«Հայելի» ակումբում երեկ հյուրընկալվել էին Հայաստանի երկու նախկին վարչապետները՝ Հրանտ Բագրատյանն ու Խոսրով Հարությունյանը։ Ենթադրվում էր, որ քննարկման թեման պետք է լինի ՀՀ տնտեսությունը։ Սակայն այնպես ստացվեց, որ խոսք գնաց հիմնականում միայն մեկ հարցի՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շուրջ։ «Հայաստանի Քրիստոնեադեմոկրատական միություն» կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հիշեցրեց, որ իրենք դեռ 2002թ. փաստում էին, որ Հայաստանը լուրջ մարտահրավերների …
կարդալ ավելին2005-2006 թվականները հանքարդյունաբերության ոլորտի համար բավականին աղմկոտ տարիներ էին: Ոլորտի շահագործողները ՀՀ Բնապահպանության նախարարության հետ անընդհատ հակամարտությունների մեջ էին: Նախարարությունը նրանց մեղադրում էր խախտումներ թույլ տալու եւ իրավասությունները չարաշահելու մեջ: Միաժամանակ մամուլում հրապարակումներ էին լինում, թե այդ հակամարտության պատճառն այն է, որ նախարար Վարդան Այվազյանը որոշ շահագործողներից խոշոր գումարներ է պահանջել: Այդ շիկացած կրքերն անցյալ …
կարդալ ավելին4-րդ կամ 5-րդ դասարանում մաթեմատիկա առարկայի տնային աշխատանքները կատարելիս աշակերտները մի տարածված տրյուկ են կիրառում: Դա, այսպես ասած, «թիվ կռվեցնելն է»: Բանն այն է, որ 4-րդ դասարանից սկսած, խնդիրների եւ վարժությունների պատասխանները գրված են լինում դասագրքի վերջին էջերում: Երբ աշակերտը դժվարանում է լուծումը գտնել, դիմում է հետեւյալ մեթոդին. վերջին էջից գտնում է պատասխանը եւ փորձում …
կարդալ ավելին– Պարոն Ղազարյան, դուք առարկություն հայտնեցիք «168 Ժամ» թերթի այն հրապարակմանը, թե հայկական գինին իր որակական ու համային հատկանիշներով աշխարհում ավելի ցածր է գնահատվում, քան, ասենք, վրացական կամ այլ երկրների գինիները: Ինչո՞վ եք բացատրում ձեր առարկությունը կամ ինչո՞վ կարող եք ապացուցել, որ հայկական գինին ավելի որակյալ է, քան մեզ թվում է: – Նախ` մեր բնակլիմայական …
կարդալ ավելինՌուսական «Ֆինանս» ամսագիրը հրապարակել է ռուսաստանյան 500 միլիարդատերերի (ռուբլիով) ցուցակը, որտեղ 8 հայեր կան: Ցուցակի 48-րդ տեղը զբաղեցնում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ եւ համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը, ով նաեւ վերահսկում է «Ռուս-բանկը»: Նրա կարողությունը գնահատվում է 1,3 մլրդ դոլար: 63-րդ տեղում «Տրոյկա Դիալոգ» ներդրումային ընկերության տնօրենների խորհրդի նախագահ եւ հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն է (960 …
կարդալ ավելինՌուսական «Ֆորբս» ամսագրի փետրվարյան համարում հրապարակվել է ՌԴ-ում անշարժ գույքի առեւտրով զբաղվող 30 խոշորագույն ընկերությունների վարկանիշային ցուցակը: 12-րդ տեղը զբաղեցնում է «Տաշիր» ընկերությունը, որի տարեկան հասույթը կազմել է 67 մլն դոլար: Ընկերությունը Ռուսաստանում զբաղեցնում է 19.700 քմ գրասենյակային եւ 104.100 քմ առեւտրային տարածք: Ըստ «Ֆորբսի»` ո՛չ «Տաշիրի» նախագահ Սամվել Կարապետյանը, ո՛չ էլ ընկերության աշխատակիցները չեն …
կարդալ ավելին«Ռոյալ-Արմենիա» ընկերության հետ կատարվող իրադարձությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է պետականաչինովնիկական համակարգը պատժել բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են պարել ոմանց դուդուկի տակ։ Երեկ մամուլի ասուլիս էին հրավիրել «Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրեն Տոնի Էլ Լաբակին, իրավաբաններ Գեւորգ Մինասյանն ու Աշոտ Սարգսյանը եւ ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը: Ասելիքը վերաբերում էր ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ …
կարդալ ավելինՈրպես հարկատուներ` տոնավաճառները հաճախ են դառնում քննարկումների առարկա եւ քննադատությունների թիրախ: Ճիշտ է, տոնավաճառներից շատերը խոշոր հարկատուներ են, սակայն միշտ էլ համոզմունք է եղել, թե նրանց ստացած շահույթը շատ մեծ է: Եվ իզուր չէ, որ տոնավաճառների տերերը պատահական մարդիկ չեն: Հայաստանում կա մոտ 200 տոնավաճառ, որոնցից խոշորները Երեւանում են: Տոնավաճառները հարկերը վճարում են վարձակալների վճարներից …
կարդալ ավելին«ԱրմենՏելը» կատարել է թիվ 60 լիցենզիայով ամրագրված պարտավորությունը, համաձայն որի՝ պետք է ֆիքսված հեռախոսակապով ապահովեր ՀՀ 800 գյուղ: Ներկայումս 1-2 գյուղ կա միայն, որտեղ աշխատանքները եղանակային պայմանների պատճառով դեռեւս ավարտված չեն, սակայն առաջիկայում կավարտվեն: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր գյուղերն այսուհետ կունենան հեռախոսակապ:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նորից մերժել է ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություններին: Մոտ 10 օր առաջ այդ ընկերությունների ներկայացուցիչները բողոքի երթի ժամանակ դիմում-բողոք էին հանձնել ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ նրանք բողոքում էին հանձնաժողովի հունվարի 8-ին կայացրած այն որոշման դեմ, որով ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների գործունեությունը համարվել է ապօրինի, իսկ նման ծառայություն …
կարդալ ավելինՀարկային պետական ծառայության կողմից 2006թ. ստվերային տնտեսության դեմ պայքարի հիմնական ուղղություններից է եղել ապօրինի ձեռնարկատիրության դեպքերի բացահայտման եւ հարկատուների կողմից իրացման շրջանառությունների ու գների թերհայտարարագրման դեպքերի բացահայտումը: Անցյալ տարվա ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու 1400 դեպք` նախորդ տարվա 1300-ի դիմաց: ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության հետ միասին ընտրված 1000 շինարարական կազմակերպություններից 618-ի …
կարդալ ավելինՀՀ-ից անցյալ տարի արտահանվել է 6491,8 տոննա ծիրան, բալ, կեռաս, հոն, դեղձ, սալոր խնձոր, տանձ եւ 737,3 տոննա խաղող: Արտահանված գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից 2005թ. համեմատ մոտ երկու անգամ ավելացել են պանրի, կաթնաշոռի, ձվի, ինչպես նաեւ` արեւածաղկի ու բուսական յուղի ծավալները: 2006թ. ՀՀ-ից արտահանվել է 3438,8 տոննա ջեմ, մուրաբա, մրգախյուս, 1734 տոննա մրգահյութ, 53,8 …
կարդալ ավելինՄեր թերթի նախորդ համարում անդրադառնալով «Կոնվերսբանկի» վաճառքին, գրել էինք, որ մեր տեղեկություններով` «Կոնվերսբանկի» 5 տոկոսը պատկանում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ ՆՍՕՏՏ Գարեգին Երկրորդին: Այդ հրապարակման կապակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը պարզաբանում է ուղարկել, ըստ որի` «Կոնվերսբանկի» 5 տոկոսը պատկանում է ոչ թե Գարեգին վեհափառին, այլ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին»:
կարդալ ավելինՄեր տեղեկություններով` Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) հնդիկ աշխատողների մի մասն արդեն Հայաստանից մեկնել է: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, աշխատակիցների երեխաներն այս շաբաթ դպրոց չեն գնացել: Սակայն գործարանի սեփականատերերը շարունակում են հերքել այն լուրերը, թե ԱՈԱՁ-ն վաճառվել է: «Հնարավոր է, որ երեխաները դասի չեն գնացել, բայց դա չի նշանակում, թե նրանք Հայաստանից …
կարդալ ավելինԶբոսաշրջիկը Հայաստանում իսկապես ավելին է, քան այլ երկրում: Խոսքը միայն այն մասին չէ, որ մենք այդ ոլորտով զբաղվող նախարարություն ունենք: Մոտ ութ տարի առաջ զբոսաշրջության զարգացումը հայտարարվեց գերակա ոլորտ: Իսկ մեր իշխանությունների կողմից գերակա հայտարարված բոլոր ոլորտները, հայտնի բան է, աճ պիտի արձանագրեն: Գոնե՝ վիճակագրական պաշտոնական տեղեկագրերում: 2001 թ., երբ նշում էինք Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, …
կարդալ ավելին– Արտադրողները եւ հատկապես արտահանողները ահազանգում են, թե արդեն մոտենում են այն սահմանին, որ այլեւս չեն կարողանա աշխատել: Պարոն Ղազարյան, ո՞րն է դրամի արժեւորման այն սահմանագիծը, որից այն կողմ մեր գործարարները չեն կարողանա աշխատել: – Եթե այսօր դոլարը լինի 200 կամ 1 դրամ, դա կարեւոր չէ, գործարարներն իրենց բիզնեսն այդ պարամետրերով կպլանավորեն: Բայց երբ որ …
կարդալ ավելինԱնցյալ տարի Հայաստանի ՀՆԱ-ն աճել է 13,4%-ով: Համենայնդեպս, ԱՎԾ-ն է դա արձանագրել, եւ ոչ մի այլ կառույց լծակ չունի վիճարկելու այդ թիվը: Բայց կարեւորը ոչ այնքան թիվն է, որքան այդ թվին հասնելու ուղիները: 2006թ. տնտեսական աճն ապահովվել է միայն շինարարության եւ ծառայությունների ոլորտի հաշվին: Արդյունաբերության ճյուղում գրանցվել է նվազում, իսկ գյուղատնտեսությունում` գրեթե զրոյական աճ: Այս …
կարդալ ավելին2006թ. «ՀայՌուսգազարդ» ընկերությունը Հայաստան է ներկրել 1 մլրդ 716 մլն խ/մ բնական գազ: Ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Սարդարյանի խոսքերով, անցյալ տարի իրացվել է 1 մլրդ 586 մլն խ/մ: 2005թ. ներկրվել էր 1 մլրդ 685 մլն խ/մ բնական գազ, որից իրացվել է 1 մլրդ 576 մլն խ/մ-ն:
կարդալ ավելինՕրերս Ուկրաինայի ազգային բանկը (ՈՒԱԲ) թարմացրել էր երկրներին տարբեր ռիսկային խմբերում դասելու մասին տեղեկատվությունը, որը հաշվի է առնում վարկային գործառույթների տակ գտնվող պահուստային միջոցներն ու այն գումարները, որոնք տեղաբաշխվում են ոչ ռեզիդենտ բանկերի թղթակցային հաշիվներում: Մասնավորապես, Ռուսաստանն ու Ղազախստանը գտնվում են ռիսկի երկրորդ խմբում, Ադրբեջանն ու Հայաստանը` երրորդում, Վրաստանն ու Թուրքմենստանը` չորրորդում, իսկ Մոլդովան 6-րդ …
կարդալ ավելինՀայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը շաբաթավերջին կմեկնի Իրան` հստակեցնելու Իրան-Հայաստան գազատարի բացման ժամկետները: «Նաեւ կորոշենք, թե որ օրն է բացվում գազատարը՝ մարտին կամ ապրիլին»,- «Ազատություն» ռ/կ-ին ասել է Ա. Մովսիսյանը: Գազատարում ռուսական կողմի ներգրավվածությանը վերաբերող հարցին նախարարը պատասխանել է. «Նախ, գազատարը մինչեւ չվերջացնենք, անհրաժեշտ շահագործման երաշխիքային ժամկետը մինչեւ չանցնենք, նման խնդիր չի կարող լինել»: Նրա …
կարդալ ավելին