182 տոննա պաղպաղակ է արտահանվել

13/02/2007

ՀՀ-ից անցյալ տարի արտահանվել է 6491,8 տոննա ծիրան, բալ, կեռաս, հոն, դեղձ, սալոր խնձոր, տանձ եւ 737,3 տոննա խաղող: Արտահանված գյուղատնտեսական մթերքներից եւ պարենային ապրանքներից 2005թ. համեմատ մոտ երկու անգամ ավելացել են պանրի, կաթնաշոռի, ձվի, ինչպես նաեւ` արեւածաղկի ու բուսական յուղի ծավալները: 2006թ. ՀՀ-ից արտահանվել է 3438,8 տոննա ջեմ, մուրաբա, մրգախյուս, 1734 տոննա մրգահյութ, 53,8 տոննա հրուշակեղեն, շոկոլադ, 176,1 տոննա չորացրած պտուղ, 21 տոննա մեղր եւ 182,8 տոննա պաղպաղակ: