Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի համար 2000թ. Համաշխարհային բանկի (ՀԲ) հատկացրած 30 մլն դոլար վարկը ու ՀՀ կառավարության հատկացրած 5 մլն դոլար սուբսիդիան չարաշահումներով օգտագործելու մասին իր պնդումներն է շարունակում ներկայացնել անգլիացի ինժեներ Բրյուս Թասկերը: Վերջինս 2003-2004թթ. աշխատել է Ազգային ժողովի օտարերկրյա դրամաշնորհների, մարդասիրական օգնությունների եւ վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող հանձնաժողովում եւ խորությամբ հետազոտել է Երեւանի …
կարդալ ավելինՄինչեւ հոկտեմբերի 15-ը նախաորակավորման հանձնաժողովը պետք է որոշեր, թե որ կազմակերպություններն են անցել «Հայկական երկաթուղի» ՓԲԸ կառավարման համար սահմանված նախաորակավորման փուլը: Կապի եւ տրանսպորտի նախարարության Տրանսպորտի ԾԻԳ-ի տնօրեն Ալեքսանդր Բախտամյանից տեղեկացանք, որ նախաորակավորման փուլն անցել են «Հայկական երկաթուղով» հետաքրքրված երկու կազմակերպություններն էլ: Հիշեցնենք, որ միջազգային մրցույթով կառավարման հանձնվող «Հայկական երկաթուղու» համար հայտ են ներկայացրել երկու …
կարդալ ավելինԱվարտվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության կողմից հանրապետությունում իրականացվող սուբսիդավորման փորձնական ծրագիրը: Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի 12 եւ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի 3 համայնքների հողօգտագործողներին մշակվող հողատարածությունների համար անհատույց գումարներ են հատկացվել։ Գյուղատնտեսության նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գառնիկ Պետրոսյանի ասելով՝ 4755 հեկտար մշակովի տարածքի համար վճարվել է մոտ 159 մլն դրամ սուբսիդիա, թեպետ ի սկզբանե հատկացված …
կարդալ ավելինՍեպտեմբեր ամսվա ընթացքում ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից տրվել է Հայաստանից կենդանական ու բուսական աշխարհի օբյեկտների արտահանման եւ ներմուծման 25 թույլտվություն, որոնք ամբողջությամբ վերաբերել են կենդանի խեցգետնի արտահանմանը` 37 հազար 600 կգ ընդհանուր քաշով: Նախարարությունից տեղեկացրել են, որ կապված տարեշրջանի հետ` կենդանի խեցգետնի արտահանման ծավալները կտրուկ նվազել են. օգոստոսին թույլատրվել է Հայաստանից արտահանել շուրջ 113 հազ. …
կարդալ ավելինՎանաձորի քիմգործարանից «Արմենպրեսի» թղթակցին տեղեկացրել են, որ հետզհետե ընդլայնում են արտադրական հզորությունները: Լոռու մարզպետի արդյունաբերության, էներգետիկայի, գազամատակարարման եւ կապի գծով խորհրդական Լեւոն Ասլանյանը նշել է, որ Չինաստանից ձեռք բերված 50 տոննա ալյումինաքրոմային շիբը կնպաստի կորունդի բարձրորակ քարերի արտադրությանը: Շուտով կսկսվեն աշխատանքներն ամոնիակի սինթեզի արտադրամասում. կատարվելու է գազային կոմպրեսորների վերազննում, նորոգում: «Վանաձոր-քիմպրոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Ալեքսանդր …
կարդալ ավելինԲավականին տարօրինակ իրավիճակում է հայտնվել Հայաստանը` կապված թողարկման համար արդեն պատրաստ Իրան-Հայաստան գազատարի հետ: Մասնագետների պնդմամբ, եթե Հայաստանն օգտվի այդ խողովակաշարից, ապա կարող ենք իրանական գազի բարձր կալորիականության շնորհիվ ունենալ էլեկտրաէներգիայի սակագնի որոշակի նվազում: Իրանական գազի կալորիականությունը կամ ջերմային էներգիան ավելի բարձր է, քան ռուսականը: Պարզ ասած, որոշակի ծավալի հեղուկ եռացնելու համար ավելի քիչ իրանական …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության պետը եւ ՀՀ ԿԲ նախագահը ներկայացրել են սեպտեմբերի 17-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի խնդիրներին նվիրված խորհրդակցության ժամանակ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, քննարկվել է «Հայփոստի» գործունեության ընթացքում ծագած խնդրահարույց հարցերից մեկի` «Նամականիշ» ՓԲԸ-ի …
