Ըստ «Forbs» ամսագրի դոլարային միլիարդատերերի ցուցակում ռուսաստանցիների ներկայացուցչությունը 2006թ. կտրուկ աճել է եւ առաջին անգամ գերազանցել է 50-ը: Այսպիսով, ամենահարուստ ռուսաստանցին դարձյալ Չուկոտկայի Ինքնավար Մարզի նահանգապետ Ռոման Աբրամովիչն է, որը 18,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը: «Սբերբանկի» եւ «Գազպրոմի» բաժնետոմսերում կատարված հաջող ներդրումները ռուսաստանցիների մեջ երկրորդ տեղ են դուրս բերել միլիարդատեր Սուլեյման Քարիմովին …
կարդալ ավելինԹեեւ Հայաստանի մասին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կովկասյան վագր» անունը կրող հերթական զեկույցի նպատակը վերջին տարիներին գրանցված տնտեսական աճի վերլուծությունն է եւ հետագա աճն ապահովելու նպատակով խորհրդատվությունը, այնուամենայնիվ, այդ աշխատությունը ծայրից ծայր լցված է ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության քննադատությամբ: Զեկույցի հեղինակներն առանձին ոլորտներին անդրադառնալուց հետո մի ամբողջ բաժին են նվիրել ՀՀ տնտեսական մրցակցությանը, ավելի ճիշտ՝ …
կարդալ ավելինԿառավարության երեկվա նիստում որոշվել է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով 2005թ. սահմանվել էր պետական տուրք` էլեկտրոնային ցանցերի շահագործման համար: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ Ժենյա Ազիզյանը նշեց, որ փոփոխությունների համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացման աջակցման խորհրդում վարչապետի հանձնարարականն` ուսումնասիրելու օրենսդրական դաշտը եւ հայտնաբերելու …
կարդալ ավելին«Կոռուպցիան կաթվածահար է անում պետական շինարարությունը, իսկ երկրում հակակոռուպցիոն ծրագիր իրականացնելու համար պետք է օգտագործել GRECO-ի բազմամյա փորձը, որն ընդգրկում է հակակոռուպցիոն ունիվերսալ միջոցներ»,- այս տեսակետը հայտնեց ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը` երեկ տեղի ունեցած «Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների անդրադարձը հակակոռուպցիոն խնդիրներին» թեմայով սեմինարի ժամանակ: Նրա խոսքերով, հակակոռուպցիոն պայքարը պետք է իրականացվի …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը (ՀԲ) կազմել է Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ «Կովկասյան վագր» անունը կրող հերթական երկհատորյա զեկույցը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա զեկույցն ի սկզբանե ուներ ավելի սարսափազդու անվանում՝ «Կովկասյան վագրի մռնչյունը»: Բայց հետո «մռնչյուն» բառը հանվեց, եւ մնաց միայն տնտեսագիտական տերմինը՝ կովկասյան վագրը: Իսկ այս տերմինն իր տնտեսագիտական նշանակությունը կորցրեց եւ զվարճալի դարձավ այն ժամանակ, երբ …
կարդալ ավելինՀՀ կառավարություն է ներկայացվել Գյուղատնտեսության նախարարությունում մշակված «Խաղողի եւ խաղողի հումքով ոգելից խմիչքների մասին» օրենքի նախագիծը: Առանձին դրույթներով տրված են խաղողի մշակման տարածաշրջանները, նոր տնկարկների հիմնման ու հին տարածքների վերականգնման ժամկետները, խաղողի տեսակները, թույլատրելի գինեգործական մեթոդները, գինեհումքի մշակման եղանակները, արտադրության ներկայացվող պահանջները, ծագման վայրի նշումով գինի, օղի, կոնյակ արտադրելու վերաբերյալ դասակարգումները: Ինչպես «Արմենպրեսին» ասել է …
կարդալ ավելինՀունվար-փետրվարին գրանցվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 18 դեպք` 2 մլն 391 հազար դրամ ընդհանուր գումարով: 2006-ին արձանագրվել է մաքսանենգության եւ մաքսային կանոնների խախտման 175 դեպք` 224 մլն 108 հազար դրամ ընդհանուր գումարով: Դեպքերից 21-ով հարուցվել է քրեական գործ:
կարդալ ավելինՏարեսկզբին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները խոստումնալից են գնահատվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի` երեկ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում: Խոսվել է արտահանման-ներմուծման կառուցվածքում նկատվող դրական միտումների մասին, համաձայն որոնց` այս տարի ներմուծման մեջ էապես աճել է սարքավորումների, նոր տեխնոլոգիաների տեսակարար կշիռը, ինչը հուշում է, որ առաջիկայում գործելու են նոր եւ ավելի բարձր արտադրողականությամբ …
կարդալ ավելինՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը երեկ ընդունել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պանայոտա Մավրոմիխալիին: Վերջինս նշել է, որ Հունաստանը նախատեսում է իրականացնել զարգացման հնգամյա ծրագիր` ուղղված զարգացող երկրների տնտեսության բարելավմանը: Ծրագիրն այս պահին գտնվում է քննարկման փուլում, հստակեցվում եւ ճշգրտվում են ծրագրի ուղղությունները եւ առաջնահերթությունները: Ծրագրում նախատեսվում է ընդգրկել նաեւ Հայաստանը: …
