Խորհրդարանական ընտրությունների մասին դրական արտահայտվեցին միջազգային գրեթե բոլոր դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչները: Սա նշանակում է, որ գոնե «Հազարամյակի մարտահրավերների» կորպորացիան (ՀՄԿ) Հայաստանում շարունակելու է իր ծրագիրը: Այս կարծիքին էր ծրագրի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արա Հովսեփյանը, ով երկու օր առաջ հայտարարեց, թե մինչեւ տարեվերջ Հայաստանը ՀՄԿ ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ից կարող է ստանալ $12 մլն: Արա Հովսեփյանն ավելացրել …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր գործելաոճին հավատարիմ մնալով՝ երեկ մասամբ բավարարեց «Երեւան-ջուր» ընկերության առաջարկը եւ խմելու ջրի սակագինը ներկայացրած 9 դրամի փոխարեն՝ բարձրացրեց 3,6 դրամով: Նոր սակագինը, սակայն, ուժի մեջ կմտնի միայն 2009թ. հուլիսից: Դա նշված է եղել Երեւանի ջրամատակարարման համակարգը շահագործող «Երեւան ջուր» ընկերության առաջարկության մեջ, եւ դրա հետ համաձայնել է նաեւ Սակագնային հանձնաժողովը: …
կարդալ ավելինԱՊՀ միջպետական բանկի Հայաստանի ներկայացուցչությունը տեղեկատվություն տրամադրելու առումով փակ համակարգ է: Մեզ հետաքրքրող հարցերի առնչությամբ այս կառույցին ուղղած` թե գրավոր եւ թե բանավոր մեր հարցադրումներին պատասխանելու միակ լիազորը` Վահան Մելքոնյանը, գալիս-գնում է Հայաստան եւ, բնականաբար, մտքի ծայրով անգամ չի անցկացնում, որ ՀՀ օրենքները նաեւ իր համար են: Նշենք, որ Վահան Մելքոնյանը ԱՊՀ միջպետական բանկի ներկայացուցիչն …
կարդալ ավելին«ԱրմենՏելի» ֆիքսված կապի ցանցում անցյալ տարվա նոյեմբերից ինտերնետային կեղծ հեռախոսազանգերի երկրորդ փուլն է սկսվել: Առաջին փուլի ժամանակ այդ զանգերից տուժել էին ավելի քան 400 բաժանորդներ: Նրանց հեռախոսահամարների վրա գրանցվել էր մոտ 70 մլն դրամի հաշիվ: Այդ գումարներն առաջացել էին արտասահմանյան էկզոտիկ երկրների՝ Սեյշելյան, Կոմորյան կղզիների հետ հեռախոսակապ հաստատելու պատճառով: Սակայն, եթե հիշում եք, տուժած բաժանորդները …
կարդալ ավելինՊետական պաշտոնյան կրկնակի խելացի է, երբ ոչ թե օրենքը խախտում է, այլ փոխում: Այս կատեգորիայի երկարակյաց չինովնիկներից է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը: Նա չի սիրում շրջանցել օրենքը եւ հետագա գլխացավանքներից խուսափելու համար, վճարելով ՀՀ արդարադատության «հոնորարը», ընդունում է նոր նորմատիվային ակտ: Երվանդ Զախարյանը, այսպիսով, մի կրակոցով երկու նապաստակ է խփում։ Առերեւույթ սա նշանակում է՝ պայքար …
կարդալ ավելինՄիջազգային ռեյտինգավորող կազմակերպությունների գնահատականը Հայաստանի մակրոտնտեսական դաշտի վերաբերյալ ոգեւորել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանին: Տ. Սարգսյանը, բնականաբար, ամեն ինչ ներկայացնում է միայն դրական լույսի ներքո` ներկայացնելով միայն «մեդալի» մի կողմը, եւ խուսափում է զուգահեռներ անցկացնել միջազգային գնահատականի եւ հայկական իրողության միջեւ: Այս պարագայում այնքան էլ էական չէ, թե քանի տոկոս աճի մասին են …
կարդալ ավելինԸնտրությունների նախաշեմին Հայաստանի երջանիկ ապագայի մասին քաղաքական բանավեճերը մտնում են տնտեսական դաշտ եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, վկայակոչելով իր տնտեսագիտական հաշվարկները, խոստանում է իշխանության գալու դեպքում հայերի կյանքը բարելավել մի քանի անգամ: Ի՞նչ իրական միկրոտնտեսական (երբ օդանավով թռչում ես, ներքեւում նշմարվող անտառը պայմանականորեն անվանենք երկրի մակրոտնտեսության մակարդակ, իսկ երբ մտնում ես անտառ՝ այնտեղ եղած ծառերն արդեն …
