Հնդիկները կամաց-կամաց մեկնում են

09/02/2007

Մեր տեղեկություններով` Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) հնդիկ աշխատողների մի մասն արդեն Հայաստանից մեկնել է: Ինչպես նշել էինք մեր թերթի նախորդ համարում, աշխատակիցների երեխաներն այս շաբաթ դպրոց չեն գնացել: Սակայն գործարանի սեփականատերերը շարունակում են հերքել այն լուրերը, թե ԱՈԱՁ-ն վաճառվել է: «Հնարավոր է, որ երեխաները դասի չեն գնացել, բայց դա չի նշանակում, թե նրանք Հայաստանից մեկնել են»,- պատասխանեցին մեզ ընկերությունից: Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների` ՀՀ իշխանությունները հնդիկներին ստիպում են վաճառել գործարանը՝ ռուսներին տալու նպատակով: