Տնտեսություն

Նորից «Ջերմուկի» մասին

06.04.2007

Ապրիլի 2-ին «Լոս Անջելես Թայմսը»` «Արսենիումի հեքիաթն ու հին ուղիները» վերնագրով հոդված է հրապարակել, որտեղ անդրադառնում է հայկական «Ջերմուկի» մեջ մկնդեղի անթույլատրելի քանակության մասին ԱՄՆ-ի Սննդի եւ դեղորայքի գործակալության նախազգուշացմանը: «Ջերմուկ քաղաքում շշալցված հանքային ջուրը Հայաստանում սերնդեսերունդ գործածվել է որպես ազգային տոնիկի պես մի բան… Եվ քանի որ հայաստանցի բնակչությունն ԱՄՆ-ում աճել է, աճել է …

կարդալ ավելին

Ինձ մի՛ գաղտնալսիր, ոստիկան

06.04.2007

Հայաստանի հեռախոսացանցը նորից իշխանությունների ու հասարակության ուշադրության կենտրոնում է: Ամեն ինչ սկսվեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տարօրինակ հայտարարությունից: Ազգային անվտանգության անունից հանդես գալով՝ այս հանձնաժողովը հեռախոսակապի ոլորտի ընկերություններին պարտադրեց հուլիսի 1-ից գրանցել իրենց բաժանորդներին: Մինչ այդ «ԱրմենՏելն» ու «ՎիվաՍելլն» իրենց «իզի» եւ «ալո» քարտերն իրացնում էին ազատ վաճառքով: Հիմա նրանք պարտավորված են հականե-հանվանե գրանցել …

կարդալ ավելին

Մենաշնորհն ավարտվեց

06.04.2007

Այս տարվա մարտին Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում տեղի ունեցավ երկու նշանակալի իրադարձություն: Նախ հայկական կապի շուկա մուտք գործեց ինտերնետ հեռախոսակապ մատուցող երկրորդ ընկերությունը՝ «Ֆայբերնետը»: Սա, իրոք, շատ կարեւոր էր, որովհետեւ մեր երկրում ինտերնետ կապը ներմուծվում էր միայն «ԱրմենՏելի» միջոցով: Իսկ «Ֆայբերնետի» գործունեությունը մեծապես կազատականացնի այդ շուկան, չնայած՝ Հայաստանում նման կարեւոր եւ շահութաբեր ոլորտում ոչ բոլորին է …

կարդալ ավելին

«Միկա-ցեմենտը» մեծ շահույթ չի՞ հետապնդում

06.04.2007

«2002 թվականին, երբ աշխատանքի ընդունվեցի Հրազդանի «Միկա-ցեմենտ» գործարանում, առաջնահերթ ստեղծեցի ղեկավարման համակարգը»,- ասում է գործարանի գլխավոր տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը: Տնօրենի հետ շրջում ենք գործարանի տարածքում եւ ականատես ենք լինում, թե սեփականատերն ինչպես պետք է վարվի իր սեփական գույքի հետ: Բարեկարգ ու մաքուր են արտադրամասերը, եւ երեւում է, որ մեծ գումարներ են ծախսել: Հույս ունենանք, որ …

կարդալ ավելին

Լաստանավը կուշանա

06.04.2007

«Կովկաս-Փոթի լաստանավն ապրիլի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան կժամանի Փոթի»,- տեղեկացրեց Արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը: Հիշեցնենք, որ փետրվարին ՀՀ կառավարության եւ «Ռեզերվ կապիտալ» ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնագիր, որի համաձայն՝ ընկերությունը պետք է լաստանավով շաբաթական երկու անգամ ուղերթեր իրականացներ Կովկաս-Փոթի երթուղով եւ տեղափոխեր միայն հայկական բեռներ: Նախապես պլանավորված էր, որ լաստանավը բեռնափոխադրումները …

կարդալ ավելին

Տիտանների կռիվը

06.04.2007

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) երեկ որոշել է ժամանակավորապես կասեցնել «ԱրմենՏելի» կողմից մարտի 1-ից կիրառվող «Ընտանիք եւ ընկերներ» ծառայության մատուցման 1 րոպեի համար սահմանված 27 դրամի կիրառումը: Որոշման հիմք է հանդիսացել «Ղ-Տելեկոմ» ընկերության դիմում-բողոքը: Ընկերությունը հանձնաժողովին բողոքել է, որ «ԱրմենՏելը» բջջային կապի ոլորտում կիրառել է դեմպինգային՝ ինքնարժեքից ցածր գներ: Հանձնաժողովն «ԱրմենՏելին» հանձնարարել է 10-օրյա ժամկետում …

կարդալ ավելին

Բյուջեն կատարվում է հավելուրդով

05.04.2007

2007թ. հունվար-փետրվար ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 75.2 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 54.3 մլրդ դրամ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետբյուջեի եկամուտներն ավելացել են 36.4%-ով կամ շուրջ 20.1 մլրդ դրամով: Պետական բյուջեի ընդհանուր եկամուտների գերակշիռ մասը՝ 80.6%-ը ձեւավորվել է հարկային մուտքերի հաշվին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ դրանք ավելացել են …

կարդալ ավելին

Միսն էժանացել է, ձուկը՝ թանկացել

05.04.2007

2007թ. մարտ ամսին գների մակարդակը, թեկուզ աննշան՝ 0.6%-ով, բայց իջել է։ Այս մասին փաստում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ)։ 2007թ. առաջին եռամսյակի տվյալներով, նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ գնաճը կազմել է 2%։ Մարտ ամսին արձանագրված գնանկումը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների նվազմամբ՝ 1.4%-ով։ 2007թ. մարտին փետրվարի համեմատ բանջարեղենի եւ կարտոֆիլի գներն իջել են 7.8%-ով։ …

կարդալ ավելին

Գյուղական համայնքների զարգացում.

01.04.2007

ՀՀ իշխանությունները եւ միջազգային կառույցների ներկայացուցիչները նոր-նոր սկսել են բարձրաձայնել ու անհանգստանալ, որ երկրի բուռն տնտեսական աճը գյուղական համայնքներ չի հասնում: Եվ, որ սփյուռքահայերը հայրենիք գալով՝ տեսնում են օր օրի վերակառուցվող Երեւանը եւ, դրան զուգահեռ՝ գյուղական համայնքների համատարած աղքատությունը: Հասկացել են, որ գյուղական համայնքների համար անհրաժեշտ է առանձին ծրագրեր մշակել եւ իրականացնել: Այդ նպատակով անցյալ …

կարդալ ավելին

Աճը կնվազի

01.04.2007

«2007-2008թթ. Հայաստանում կդիտվի տնտեսական աճի տեմպերի մինչեւ 9-10 % անկում»,- կանխատեսել են Զարգացման ասիական բանկի փորձագետները Կենտրոնական Ասիայի երկրների վերաբերյալ հաշվետվության մեջ: ՀՀ-ում տնտեսության աճի տեմպերի նվազումը պայմանավորված կլինի շինարարության եւ ծառայությունների ոլորտներում բումի անկմամբ: 2007թ. տնտեսական աճը կնվազի նաեւ Ադրբեջանում: 2006թ. Ադրբեջանում գրանցված 32% աճն իր հերթին կնվազի մինչեւ 25%, իսկ 2008թ.` մինչեւ 17%: …

կարդալ ավելին

Մեկ տարում` 20,9 %-ով

01.04.2007

Մարտին փետրվարի համեմատ դրամը դոլարի նկատմամբ արժեւորվել է 0,7%-ով: Դրամի արժեւորումն ուղեկցվել է ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 0,6% ընդհանուր գնաճով: 2006թ. դեկտեմբերի համեմատ 2007թ. մարտին սպառողական գների 2% հավելաճին զուգընթաց ՀՀ-ում գրանցվել է հաշվարկային փոխարժեքի 1,7% նվազում: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների եւ հաշվարկային փոխարժեքի հավելաճը կազմել է համապատասխանաբար 2,8 եւ 0,4%: Մարտին դոլարի …

կարդալ ավելին

Անձն ու համակարգը

01.04.2007

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարության գործունեության ցանկացած գնահատական այսօր հապճեպ է: Այս օրերին միայն զգայական ընկալումը չէ, որ բարդացնում է խնդիրը: Յոթ տարվա գործունեության վերլուծությունն իրոք բարդ գործ է: Այդ յոթ տարիները երկրի քաղաքական ու սոցիալ-տնտեսական կյանքում հակասական շրջան են: Իհարկե, կարելի է վերցնել 1999թ. տնտեսական ցուցանիշները ու դրանց ֆոնի վրա փաստարկել, թե որքան հաջողություններ ենք …

կարդալ ավելին

Սակագնային պատերազմը սկսված է

01.04.2007

Այս տարվա փետրվարին ավարտվեց «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհային իրավունքը միջազգային ելքի (ինտերնետ կապ) ոլորտում: Սա նշանակում է, որ տեղական պրովայդերներն «ԱրմենՏելի» մալուխային ցանցի վարձակալությամբ դեպի Վրաստան ինտերնետի ելքի հնարավորություն են ստանում, որից հետո իրենք էլ որոշում են, թե եվրոպական որ կազմակերպությունից ինտերնետ կապ գնեն: Շուկան ազատականացված է նաեւ արբանյակային ինտերնետի պարագայում: Սակայն մասնագետների գնահատմամբ՝ արբանյակային կապը …

կարդալ ավելին

Ո՞վ է մեր ոսկու տերը

28.03.2007

«Mines and Communities» (MAC- Հանքեր եւ համայնքներ) կազմակերպությունը զբաղվում է հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերությունների խնդիրներով եւ ուսումնասիրություններ է անցկացնում այդ ոլորտում։ Հրապարակումներից շատերը վերաբերում են հնդկական «Վեդանտա Ռեսուրսիզ» ընկերությանը, որը Հայաստանում շահագործում է Զոդի եւ Մեղրաձորի ոսկու հանքերը։ Ներկայացնում ենք ձեզ մարտի կեսերին MAC-ի կայք-էջում տեղ գտած մի հրապարակում։ «MAC-ը հետեւողականորեն տեղեկացնում է այն օրինախախտումների մասին, …

կարդալ ավելին

Կեղծիքի եւ զրպարտանքի ոտքը կարճ է

27.03.2007

Ինչպես հայտնի է՝ Հայաստանում ոսկու արդյունահանմամբ զբաղվող ամերիկյան «Գլոբալ գոլդ» ընկերությունը դիմել է Համաշխարհային բանկին առընթեր Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն՝ Հայաստանի կառավարությանը մեղադրելով ընկերության ներդրումներին խոչընդոտելու, ինչպես նաեւ պատշաճ կարգով լիցենզիաներ չտրամադրելու մեջ: Ընթերցողին դեռեւս անցած տարվանից է հայտնի «Գլոբալ գոլդ»-Վարդան Այվազյան վեճը: Հիշեցնենք, որ ՀՀ բնապահպանության նախարարը «Գլոբալ գոլդին» մեղադրում էր ներդրումները չկատարելու …

կարդալ ավելին

Սպասարկող երկրի ապագան

27.03.2007

Ստանդարտն արտադրողի փաստաթուղթն է, որով պետք է առաջնորդվի տվյալ տնտեսվարողը: Այս կամ այն ապրանքատեսակի մասով ստանդարտի սահմանումը կատարվում է շահագրգիռների հետ կոնսենսուսի օրենքով՝ հաշվի առնելով միջազգային չափորոշիչները: Հայաստանի բուժիչ-հանքային ջրերի արտադրությունն էլ տեղավորվում է «Հայպետստանդարտի» պահանջների մեջ, սակայն միջազգային շուկա գրավելու համար տեղական արտադրողների համար պարտադիր պայման է՝ պահպանել ոչ միայն միջազգային նորմերը թվերի լեզվով, …

կարդալ ավելին

Ոչ թե պատերազմ, այլ մրցակցություն

27.03.2007

«ԱրմենՏելի» սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերության ղեկավար անձնակազմը եւ ԱՊՀ երկրներում ընկերության տնօրենները տարին երկու անգամ հավաքվում են եւ քննարկում իրենց անելիքները։ Այս անգամ որպես հանդիպման վայր ընտրվել էր Ծաղկաձորը։ «ՎիմպելԿոմի» գործադիր փոխտնօրեն Սերգեյ Ավդեեւի խոսքերով, ժողովի նպատակն է՝ հասկանալ՝ ի՞նչ է կատարվում յուրաքանչյուր երկրում, ինչպե՞ս կարելի է լավագույնս համագործակցել գլխավոր գրասենյակի հետ, գնահատել միտումները եւ մշակել …

կարդալ ավելին

Հիփոթեքային «սով»

27.03.2007

2006 թ. Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը կազմել է 25,4 մլրդ դրամ: Այդ մասին երեկ Հայաստանի հիփոթեքային շուկայի մասնակիցների միության տարեկան ընդհանուր ժողովում հայտարարեց ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, դա ցածր ցուցանիշ է երկրի հիփոթեքային շուկայի զարգացման համար, քանի որ մի շարք զարգացած երկրների բանկերում վարկային ներդրումների կեսը կազմում են հիփոթեքային վարկերը, մինչդեռ ՀՀ բանկերում …

կարդալ ավելին

Հույսը վերջինն է մահանում

23.03.2007

«Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Հայաստանի ներկայացուցիչ Ջոն Դանիլովիչն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի Օտարերկրյա օգնության հանձնաժողովի լսումների ժամանակ հայտարարել է, որ ՀՀ-ում բազմաթիվ «դրական եւ կառուցողական» բարեփոխումներ են իրականացվել: «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի 2008թ. ֆինանսական տարվա քննարկման ժամանակ Ջ. Դանիլովիչը հույս է հայտնել, որ Հայաստանի առաջիկա համապետական նշանակության ընտրությունները ժողովրդավարական կլինեն: Հանձնաժողովի անդամ Նիթա Լոուին ընդգծել է, որ ՀՄ …

կարդալ ավելին

Այս անգամ երկնիշին չենք ձգում

23.03.2007

Ինչպես վկայում են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2007թ. հունվար-փետրվար ամսվա համախառն ներքին արդյունքը կազմել է 186.8 միլիարդ դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշից բարձր է 9.4%-ով։ Հիշեցնենք, որ 2007թ. բյուջեով նախատեսված է տնտեսական աճ՝ 9%-ի սահմաններում։ Սակայն պետք չէ տխրել։ Նախորդ տարվա հունվար-փետրվարի աճը կազմել էր ընդամենը 7%, մինչդեռ տարին փակեցինք փառահեղ ցուցանիշով՝ 13.4%-ով։ …

կարդալ ավելին