«ԱրմենՏելը» կատարել է թիվ 60 լիցենզիայով ամրագրված պարտավորությունը, համաձայն որի՝ պետք է ֆիքսված հեռախոսակապով ապահովեր ՀՀ 800 գյուղ: Ներկայումս 1-2 գյուղ կա միայն, որտեղ աշխատանքները եղանակային պայմանների պատճառով դեռեւս ավարտված չեն, սակայն առաջիկայում կավարտվեն: Սա նշանակում է, որ Հայաստանի բոլոր գյուղերն այսուհետ կունենան հեռախոսակապ: