ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը երկու շաբաթ առաջ Հանրային հեռուստատեսությամբ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանին տված հարցազրույցի մեջ բավականին ծավալուն անդրադարձ էր կատարել հայ գործարարներին: «Ես վստահ եմ, որ մեր գործարարները շատ շուտով գիտակցելու են, որ իրենց բարեկեցության, իրենց, ինչո՞ւ չէ, նաեւ հարստության ամենից հիմնական աղբյուրը ժողովուրդն է, իրենց աշխատողներն են, եւ նրանք պիտի շոյեն, …
կարդալ ավելինՄեզ խաբում են ամեն օր ու ամեն քայլափոխի, հատկապես առեւտուր անելիս: Խոսքը կշեռք-կշռաքարի մասին է, որի համար պետությունը գրել է օրենքներ ու ստեղծել համապատասխան վերահսկող մարմիններ: Սակայն դաշտն այնպիսին է, ասես այստեղ խոպան հող է, եւ ամեն ինչ կախված է վաճառողի խղճից: Առեւտրի մեջ շրջանառվող չափիչ սարքերի տերը պարտավոր է տարին մեկ անգամ ստուգաչափման նպատակով …
կարդալ ավելինԽոսքը ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասին է, այլ «Transparency International» կազմակերպության կողմից հրապարակվող «Կոռուպցիայի ընկալման համարաթվի»։ TI-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Ամալյա Կոստանյանը երեկ լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստանն այս տարի ստացել է 3.0 միավոր։ Հիշեցնենք, որ որքան համարաթիվը ցածր է, երկիրն այնքան կոռումպացված է։ Անցյալ տարվա մեր ցուցանիշը եղել է 2.9։ Այսինքն` 0.1-ի չափով առաջընթաց …
կարդալ ավելինԵկող տարվա հավակնոտ` 2.5մլրդ դոլարանոց բյուջեի կատարման հնարավորությանը բոլորը թերահավատորեն են մոտենում, քանի որ կառավարությունը չի նշել այն աղբյուրները, որտեղից պատրաստվում է հավաքագրել այդ գումարները: Բյուջեն լրացնելու համար, դոլարի արժեզրկումից կամ դրամի արժեւորումից բացի, եկող տարի Կառավարությունը սպասելիքներ ունի մեր դեռեւս լիովին չկայացած ֆինանսական շուկայից: Կառավարությունը փորձելու է Հայաստան մտնող տարեկան մոտ 1մլրդ դոլարի բնակչության …
կարդալ ավելինԱյսօր ՀՀ Տնտեսական դատարանում տեղի կունենա «Բի լայնն»՝ ընդդեմ «ԱրմենՏել» եւ «ՎիմպելԿոմ» ընկերությունների դատավարությունը: «Բի լայն» ՍՊԸ-ն համարում է, որ «ԱրմենՏելն» ու «ՎիմպելԿոմը» խախտում են «Բի լայնի» մտավոր սեփականության իրավունքը` ՀՀ-ում օգտագործելով իրենց ապրանքանշանին եւ ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ապրանքային նշան, ինչը համարվում է օրենքի խախտում: «Բի լայն» ՍՊԸ-ն պահանջում է, որպեսզի այդ երկու …
կարդալ ավելինՍեպտեմբերի սկզբին ռուսական «Storm international» ընկերությունը հայտարարել էր, որ պատրաստվում է մտնել Հայաստանի խաղային շուկա: Ընկերությունը պատրաստվում է 300մլն դոլարի ներդրումով Երեւանում խաղատնային հոլդինգ կառուցել, որը պետք է անվանվի «Շանգրի Լա-Երեւան»: «Storm international»-ը նաեւ տեղեկացրել էր, որ կառավարման է վերցրել տեղական ամենամեծ կազինոներից մեկը` «Կլեոպատրան»: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունում այդ առաջարկի հետ կապված դեռեւս …
կարդալ ավելին«Հայներարտբանկի» խորհրդի նախագահ Լեւոն Բարխուդարյանի կարծիքով՝ մինչեւ տարեվերջ դոլարը նորից կարժեզրկվի: Նախկին ֆինանսների նախարարը համաձայն չէ, որ տարադրամի կուրսը խստորեն է վերահսկվում ՀՀ իշխանությունների եւ Կենտրոնական բանկի կողմից: Լ.Բարխուդարյանի կարծիքով՝ դրա հիմնական պատճառներից մեկը դոլարի շատ բարձր առաջարկն է: Ըստ Լ.Բարխուդարյանի՝ ավելի շուտ վերահսկվում են հիմնական գնագոյացնող ապրանքների գները, եւ դա դոլարի արժեզրկման մյուս պատճառն …