կարդալ ավելինՄոտ 135 մլն դոլարի ռուսական ներդրումներ խոստացող Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության աշխատանքներն, ըստ պետական պաշտոնյաների, ավարտվելու էին դեռ նախորդ տարի: Սակայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի աշխատակիցներից տեղեկացանք, որ 4-5 տարի հետո միայն կավարտվեն աշխատանքները: Նաեւ հասկանալի է, թե ինչու ռուսական կողմը չի շտապում արագ ավարտին հասցնել շինարարությունը: ՀՀ պետական պաշտոնյաները բազմիցս են հայտարարել, որ …
կարդալ ավելինՈւկրաինական յուղաճարպային արտադրությամբ զբաղվող խոշոր «Կրեատիվ» ընկերությունը Հայաստանում հիմնել է հայ-ուկրաինական «Կրե-Ար» ընկերությունը: Նորաստեղծ ընկերությունը Հայաստանում զբաղվելու է յուղաճարպային արտադրանքի իրացմամբ: «Կրեատիվի» վաճառքի գծով տնօրեն Ալի Խոջաեւի հավաստմամբ` ընկերության մուտքը Հայաստան պայմանավորված է ընկերության արդյունաբերական խմբի արտադրանքի իրացման ծավալների հետագա աճով, ինչպես նաեւ հայաստանյան շուկայում սեփական արտադրանքի դիրքերի ամրապնդմամբ: Ինչ վերաբերում է Հայաստանում արտադրանքի կազմակերպմանն, …
կարդալ ավելին2007թ. հունվար-օգոստոսին ՀՀ է ներմուծվել 63.804 տոննա շաքար` 17 մլն 630.000 դոլարի շրջանակներում (արժեքը գնահատվել է ՍԻՖ գնով` ապրանքի արժեքը մինչեւ ՀՀ սահմանը` ներառյալ ապահովագրության եւ տրանսպորտային փոխադրության արժեքը): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հայրապետյանի տեղեկացմամբ՝ շաքարի 55.565 տոննան ներկրվել է Վրաստանից` 14 մլն 903.000 դոլարի շրջանակներում. 2005թ. շաքարը հիմնականում Հայաստան է ներկրվում …
կարդալ ավելինO sancta simplicitas. Ինչ ոգեւորությամբ էի կարդում այս օտարահունչ բառերն ուսանող ժամանակ: Այն պահին, երբ դու ուսանող ես, ամեն ինչ բավական պարզ է: Կա կայացած աշխարհն՝ իր բոլոր պայմանականություններով, ու կաս դու: Դու, որ ազատ ես այդ բոլոր պայմանականություններից ու պատրաստ ես հեղափոխելու ամեն ինչ: Պատրաստ ես քո դասախոսներին, անգամ ամենահարազատ մարդկանց բացատրել, որ նրանք …
կարդալ ավելինՀոկտեմբերի 1-ից ավարտված է համարվում «ԱրմենՏելի» մենաշնորհը ֆիքսված հեռախոսակապի եւ ընդհանրապես կապի ոլորտում: ԱՏ-ն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին դեռ հունիսին ներկայացրել էր սակագների վերաբալանսավորման առաջարկ, որը մենաշնորհի վերացմանն ուղղված հերթական միջոցառումների շարքից էր: Կարգավորող մարմինն այս առաջարկը մերժել էր` պատճառաբանելով, որ նախկինում հաստատված ֆիքսված կապի սակագները վերահավասարակշռված են: Այսինքն, արդեն իսկ սահմանված է առավելագույն սակագին: …
կարդալ ավելինԻնտերնետ չորս պրովայդերների մալուխային ցանցն անցնում է Երեւանի քաղաքապետարանին պատկանող էլեկտրասյուների վրայով: Մեզ հաջողվեց ճշտել այդ պրովայդերներից երկուսի անունը` Ֆայբերնետ եւ ADC, որոնք պատահական մարդկանց բիզնես չեն համարվում: Մալուխային ցանց անցկացնելու համար մնացած ընկերությունները վարձակալում են «ԱրմենՏելի» հորերը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունից տեղեկացանք, որ իրենք որեւէ ընկերության թույլ չեն տա իրենց հենասյուներով մալուխներ անցկացնել, քանի որ …
կարդալ ավելին«Հայփոստ թրաստինգ մենեջմենթ» ընկերությունն, առանց որեւէ մեկին բացատրություններ տալու, շարունակում է իր որդեգրած քաղաքականությունը: Նշենք, որ նախորդ շաբաթ «Հայփոստի» կառավարումը ստանձնած հոլանդական ընկերությունը որոշել է աշխատանքային պայմանագրերը չշարունակել մոտ 270 աշխատողների հետ: Այս աշխատաոճը շարունակվելու է աշխատողների մինչեւ 50 տոկոսի կրճատումը («Հայփոստն» ունի մոտ 4000 աշխատող): «Հայփոստի» տնօրինության այս որոշումն անակնկալի է բերել աշխատանքային կոլեկտիվին, …
կարդալ ավելինԱնցյալ շաբաթ բրիտանական «Օբսերվեր» պարբերականի հրապարակումներից մեկում 2003 թվականից Հայաստանում աշխատած բրիտանացի ինժեներ Բրյուս Թասկերը Համաշխարհային բանկին (ՀԲ) հորդորել էր հետաքննել Երեւանի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով ՀԲ-ի տրամադրած 35 մլն դոլար արժողությամբ վարկի ծախսման ընթացքում տեղի ունեցած կոռուպցիայի եւ չարաշահումների դեպքերը: Դրան ի պատասխան՝ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել էր, թե այդ ծրագիրն …
կարդալ ավելինԱռաջիկա օրերին հասարակությանը կներկայանա Ուկրաինայի յուղաճարպային ամենախոշոր արտադրող՝ նորաստեղծ «Կրեատիվ» արդյունաբերական խումբը։ Նրանք կհայտարարեն համատեղ հայ-ուկրաինական ձեռնարկության գրանցման մասին («Կրե-Ար» ՀՁ), որը զբաղվելու է յուղաճարպային արտադրանքի իրացմամբ: Ըստ լավատեղյակ աղբյուրների` հայկական կողմից այդ բիզնեսի իրական տերը հայկական շուկայում կարագի եւ յուղի գրեթե մենաշնորհային դիրքեր ունեցող ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է: «Կրեատիվը» ներկայումս «Կրե-Արի» բաժնետոմսերի ավելի …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ընկերության մոտ 200 աշխատողներ տնօրինության կողմից ծանուցագիր են ստացել, որում նշված է եղել, որ նրանց հետ չեն շարունակվելու աշխատանքային պայմանագրերը: Հայփոստն ունի մոտ 4000 աշխատող եւ եւս 400 աշխատողի հետ չեն շարունակելու աշխատանքային պայմանագիրը եկող տարվանից: Այս սխեմայով նախատեսվում է կրճատել 2000 աշխատողի: Այս պահին «Հայփոստում» առանց որեւէ բացատրության մարդկանց …
կարդալ ավելին«Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կառավարիչ Ֆրանսիական «Սաուր» ընկերությունը, համաձայն ՀՀ կառավարության հետ ունեցած կառավարման պայմանագրի՝ իր գործունեությունն ավարտելու է եկող տարի հոկտեմբերին: Մեր հարցին՝ շարունակելո՞ւ է արդյոք «Սաուրն» իր կառավարման պայմանագիրը, ընկերության տնօրեն Պատրիկ Լորենը պատասխանեց, որ դա Կառավարության որոշելիքն է, թեպետ պայմանագրով երկու տարի էլ երկարաձգելու հնարավորություն ունեն: Պատրիկ Լորենի երեկվա ասուլիսի նպատակը կատարած աշխատանքների փաթեթի …
կարդալ ավելին«Նորավանք» գիտակրթական հիմնադրամը նախաձեռնել է նորավանքյան ընթերցումների շարք` «Հայաստանը եւ հայությունը` գլոբալ զարգացումներում վերտառությամբ: Նախատեսվում է մասնագիտական եւ փորձագիտական հանրությանը ներկայացնել 40 թեմատիկ դասախոսություն, որոնք կուղեկցվեն քննարկումներով: Շարքի առաջին սեմինարը երիտասարդ գիտնականներին եւ փորձագետներին ներկայացրեց ՀՀ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Այն կրում էր «Հայկական քաղաքակրթությունը որպես հավակնոտ նախագիծ» խորագիրը: Տ. Սարգսյանի կարծիքով` 21-րդ դարը նոր …
կարդալ ավելին«Ես ակնկալում էի այն, ինչն այսօր դեռ ակնկալում եմ»,- անդրադառնալով «Ռոյալ Արմենիա» ընկերության սեփականատեր Գագիկ Հակոբյանին կալանավորելու հարցին, երեկ հայտարարել է օմբուդսմեն Արմեն Հարությունյանը: Իսկ նրա ակնկալիքն այն էր, որ երբ Գ. Հակոբյանն «ինքն իր ոտքով ժամանի Հայաստան, ապա դատարանը նոր նիստ կհրավիրի եւ կփոխի խափանման միջոցը»: Ըստ նրա, եթե դատարանը չփոխի խափանման միջոցը` «սխալ …
կարդալ ավելին