ …

կարդալ ավելին

гëï³ï³·ñí³Í í׳ñÁ ѳëï³ï ã¿

14.11.2007

Հաստատագրված վճարներով եւ պարզեցված հարկով աշխատող տնտեսվարողների ցուցանիշներն այս տարվա պետական բյուջեում մոտ 10մլրդ դրամ է կազմում (իսկ Հարկային պետական ծառայության ընդհանուր բեռը շուրջ 90 մլրդ դրամ է): Այսինքն` ակներեւ է, որ մանր եւ միջին բիզնեսը պետության համար խոշոր հարկատու չի համարվում: Եկող տարվա պետբյուջեում էլ մանր եւ միջին բիզնեսի հարկային շեմը մնացել է անփոփոխ` …

կարդալ ավելին

Գյուղացին «Ռոբին Հուդի» վիճակում է՝ օրենքից դուրս

12.11.2007

Հայաստանը դեռեւս չի կողմնորոշվել, թե որն է լինելու իր ագրարային քաղաքականությունը: Ավելի ստույգ` անկախացումից հետո ամեն մի գյուղնախարար ոլորտի զարգացումը յուրովի է պատկերացրել ու գրել իր ծրագիրը: 1999-2000թթ. այդ ծրագիրը կյանքի կոչելու համար ՄԱԿ-ը 200 հազար դոլար է տրամադրել: Այդ ժամանակների գյուղնախարար Գագիկ Շահբազյանը վերոնշյալ գումարով անգամ գրքույկներ է հրապարակել, սակայն նրան հաջորդած նախարար Զավեն …

կարդալ ավելին

Եկել են «ռազվեդկայի»

12.11.2007

Մեր տեղեկություններով, վերջին օրերին «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչները ոչ պաշտոնական այցով գտնվել են Երեւանում` «Հայկական երկաթուղու» ընդհանուր վիճակին ծանոթանալու նպատակով: Հիշեցնենք, որ 2008թ. հունվարի 15-ին հայտնի է դառնալու «Հայկական երկաթուղին» հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով կազմակերպված մրցույթի հաղթող կազմակերպությունը (մրցույթում հայտ է ներկայացրել նաեւ հնդկական «Ռայթս» ընկերությունը), որը, ամենայն հավանականությամբ, կլինի հենց «Ռուսական երկաթուղիները»: Նշենք, որ …

կարդալ ավելին

Կլսվեն ցուցմունքները

09.11.2007

Այսօր ժամը 13:00-ին ՀՀ զինվորական եւ քրեական գործերով վերաքննիչ դատարանն ամենայն հավանականությամբ կլսի «Ռոյալ Արմենիա» ընկերության համասեփականատեր Գագիկ Հակոբյանի ցուցմունքները: Անցած մի քանի դատավարությունների ժամանակ դատարանը հարցաքննել էր ընկերության տնօրեն Արամ Ղազարյանին: Հիշեցնենք, որ ի տարբերություն Ա.Ղազարյանի՝ Գ.Հակոբյանը կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում: Նրան կալանավորել էին «Զվարթնոց» օդանավակայանում Իսպանիայից վերադառնալիս: Վերաքննիչ դատարանը …

կարդալ ավելին

Մեր նմանությամբ ու մեր պատկերով

09.11.2007

Շաբաթվա տնտեսական կարեւոր իրադարձության հեղինակը, հարկավ, Հարկային պետական ծառայությունն է: Հարկայինը Ոստիկանության հետ համատեղ՝ ստուգումների ակտիվ գործընթաց է սանձազերծել: Այս ակտիվության տակ շատերը քաղաքական ենթատեքստ են տեսնում: Հատկապես, որ ստուգումների կիզակետում հիմնականում Սուքիասյանների ընտանիքին պատկանող ընկերություններն են: Մեկ-երկու ամիս առաջ ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ ստուգումների պատճառով կփակվի «Բջնի» հանքային ջրերի գործարանը: Հատկապես, որ …

կարդալ ավելին

Տտրանսֆերտային տնտեսության ծուղակը

09.11.2007

Դրամի կուրսի ամրապնդման գործընթացը չի ավարտվի առանց զանգվածային աշխատանքային միգրացիայի խնդրի լուծման: Մասնավոր տրանսֆերտների հոսքը վերջին երեք տարիների ընթացքում կտրուկ մեծացել է եւ շարունակում է աճել արագ տեմպերով: Ճիշտ է, մի կողմից՝ մասնավոր տրանսֆերտները կարելի է անվանել Հայաստանի ներկայիս տնտեսական զարգացման շարժիչ, ինչպես հաճախ կարելի է լսել այսօր: Մասնավոր տրանսֆերտները կազմում են տնտեսության մեջ կատարվող …

կարդալ ավելին

Օրենք, որը կխոչընդոտի արտահանումը

09.11.2007

2008թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում առաջին անգամ հատուկ տողով նշվել է, որ հաջորդ տարի պետք է վերադարձվի 22 մլրդ դրամի գերավճար: Գերավճարն այն գումարն է, որը ներկրողն ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) տեսքով վճարում է ներկրած հումքի համար: Դա կազմում է հումքի արժեքի 20 տոկոսը: Սակայն, երբ այդ հումքն օգտագործվում է արտադրության մեջ, դառնում է ապրանք …

կարդալ ավելին