կարդալ ավելինԱնցած շաբաթ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պաշտոնանկ արված Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Գրիգոր Հարությունյանին աշխատանքից ազատելու պատճառները պաշտոնապես չնշվեցին: Թերեւս այն պատճառով, որ նախագահի հրամանագրում ուղղակի չէին կարող գրվել այն հանգամանքները, որոնց պատճառով, ըստ մեր տեղեկությունների, պաշտոնից ազատվել է Գ. Հարությունյանը: Բանն այն է, որ վերջինս տեւական ժամանակ է, զբաղվում է բանանի ներկրմամբ …
կարդալ ավելին«Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2008-ի հունվարի 1-ից: Փոփոխված օրենքով այս հարկատեսակի դաշտից դուրս են մնացել այն տնտեսվարողները, որոնք ունեն մեկից ավելի ընկերություն: Այսինքն` պարզեցված հարկով այլեւս չեն կարող աշխատել առաջին հերթին խանութների ցանց (սուպերմարկետներ) ունեցողները, եթե, իհարկե, վերջիններս իրենց ունեցածը ուրիշների անուններով չձեւակերպեն: Պարզեցված հարկով չեն կարող աշխատել նաեւ …
կարդալ ավելինՌուսական «Տրոյկա դիալոգ» ներդրումային բանկը ձեռք է բերել հայկական «Առէկսիմբանկը»: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ կարեւոր է «Տրոյկա դիալոգի» հնարավորությունները` ներդրողների ուշադրությունը երկրի ֆինանսական եւ տնտեսական համակարգի վրա հրավիրելու առումով: «Տրոյկա դիալոգի» հիմնադիր Ռուբեն Վարդանյանի խոսքերով, բանկի մուտքը Հայաստան պայմանավորված է Հայաստանի ֆինանսական շուկայի դինամիկ զարգացումներով, ինչպես …
կարդալ ավելինՀՀ Բնապահպանության նախարարության կողմից օգոստոսին տրվել է Հայաստանից կենդանական եւ բուսական աշխարհի ներկայացուցիչների արտահանման ու ներմուծման 65 թույլտվություն. թույլատրվել է հանրապետությունից արտահանել շուրջ 113 հազար կգ կենդանի խեցգետին, Կոնգոյի «Ֆաունա» կենդանաբանական այգի-բուծարանից ՀՀ ներմուծել 250 «ժակո» տեսակի թութակ, իսկ Արաբական Միացյալ Էմիրություններից` 81 կրիա: Թույլտվությունները հիմնականում վերաբերում են կենդանի խեցգետնի արտահանմանը: Խեցգետինն առավելապես արտահանվում է …
կարդալ ավելինՄիջազգային բաց մրցույթով «Հայկական երկաթուղու» կառավարման համար հայտ ներկայացրած հնդկական «Rites» ընկերության հայտնվելն իսկական անակնկալ է եղել հայրենի կառավարության համար: Հիշեցնենք, որ երկաթուղու կառավարման համար երկրորդ հայտը ներկայացրել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը, ինչը նախօրոք համաձայնեցված է եղել տեղական իշխանությունների հետ: Նշենք, որ հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչեւ սեպտեմբերի 21-ն է, իսկ հաղթողը պարզ կդառնա հոկտեմբերի 15-ին: …
կարդալ ավելինԱյս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել շուրջ 16.196 մեքենա: Անցած 8 ամիսների կտրվածքով այդ թիվը հասել է շուրջ 22.542-ի: 2006թ. ընթացքում ՀՀ է ներկրվել շուրջ 26.157 ավտոմեքենա, որից 7302-ը` ռուսական մակնիշի:
