Օրերս Ֆրանսիայի Բորդո քաղաքում տեղի է ունեցել գինու եւ կոնյակի համաշխարհային «VINEXPO» ցուցահանդեսը, որին մասնակցում էին աշխարհի տարբեր երկրների գինի եւ կոնյակ արտադրող խոշոր ընկերությունները: Նույնիսկ Մոլդովան, որի գինիները` Գինու համաշխարհային շուկայի վերահսկող կազմակերպության կողմից «վետո»-ի էին արժանացել, Բորդոյում տաղավար էր վերցրել, որպեսզի կրկին փորձի շուկա մուտք գործել: Բնականաբար, ցուցահանդեսի հայ այցելուներն առաջին հերթին այնտեղ …
կարդալ ավելինԵԱՀԿ հակակոռուպցիոն հանրային ընդունարանում մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց պարտքն էին համարում վարչապետ Սերժ Սարգսյանին տեղեկացնել, որ 2008 թվականից «Պարզեցված հարկի մասին» օրենքի դադարեցումն անդառնալի հետեւանքներ է թողնելու փոքր եւ միջին ձեռնարկատիրության վրա: Վաճառականների միության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը նշում է, որ հարկերի հավաքագրումը չի կարող կատարվել փոքր եւ միջին բիզնեսի «ջախջախման» հաշվին: «Առեւտրի եւ տնտեսական …
կարդալ ավելին«Նաիրիտ» գործարանի աշխատավորական կոլեկտիվը դիմել էր մեր խմբագրությանը` խնդրելով իրենց պահանջ-բողոքները թերթի միջոցով հասանելի դարձնել գործարանի տնօրինությանը: Խնդիրը նրանում է, որ գործարանի տնօրեն Կարեն Իսրայելյանին օրերս «Նաիրիտ» գործարանի տնօրենների խորհուրդն ազատել է աշխատանքից: Կոլեկտիվն ուզում է բացատրություն ստանալ Իսրայելյանին աշխատանքից ազատելու պատճառների վերաբերյալ: Վերջիններիս ասելով, նրանք այս հարցով դիմել են գործարանի արհմիության նախագահին, եւ նա …
կարդալ ավելին«Հատուկ կապ» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողով եւ դժգոհել «Արմենիա միջազգային օդանավակայաններ» (ԱՄՕ) ընկերության մատուցած ծառայությունների բարձր գներից: ԱՄՕ-ն այս տարվա ապրիլից իր ծառայության համար ընկերությունից ամսական 1 մլն 200.000 դրամ է պահանջել, մինչդեռ նախկինում այդ ծառայությունը կատարել է 480.000 դրամով: Տեղեկացնենք, որ «Հատուկ կապը» պետական ընկերություն է եւ գտնվում է ՀՀ …
կարդալ ավելին«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի» (ՓՄՁԶԱԿ) գործադիր տնօրեն Իշխան Կարապետյանը կարծում է, որ «168 Ժամ» թերթին տված իր հարցազրույցում («Պետությունը բարդացնում է հարկերը» հոդվածում) տեղ են գտել մտացածին եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Տեղեկացնենք, որ թերթը չունի կանխակալ կարծիք, եւ, հետեւաբար, տեղեկատվությունը խեղաթյուրելու միտում ընդհանրապես չի եղել: Նույն տրամաբանությամբ՝ մենք էլ կարող ենք ասել, …
կարդալ ավելին«Նաիրիտ գործարանը» ռուսաստանյան որոշ շրջանակների համար շարունակում է մնալ ամենաթեժ «կետը»: Այս անգամ հրապարակում ենք մեր թերթի էլեկտրոնային փոստով ստացած նամակներից մեկը, ինչը նույնքան մտահոգիչ է նաեւ մեր հանրության համար: «Փուչիկ» ներդրումներ Հայաստանում վերջերս շատ են խոսում ներդրումներից, որ «ոսկե անձրեւի» պես թափվելու են «Նաիրիտ գործարանի» գլխին: Արդեն 10 ամիս է, ինչ բոլորս ապրում ենք …
կարդալ ավելինԱրժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՀՀ կառավարության հետ համաձայն չէ միայն մի հարցում, եւ դա գազի գնի սուբսիդավորումն է: Նման տպավորություն ստեղծվեց ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարտա Կաստելո-Բրանկոյի երեկ ՀԲ երեւանյան գրասենյակում հրավիրված ասուլիսից: Մնացած հարցերում, ԱՄՀ-ն, ըստ էության, առարկություններ չունի ՀՀ կառավարության վարած քաղաքականության հետ: Իսկ գազի գնի հետ կապված հարցում ԱՄՀ-ն կառավարությանը խորհուրդ է …
կարդալ ավելինԿառավարության նոր ծրագրով եկող տարվանից Հայաստանում վերացվելու է պարզեցված հարկի ինստիտուտը: 2008 թվականից բոլոր տնտեսվարող սուբյեկտները պետք է հարկվեն սովորական հարկային ռեժիմով: Նշենք. որպես հարկատեսակ պարզեցված հարկը ներդրվեց մի քանի տարի առաջ` մանր եւ միջին բիզնեսի համար, եւ այն կազմակերպությունները, որոնց տարեկան շրջանառությունը չէր գերազանցում 50մլն դրամը, կարող էին աշխատել պարզեցված հարկով: Այն ժամանակ կառավարությունը …
կարդալ ավելին«Նաիրիտ գործարանի» մասին մեր վերջին հրապարակման մեջ նշել էինք, որ «168 Ժամին» խոստացել էր հարցազրույց տալ ԱՊՀ միջպետական բանկի Արտաքին կապերի վարչության պետ Տատյանա Սերպկովան: Նշենք, որ 2006թ. «Նաիրիտ գործարանի» նոր սեփականատերն է դարձել «Rainovil property Limited» ընկերությունը, որը մինչ օրս էլ գործարանում ՀՀ կառավարության հետ ունեցած պայմանագրի համաձայն՝ չի կատարել իր ներդրումային պարտավորությունները: Ստորեւ …
կարդալ ավելինԻնչպես գիտեք, անցյալ շաբաթ ՀՀ կառավարությունը որոշել է հարկային օրենսդրության մեջ հաստատագրված վճարին վերաբերող փոփոխություններ կատարել: Մասնավորապես, կառավարությունն առաջարկել է առեւտրի իրականացման վայրերում՝ տոնավաճառներում, մինչեւ 7 քմ տարածք զբաղեցնելու դեպքում՝ 1 քմ-ի դիմաց գանձել ամսական 1815 դրամ հաստատագրված հարկ: Ի՞նչ է սա նշանակում: Բոլոր դեպքերում՝ տոնավաճառները հաստատագրված հարկ վճարում են, ուրեմն՝ սա ի՞նչ նոր փոփոխություն …
կարդալ ավելինԻնչ լավ է, որ մեր տնտեսության հիմնական` անշեղ ու երկնիշ ցուցանիշները շատերը լուրջ չեն ընդունում: Այլապես բավական տխուր պատկեր կարձանագրվեր: Զարգացած երկրների կառավարությունները գրանտ-օգնություններ չէին տրամադրի: Հազարամյակի մարտահրավերների ծրագրի մեջ չէին ընդգրկի: Իսկապես դժվար է պատկերացնել, որ որեւէ մեկը ցանկանա օգնել տարիներ շարունակ երկնիշ աճ արձանագրող տնտեսությանը: Այդպիսի տնտեսությունները համընդհանուր հարգանքի են արժանանում: Առանց հեգնանքի …
կարդալ ավելինՀայաստանում բավականին հետաքրքիր է վիճակախաղի, շահումով խաղի, խաղատան բիզնեսով զբաղվելը: Սա արտոնյալների բիզնեսն է եւ, դեռեւս հարց է, թե դրանք որքանո՞վ են արդար աշխատում: Այսինքն` արդյոք խաղատների ապարատները համապատասխանո՞ւմ են շահման հավանականության տոկոսին: Արդյոք 50 «Նիվա» մակնիշի ավտոմեքենաների շահման մասին խոստումները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ: Կամ` բնակարանների մասին` չի վաճառվում, խաղարկվում է գովազդային շարքն …
կարդալ ավելինԿովկաս-Փոթի լաստանավի կանոնավոր աշխատանքը շարունակում է ձգձգվել: 50 վագոն տարողունակությամբ այդ լաստանավը կառուցել էր ուզբեկ գործարար Խակիմ Մատչանովը եւ ի սկզբանե մտադիր էր շահագործել վրացական Փոթիից ռուսական Կովկաս նավահանգիստ հայկական բեռներ տեղափոխելու նպատակով: Սակայն լաստանավն ընդամենը երեք ուղերթ է կատարել եւ դրանից հետո կանգնել է փակուղու առջեւ: Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի …
կարդալ ավելին«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ում տարին 12 ամիս ստուգումներ են անցկացվում: Այստեղ ստուգող մարմիններն իրար հերթ չեն տալիս. Հարկային ծառայություն, Ֆինանսների նախարարություն, Դատախազություն եւ նախագահի Վերահսկողական ծառայություն: «Հայկական երկաթուղին» վերջին մոհիկանն է, որ դեռեւս լիիրավ գտնվում է պետական տնօրինության տակ, ու հստակ կարելի է ասել, որ եկող տարվանից պետական ստուգող մարմինները պատեհ կամ անպատեհ այս ընկերության դռները …
կարդալ ավելին«Կարծում եմ, եկել է ժամանակը, որպեսզի բանկերը Կենտրոնական բանկի գլխավորությամբ մտածեն, որ գուցե անհրաժեշտ է ընտրել Հայաստանում որեւէ փոքր կամ միջին քաղաք, ինչպես, օրինակ, Դիլիջանը, եւ այն դարձնեն ֆինանսական կենտրոն: Ներկայիս կառավարման բոլոր հնարավորությունները թույլ են տալիս ստեղծել նման կենտրոն: Դրանով շատ արագ կզարգանա նաեւ ողջ տարածաշրջանը»,- երեկ Բանկերի միության տարեկան ժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ …
կարդալ ավելինԿովկաս-Փոթի լաստանավի գործարկումը Հայաստանի համար շարունակում է մնալ հեռավոր ու անհասանելի երազ: Մինչդեռ այս տարի մինչեւ խորհրդարանական ընտրությունները դա ներկայացվում էր որպես արդեն գոյություն ունեցող իրողություն, ըստ այդմ, իբր թե մնացել է մի քանի տեխնիկական հարցեր լուծել: Բայց ժամանակն ապացուցեց, որ այդ տեխնիկական հարցերը մեզ համար այնքան բարդ ու այնքան անլուծելի են, որ հնարավոր է …
կարդալ ավելինԵրեւանում ոսկյա իրերի վաճառքով զբաղվող մի քանի խոշոր առեւտրի կետեր են գործում: Այս շարքում առաջատարներն են համարվում «Վաղարշ եւ որդիներ» ՍՊԸ-ն, Մալաթիա տոնավաճառը, Տաշիր առեւտրի կենտրոնը եւ Երեւան տոնավաճառը: Համաձայն «Թանկարժեք մետաղների մասին» նոր օրենքի, ոսկու շուկայում առկա բոլոր իրերը ենթակա են նոր` հայկական հարգադրոշմման: Նշենք, որ նախկինում ոսկյա իրերը հարգադրոշմվել են աստղի պատկերով, իսկ …
կարդալ ավելինՆոր ձեւավորված կառավարությունում բոլորի համար անակնկալը, թերեւս, Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի պաշտոնում Կենտրոնական բանկի նախագահի խորհրդական Ներսես Երիցյանի նշանակումն էր: Անակնկալից բացի, այս նշանակումը դրական էմոցիաներ առաջացրեց Հայաստանի տնտեսական ու գործարար միջավայրում: Նշանակումից հետո նույն դաշտից անմիջապես կարծիքներ ու հույսեր հնչեցին, թե Ներսես Երիցյանը, լինելով ռեֆորմիստական սերնդի ներկայացուցիչ, կիրականացնի տնտեսական լուրջ բարեփոխումներ: Հնչած կարծիքների …
կարդալ ավելինԴոլարի կուրսի տատանումները կարծես թե մեզ համար դարձել են սովորական երեւույթ: Իսկ այդ տատանումների մասին մեկնաբանություններ տալն արդեն ձանձրացնում կամ զվարճացնում է պատասխանողներին: Անցյալ շաբաթ դոլարը 5 դրամով արժեզրկվեց, իսկ այս շաբաթ արժեւորվեց մինչեւ 348 դրամ: Երեկ փորձեցինք ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանից մեկնաբանություն ստանալ, թե ի՞նչ պատահեց ՀՀ տնտեսությանը, որ փոխարժեքի այդպիսի տատանում տեղի ունեցավ: …
կարդալ ավելինՀՀ կառավարության, Զբոսաշրջության զարգացման գործակալության եւ ամերիկյան USAID-ի համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Հայաստան այցելած զբոսաշրջիկների մեծ մասը եկել են Ռուսաստանից եւ Վրաստանից: Ընդ որում` այս երկու երկրներից ժամանել են գրեթե հավասար քանակի զբոսաշրջիկներ. 36 %-ը եկել է ՌԴ-ից, իսկ 35,9 %-ը՝ Վրաստանից: Ճիշտ է, այս տվյալներն անցած տարվա վերջին 4 ամիսների ուսումնասիրության արդյունք …
կարդալ ավելին