կարդալ ավելինՆախորդ շաբաթ եվրոն դոլարի նկատմամբ 1 տոկոսի չհասնող արժեւորման միտումներ էր արձանագրել: Այս հանգամանքը եվրոյի գոտու երկրների ֆինանսական հատվածի պատասխանատուներին ստիպել էր հավաքվել ու եվրոյի վերելքը կասեցնելու նպատակով մշակել հրատապ միջոցառումների ծրագիր: Իսկ ահա հայկական խեղճուկրակ դրամը նախորդ շաբաթ, թվում էր, թե փորձում էր վերադառնալ իր նախկին հնարավորություններին: Սակայն մեր տնտեսագետների ու ֆինանսիստների կանխատեսումներին բանի …
կարդալ ավելինՎիճակագրական` հատկապես պետական վիճակագրական, տվյալների հրապարակման հարցում արդեն վաղուց դարձել ենք տարածաշրջանի ամենակազմակերպված պետությունը: Պետական բոլոր կառույցները, որպես կանոն, հրապարակում են գործունեության մասին օրենքով պարտադրված հաշվետվությունները: Բոլոր այդ հրապարակումները հիշեցնում են «երկու լուր ունեմ, մեկը՝ լավը, մյուսը՝ վատը» նախադասությամբ սկսվող անեկդոտները: ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության վերջին հրապարակումն էլ այս շարքից էր: Պաշտոնապես հրապարակվել են …
կարդալ ավելին«Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի» մասնավորեցումից Քաջարան քաղաքի բյուջեն օրենքով սահմանված կարգով պետք է որոշակի տոկոսներ` մոտ 13մլն դոլար ստանար վաճառված գույքի գումարից: Պետությունը Քաջարանին հատկացրեց այդ գումարը, որը սակայն չհասավ քաղաքի բյուջե: Հովիկ Աբրահամյանը, որպես տարածքային կառավարման նախարար, Քաջարանից վերադառնալով՝ հայտարարեց, թե Քաջարանը հրաժարվել է այդ գումարից, քանի որ տեղացիները փողի կարիք չունեն, եւ այս գումարով …
կարդալ ավելինԵրեկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը կարճեց «ԱրմենՏել» ու «Ղ-Տելեկոմ» ընկերությունների դեմ հարուցած վարչական վարույթները: Հիշեցնենք, որ 2007 թվականի փետրվարի 26-ին «ԱրմենՏելը» բողոքով դիմել էր հանձնաժողով, որ «Ղ-Տելեկոմն» իր OPTIMA+ կորպորատիվ փաթեթով հակամրցակցային քայլ է անում՝ մեծ չափով իջեցնելով գները: Իր կորպորատիվ հաճախորդներին եւ ֆիզիկական անձանց առաջարկում է բաժանորդային վարձերի եւ զանգերի այնպիսի սակագներ, որոնք դուրս …
կարդալ ավելինԱզգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է 2007թ. հունվար-ապրիլ ամիսների գնաճի նախնական ցուցանիշը։ Ապրիլին մարտի համեմատ գներն աճել են ընդամենը 0.1%-ով։ Իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճի մակարդակը կազմել է 2.1%։ Նախորդ 6 տարիների համեմատ, սա ամենացածր ցուցանիշն է։ Ամեն անգամ ԱՎԾ տվյալներին անդրադառնալիս, դրանց հավատալ-չհավատալը թողնում ենք ընթերցողների հայեցողությանը։ Այս անգամ, սակայն, խոսենք ուրիշ բանի …
կարդալ ավելինԴեռեւս 10 տարի առաջ ՀՀ մի քաղաքացի Ամասիայի շրջանում ահռելի տարածք էր սեփականաշնորհել, հետո պարզվել էր, որ այդ քաղաքացին, մասնագիտությամբ երկրաբան լինելով, այդ տարածքներից արսենիումի հումք էր արտահանում Վրաստան: Այդ տարիներին այս գործն ավարտվեց դատավարությամբ: Իսկ ի՞նչ եղավ այդ հանքավայրի հետ: Մեր հարցին ի պատասխան՝ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի ռեկտոր Միհրան Գրիգորյանն ասաց, որ այդ տեղանքն …
կարդալ ավելինՀայ-չինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, Չինաստանի Առեւտրի նախարարության Եվրոպական վարչության պետ Սյու Տունկայն օրերս հայտարարել էր, որ այս տարվա վերջին «Նաիրիտ-Շանսի» հայ-չինական համատեղ ձեռնարկությունը սկսելու է սինթետիկ կաուչուկ արտադրել: Չինացիները հայերին «զարմացրել» են նրանով, որ համատեղ ձեռնարկությունում մոտ 26մլն դոլարի ներդրում են անելու: Գուցեեւ ուրախանայինք այս փաստից, եթե չլիներ այս գործարքի հետ կապված դառն անցյալը: Պատմական …
կարդալ ավելինԱյս անգամ «Առաջին 300 խոշոր հարկ վճարողների հարկերի եւ տուրքերի մեծությունների» ցանկը ՀՀ հարկային ծառայությունը հրապարակեց ապրիլի 24-ի նախօրյակին: Սա պատահական համընկնում էր, թե կանխամտածված քայլ, դժվար է ասել: Փոխարենը կարելի է ասել, որ դաժան էր: Մանավանդ, որ ցանկում նորությունները քիչ են: 1700-ամյա քրիստոնեական մշակույթ ունեցող երկրում այդպես էլ չտեսանք, թե այդ ինչպես են հարկային …
կարդալ ավելինՀՀ Հարկային պետական ծառայությունը հրապարակել է 2007թ. առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը: Այս ցանկը միշտ հետաքրքիր է եղել եւ հատկապես՝ անցած տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատության մեջ: Առաջին հայացքից ցանկում էական փոփոխություններ չեն նկատվում: Առաջին եռյակը գրեթե միշտ զբաղեցնում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «ԱրմենՏելը» եւ «ՀայՌուսգազարդը», թեպետ նրանք յուրաքանչյուր եռամսյակ փոխում են իրենց տեղերը: …
կարդալ ավելին1998 թվականին Հայաստան է ներկրվել Լոնդոնում տպագրված վաուչերների երկրորդ թողարկումը, որն այդպես էլ չի բաժանվել բնակչությանը: Տպագրված վաուչերները սկզբից պահեստավորվել են «Հայփոստի» նկուղներում, իսկ հիմա ենթադրվում է, որ դրանք հանձնվել են Կենտրոնական բանկին: Վաուչերներն անգամ անվանական արժեք չեն ստացել: Հայտնի է, որ մեկ վաուչերի տպագրական ծախսը կազմել է 10 դրամ: Ֆինանսական շուկայում այս մասին քչերն …
կարդալ ավելին«Ռուսական կողմը պատրաստ է մասնակցել Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հնարավոր ծրագրին,- այս մասին երեկ հայտարարեց Ատոմային էներգիայի Ռուսաստանի դաշնային գործակալության ղեկավար Սերգեյ Կիրիենկոն: -Եթե Հայաստանի կառավարությունը նոր ատոմակայան կառուցելու որոշում ընդունի, ռուսական կողմը պատրաստ է ոչ միայն իրականացնել շինարարական աշխատանքները, այլեւ անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել»: Ս. Կիրիենկոն երեկ տեղեկացրեց նաեւ, որ ՀՀ Էներգետիկայի նախարարությունում քննարկվել …
կարդալ ավելինՀայաստանում խիստ աղքատ են համարվում նրանք, որոնց օրական եկամուտը կազմում է 1 դոլար: Իսկ աղքատները նրանք են, ովքեր ունեն մինչեւ 2 դոլար եկամուտ: 20 հազար դրամ նվազագույն աշխատավարձի շեմը, ինչպես տեսնում ենք, Հայաստանում ազատում է լայն մասսաներին աղքատ կոչվելու պիտակից: Հետաքրքիրն այն է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան ծրագրի հաշվարկներով, Հայաստանում աղքատ է համարվում բնակչության մոտ …
կարդալ ավելին«Հայաստանը կարող է ոչ միայն շահագործել ատոմային կայանը, այլեւ ուրան արդյունահանել»: «Հայաստանը կարող է ոչ միայն ուրանն օգտագործել սեփական նպատակներով, այլեւ արտահանել»: «Հայաստանն ամբողջապես փոխում է իր քաղաքական կշիռը, որպես սեփական ռադիոակտիվ հումք ունեցող, նաեւ ատոմային էներգետիկայի բնագավառում էներգիա արտադրող երկիր»: Համատեղ ասուլիսի ժամանակ երեկ այսպիսի հայտարարություններ արեցին ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը եւ Ատոմային …
կարդալ ավելին