ԱՄՆ շուկայում հացազգիների գներն օգոստոսին միանգամից բարձրացել են 30 %-ով: Փարիզում անցած շաբաթվա վերջին օրվա աճուրդում նոյեմբերի մատակարարման ցորենի գները հասել են տոննայի դիմաց 270 եվրոյի, ինչը բացարձակ ռեկորդ է:
կարդալ ավելին«ՌԲԿ դեյլի» պարբերականի փոխանցմամբ՝ «Խաղատների մասին» նոր օրենքը ռուսաստանյան ընկերություններից շատերին ստիպելու է բիզնեսը տեղափոխել արտասահման: «Հայաստանում փոթորիկ է լինելու» վերնագրի ներքո «ՌԲԿ դեյլին» հաղորդում է, որ Ռուսաստանի խաղային բիզնեսում մեծությամբ երկրորդ ընկերությունը՝ «Storm International»-ը մտադիր է 300 միլիոն դոլարի ներդրում անել Հայաստանում եւ կառուցել զվարճանքի համալիր՝ խաղատնով, իսկ հաջորդ տարվանից Հայաստանում ստեղծել խաղադահլիճների ցանց: …
կարդալ ավելին«Հայփոստը» բացահայտել է շահերի բախման եւս մեկ միջադեպ, որի հետեւանքով ընկերության կրած վնասը կազմել է առնվազն 167 միլիոն դրամ: «Հայփոստի» ղեկավարության հրահանգով կատարվող մի շարք ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել եւ հայտարարել է, որ 2001թ. ի վեր «Հայփոստը» վարձակալել է մի քանի բեռնատարներ` Իրանից, սահմանակից Մեղրիից եւ Վրաստանից, սահմանակից Սադախլո ուղղություններով փոստային ապրանքներ եւ առաքանի …
կարդալ ավելինԵկող շաբաթ սպասվում է իրանական պատվիրակության այցը Հայաստան, որի նպատակն է՝ քննարկել Հայաստան-Իրան բարձրավոլտ երրորդ գծի նախագծման աշխատանքները, թեեւ հայ-իրանական համատեղ ծրագրերը նշված նախագծով չեն ավարտվում: Ինչպես հայտնի է, նախատեսվում է նաեւ Արաքս ՀԷԿ-ի կառուցումը: Որոշակի խոսակցություններ կան նաեւ եռակողմ` Հայաստանի-Ռուսաստանի-Իրանի մասնակցությամբ Հայաստանի տարածքում նավթամշակման գործարան կառուցելու վերաբերյալ եռակողմ կոմիտե ստեղծելու մասին: Սակայն, ինչպես տեսնում …
կարդալ ավելինՀայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող «Գլոբալ գոլդ» ընկերությունը 2007թ. հունվարին երկու հայց է ներկայացրել միջազգային ատյաններին: Առաջին հայցով «Գլոբալ գոլդը» Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնում վիճարկում էր, որ ՀՀ կառավարությունը խախտել է օրենսդրությունն ու ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքված ներդրումների մասին պայմանագիրը` պահանջելով նյութական փոխհատուցում: ՀՀ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ մի հայտարարություն է ստորագրվել …
կարդալ ավելինԱյս տարվա մայիսի 25-ին ՀՀ Տնտեսական դատարանը (դատավոր` Ա. Սարգսյան) ընդունեց մի վճիռ (այն արդեն մտել է ուժի մեջ), որը կարող է շրջադարձային լինել Կենտրոնական բանկի գործունեության մեջ: Այդ վճռով անվավեր են ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն Ա. Վարտանովի նկատմամբ նշանակված տուգանքի մասին ԿԲ որոշումները: Դատարանի այս որոշումը պատմական կարող է դառնալ, քանի որ մեր …
կարդալ ավելինԱռաջիկա օրերին Հայաստան կժամանեն էլեկտրահաղորդման Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծերի նախագծում իրականացնող «Սանիր» ընկերության ներկայացուցիչները, եւ կսկսվեն նախագծային աշխատանքները: «ՀՀ բարձրավոլտ էլեկտրակայաններ» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանն «Արմենպրեսին» փոխանցել է, որ 400 մեգավատտ հզորության էլեկտրահաղորդման գծերի շինարարությունը կավարտվի երեք տարի անց: Երրորդ գծի շինարարության համար Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը կհատկացնի 95 մլն դոլարի վարկ: Նշենք, որ …
կարդալ ավելին«Հայփոստ» ՓԲԸ-ից երեկ հայտնեցին, որ նախորդ տարիներին ընկերությունը ավտոտնտեսության շահագործման եւ կառավարման սիստեմատիկ խախտումների պատճառով կորցրել է ավելի քան 2 միլիարդ դրամ: ՀՀ Ոստիկանությունը հետաքննություն է սկսելու` պոտենցիալ չարաշահումներն ու դրամաշորթության չափերը պարզելու նպատակով: «Հայփոստ» ՓԲԸ ավտոտնտեսության ստորաբաժանման կառավարման եւ շահագործման վերաբերյալ կատարված ներքին ուսումնասիրությունների արդյունքում ընկերությունը բացահայտել է մի շարք աշխատակիցների եւ ղեկավար անձնակազմի …
կարդալ ավելինՕգոստոսյան արձակուրդների ընթացքում ամենակարեւոր տնտեսական իրադարձությունը, թերեւս, Ազգային վիճակագրական ծառայության հրապարակումներն էին: Ճիշտ այն պահին, երբ հասարակության մեծ մասը՝ նախարար ու պատգամավորից մինչեւ ուսանող ու աշակերտ, վայելում էին ամառային արձակուրդները, վիճակագիրներն ամփոփեցին մեր տնտեսությունը: Հրապարակվեցին այս տարվա առաջին կիսամյակի հիմնական տվյալները: Դրանցում արտառոց ոչինչ չկար: Մեր տնտեսությունը շարունակում է աճել: Աճում է վերջին տարիներին բնորոշ …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայության կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցուցակն ունի բոլոր շանսերը՝ Դա Վինչիի «Մոնա Լիզայի» պես մի երեւույթ դառնալու։ Ոչ թե այն պատճառով, որ նայելը գեղագիտական հաճույք է պատճառում, այլ որովհետեւ անկախ վաղեմության ժամկետից՝ այս ցուցակը միշտ կարելի է նորովի ուսումնասիրել եւ ամեն անգամ մի նոր բան հայտնաբերել։ Իսկ այդ նորությունները, որպես կանոն, միշտ ի …
կարդալ ավելինՀՀ քրեական գործերով վերաքննիչ դատարանը երեկ հետախուզում է հայտարարել եւ կալանքի որոշում կայացրել «Ռոյալ Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանի նկատմամբ: Գ. Հակոբյանը եւ ընկերության համասեփականատեր Արամ Ղազարյանը մեղադրվում էին մաքսանենգության, խարդախության, փողերի լվացման, հարկեր եւ տուրքեր վճարելուց խուսափելու մեջ: Ընկերության ղեկավարների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է այն ժամանակ, երբ նրանք հրապարակավ հայտարարեցին, թե Մաքսային պետական …
կարդալ ավելինԱրարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (Ararat Gold Recovery Company (AGRC) վաճառքի հետ կապված գործարքը, հնարավոր է, որ ավարտվի այս տարվա սեպտեմբերի վերջին: Ըստ ձեռնարկության պաշտոնական կայքի` գնորդը ռուսական «Արդյունաբերական ներդրողներ» ընկերությունն է: Հնդկական «Vedanta Resources» ընկերությունը, որն Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության սեփականատերն է, տեղեկացնում է, որ ձեռնարկության 82,4 տոկոս բաժնեմասը անցնելու է վրացական «Մադնեուլի կվարցիտ» ընկերությանը, …
կարդալ ավելինՎերջին շրջանում մեր քաղաքացիներն անկեղծ զարմանքով միմյանց հարցնում են՝ էս ի՞նչ բան է, դոլարի կուրսը չի ընկնում։ Իրոք, արդեն բավական երկար ժամանակ է (հուլիսի կեսերից սկսած)՝ փոխարժեքը տատանվում է 1 ԱՄՆ դոլարը՝ 335-336 դրամի սահմաններում։ Հետաքրքիրն այն է, որ գործոնները, որոնցով բացատրում էին դրամի արժեւորման երեւույթը, չեն փոփոխվել։ Մասնավորապես, դրսից եկող տրանսֆերտները չեն քչացել։ Դրա …
կարդալ ավելինԵրեկ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) որոշում կայացրեց «ԱրմենՏել» ընկերությանը զրկել հեռահաղորդակցության ոլորտում ունեցած մենաշնորհային իրավունքներից: Այս որոշումը անակնկալ չէր, քանի որ դրա մասին խոսվում էր դեռեւս մեկ տարի առաջ: Անցած տարեվերջին, երբ ռուսական «ՎիմպելԿոմը» պատրաստվում էր գնել «ԱրմենՏելի» 90 % բաժնեմասը, ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունը պատրաստ է …
կարդալ ավելին2007թ. պետբյուջեի կատարողականի ընթացքին եւ հարկային վարչարարության խստացման մեխանիզմներին վերաբերող հարցեր են քննարկվել նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Հարկային պետական ծառայության պետ Վահրամ Բարսեղյանի այսօրվա աշխատանքային հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից: Խոսվել է նաեւ կառավարությանն ու ԱԺ-ին ներկայացվելիք հարկային օրենսդրական փաթեթի մասին, որը միտված է հաջորդ տարի եւս բյուջեի աճի տեմպերն ապահովելուն: …
կարդալ ավելին«Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» դեռ չի վաճառվել,- երեկ մեր թղթակցին ասել է ԱՈԱՁ տնօրեն Վարդան Վարդանյանը: -Գործարքը դեռ չի կայացել, «Vedanta Resources»-ը գործարանը վաճառելու համար «GeoProMaining»-ին միայն իր համաձայնությունն է տվել: Գործարքը կկայանա 40-45 օր հետո»: Արդեն երեք ամիս է, ինչ ԱՈԱՁ-ն չի աշխատում: Արդեն մի քանի տարի է, ինչ ընկերությունը Բնապահպանության նախարարության հետ գտնվում …
կարդալ ավելինԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի առեւտրային գործունեությունը հաճախ է արժանանում ոչ միայն հասարակության, այլեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ուշադրությանը: Ինչպես հայտնի է, նրա նախ՝ «Ֆլիտֆուդ», իսկ անցած տարվանից արդեն՝ «Սալեքս գրուպ» ընկերությունները զբաղվում են լայն սպառման ապրանքների՝ շաքարավազի, երշիկեղենի, կարագի, սառեցրած մսի, բուսական ու կենդանական յուղի, օղու, սուրճի ներկրմամբ եւ արտադրմամբ: Հանձնաժողովն այս ընկերություններին պարբերաբար ուշադրություն …
կարդալ ավելինՀայտնի է, որ Երեւանի կենտրոնում ընթացող շինարարություններն էլիտար են որակված: Աջ ու ձախ բուսնող իրար կպած էլիտար շենքերի համար տարածքներ ազատելը մասնավորի համար բարդ խնդիր էր: Ուստի այդ գործն իր վրա վերցրեց պետությունը: Բայց պետական փաստաթղթերում «տարածք ազատել էլիտար շենքերի համար» արտահայտությունը, հարկավ, անհեթեթ կհնչեր, ուստի հորինվեց ավելի քաղաքակիրթ ու ընդունելի ձեւակերպում` «բացառիկ` գերակա հանրային …
կարդալ ավելինԼրատվամիջոցներից մեկը երեկ հրապարակել էր մի ուշագրավ նյութ։ Երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղարից փորձել են պարզել, թե ԿԸՀ նախագահն ինչքանով, ինչու եւ ինչ միջոցների հաշվին է ձեռք բերել իր նոր, ծառայողական ավտոմեքենան՝ «KIA-OPIRUS», ստացել են այսպիսի պատասխան՝ հարցը կենցաղային բնույթ ունի, ընտրական գործընթացներին չի վերաբերում, եւ իրենք չեն կարող պատասխանել։ Ցանկացած նորմալ երկրում այսպիսի …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով՝ ռուսական «Գազպրոմբանկը» պատրաստվում է գնել «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը: Ըստ մեր աղբյուրների, այդ մասին, ամենայն հավանականությամբ, կհայտարարվի առաջիկա օրերին: Նշենք, որ «Առէկսիմբանկի» բաժնետոմսերի 52%-ն այսօր պատկանում է հայկական «Ֆինմարկետ» ընկերությանը, 28%-ը` կիպրոսյան «ROSKRED RESOURCES AND CONSULTING LIMITED»-ին, իսկ 20%-ը` ռուսական «Իմպէկսբանկին»: Հիշեցնենք, որ վերջերս ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, թե առաջիկայում Հայաստանի …
կարդալ ավելին