կարդալ ավելինՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության (ՏԿ) հեղինակած «Թվային հեռարձակումների մասին» ծրագիրն անցել է հասարակական քննարկումների փուլը եւ հասել Արդարադատության նախարարություն: Հաջորդ քայլը կառավարության նիստով հաստատելն է լինելու: Նշենք, որ այս ծրագրի վերաբերյալ «168 Ժամը» ներկայացրել է համակարգի մասնագետների մտահոգություններն ու առաջարկությունները: Հիշեցնենք, որ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման աջակցման խորհրդի (ՏՏԶԱԽ) գործադիր քարտուղար Արմեն Գրիգորյանի գնահատմամբ՝ «Թվային …
կարդալ ավելինԵրբ հանկարծ խանութում հայտնաբերում ես, որ սննդամթերքի ու այլ ապրանքների գները կտրուկ աճել են, պետք չէ խուճապի մատնվել: Դա չի օգնի: Նաեւ պետք չէ պաշտոնական բացատրություններ փնտրել: Պատասխանատու լրատվամիջոցներն, ինչպես միշտ, խելամտորեն շրջանցում են այդ թեման: Կենտրոնական բանկի ղեկավարությունն էլ չի շտապի որեւէ բացատրություն հրապարակել: Չնայած, որ ըստ օրենքի՝ դա նրանց համարյա միակ պարտականությունն է: …
կարդալ ավելինԳյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, եւ պետական պաշտոնյաներն արձանագրում են, որ գյուղմթերքի պակաս չի զգացվելու: Իսկ ահա վիճակագիրներն արդեն հաշվել են, որ նախորդ տարվա համեմատ նվազել են գյուղատնտեսական մթերքների գները: Իսկ ի՞նչ է շահել գյուղացին. Գյուղնախարարությունում այս հարցի պատասխանը չունեն, սակայն գիտեն, որ մթերող կազմակերպությունները զգալի պահանջարկ ունեն, մնում է, որ գյուղացիներն իրենք բերքն ու …
կարդալ ավելինՎերջին ժամանակներս, ավելի ճիշտ՝ հուլիսի կեսերից սկսած, դրամի փոխարժեքը կայունացել է։ Ավելին, վերջին օրերին նկատվում է նաեւ դրամի արժեւորում. 1 դոլարի գինը 335-336 դրամից հասել է 340-ի։ Սակայն գրեթե բոլորը համոզված են, որ դրամը դեռ «իրենը կասի»։ Սա է պատճառը, որ անկախ փոխարժեքի այս կայունացումից՝ մարդիկ դեռ անհանգստացած են դրամի՝ արդեն արձանագրված եւ արձանագրվելիք արժեւորմամբ։ …
կարդալ ավելինԻնչպիսի՞ դիրքորոշում ունի առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Ներսես Երիցյանը «Հայփոստի» շուրջ ծավալվող իրադարձությունների նկատմամբ: Հարցը հետաքրքիր էր, որովհետեւ Ն.Երիցյանը ԿԲ-ում աշխատելու ժամանակ մասնակից է եղել «Հայփոստի» կառավարումը հոլանդացիներին հանձնելու բանակցություններին: Եվ արդյո՞ք այս ընկերության հետ կապված պատմությունը չի վտանգի այն գործարքների համբավին, որոնց մասնակից է եղել նախարարը: Այս հարցին ի պատասխան, նա երեկ իր …
կարդալ ավելինԽաղողի մթերման սեզոնն արդեն սկսվել է, եւ կոնյակ, գինի, շամպայն արտադրող գործարաններն իրար հետեւից հրապարակում են, թե այս տարի որքան հումք են ընդունելու: Առաջինն, ինչպես միշտ, «Երեւանի կոնյակի գործարանն է» (ԵԿԳ), որը սեպտեմբերի 15-ից առաջինն է սկսել մթերումը եւ պլանավորել է գնել 28.700 տոննա խաղող: ԵԿԳ-ն այս տարի 1 կգ խաղողը մթերելու է 133 դրամով` …
կարդալ ավելին«Հայկական երկաթուղու» կառավարման համար հայտ են ներկայացրել «Ռուսական երկաթուղիներ» եւ հնդկական «Rites» ընկերությունները: Եվ հոկտեմբերի 15-ին պարզ կդառնա հաղթող կազմակերպության անունը: Կառավարման նախապայմանն է` 10 տարում 120մլն դոլարի ներդրում: Ակնհայտ է, որ չի լինելու հայտատու երրորդ ընկերությունը, թեպետ «Հայկական երկաթուղու» կառավարման մրցույթն ընթանում է բաց, միջազգայնորեն ընդունված չափանիշներով: Հետաքրքիր է, որ մինչ բաց մրցույթի հայտարարելը …
կարդալ ավելին