կարդալ ավելինՆույնիսկ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն Ադրբեջանի անդամակցելու դեպքում խոսք անգամ լինել չի կարող Հայաստանի հետ առեւտրական կապերի մասին, քանի դեռ չի կարգավորվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տնտեսական զարգացման նախարար Հեյդար Բաբաեւը: Ըստ day.az-ի, Բաբաեւն ասել է, որ իր գլխավորած գերատեսչությունը կառավարությանն է ուղարկել ԱՀԿ-ին երկրի անդամակցության ուղղությամբ կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը: Հայաստանն …
կարդալ ավելինՕրեր առաջ ՀՀ Ազգային ժողովը փոփոխություններ է կատարել «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին ՀՀ օրենքում, ինչի շնորհիվ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը լրացուցիչ լծակներ է ստացել վերահսկելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Այդ փոփոխությունների շնորհիվ հանձնաժողովն իրավունք է ստացել ինքնուրույն գնահատել տնտեսվարողների կատարած քայլերը: Մեր իրականության մեջ մինչեւ հիմա քիչ չեն եղել այնպիսի դեպքերը, երբ մի գիշերվա ընթացքում հանկարծ …
կարդալ ավելինՀՀ կառավարությունում երեկ «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի» եւ «Ջրային տնտեսության զարգացման եւ բարեփոխումների ԾԻԳ» (ՋՏԶ ԾԻԳ) պետական հիմնարկի միջեւ 2 մլն 860 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով պայմանագիր է կնքվել՝ 5 տարի ժամկետով: Արարողությանը մասնակցել է տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը: Պայմանագրի համաձայն, «ՀՄՀ-Հայաստանը» «ՋՏԶ ԾԻԳ»-ի միջոցով նախատեսում է իրականացնել «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի «Ոռոգվող գյուղատնտեսություն» ենթածրագրի «Ենթակառուցվածքներ» …
կարդալ ավելինՏնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անցած տարեվերջին ստուգումներ էր անցկացրել ձվի, շաքարավազի, մսամթերքի, կարագի, գարեջրի, ինչպես նաեւ` դիզելային վառելիքի, ցեմենտի, գաջի եւ լայն սպառման այլ ապրանքների շուկաներում: Ստուգումների պատճառը տարեվերջին տեղի ունեցած գների անհիմն բարձրացումն էր: Հանձնաժողովն ապրանքային այս շուկաներում նկատել էր գերիշխող դիրքի չարաշահման եւ հակամրցակցային համաձայնության տարրեր, որի արդյունքում էլ նշված ապրանքները թանկացել էին: …
կարդալ ավելին«Moody’s Investors Service» միջազգային ռեյտինգային ընկերությունը, որը վարկանշավորում է պետական եւ առեւտրային հաստատություններին, առաջին անգամ ռեյտինգ է շնորհել հայկական առեւտրային բանկի: 1909թ. հիմնադրված «Moody’s»-ը մինչեւ այժմ վարկանշավորել է աշխարհի մոտ 1000 բանկերի: «Հայէկոնոմբանկը» (ՀԷԲ) ստացել է ֆինանսական կայունության E+ եւ երկարաժամկետ ՀՀ դրամով ու արտարժույթով B1 ռեյտինգները: Երեկ հրավիրված ասուլիսում բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն …
կարդալ ավելինՎրաստանի Ֆինանսական ոստիկանությունը քրեական գործ է հարուցել ՀՀ-ից Ջավախք «Ավշար» օղու, «Բջնի» եւ «Արզնի» հանքային ջրերի եւ «Կոտայք» գարեջրի ներմուծող Սամվել Մանուկյանի նկատմամբ: Ըստ «Ջավախք-ինֆոյի» աղբյուրի, Վրաստանի Հարկային տեսչությունը մոտ օրերս պատրաստվում է Ս. Մանուկյանի անունով 420.000 լարիի չափով (մոտ 250.000 դոլար) տուգանք ուղարկել: Ըստ Վրաստանի քրեական օրենսդրության, ակտի ստացման պահից 45 օրվա ընթացքում քաղաքացին …
կարդալ ավելին«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2007-2009թթ. նախատեսում է իրականացնել 68 մլրդ 34 մլն դրամի ներդրում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն, ընկերությունը 2007-ին նախատեսում է կատարել 40 մլրդ 340 մլն դրամի ներդրում, 2008-ին` 20 մլրդ 95 մլն-ի, իսկ 2009-ին` 7մլրդ 5 մլն-ի: Հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» ներդրումային ծրագրի հայտը ստացել է հունվարի վերջին: Կանոնակարգի համաձայն, հանձնաժողովն այն …
կարդալ ավելին«Գազպրոմ» ԲԲԸ-ն պլանավորում է մինչեւ 2009թ. «ՀայՌուսգազարդ» ընկերության իր բաժնեմասը հասցնել մինչեւ 80%-ի: Այս պահի դրությամբ, ընկերությունում «Գազպրոմի» մասնաբաժինը կազմում է 57,6%: «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի փաթեթի ավելացումն իրականացվում է 2006թ. մարտի 31-ի համաձայնագրի համապատասխան, որը սահմանում է ՀՀ տարածքում գազաէներգետիկ նախագծերում համագործակցության ռազմավարական սկզբունքները: «ՀայՌուսգազարդում» ռուսական բաժնեմասի ավելացումը պլանավորվում է իրականացնել լրացուցիչ թողարկվող բաժնետոմսերի ձեռքբերմամբ: «Գազպրոմում» …
կարդալ ավելին«Հայկական երկաթուղիներ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արարատ Խրիմյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 21-ին Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի խորհրդի 45-րդ նիստին: Տարածաշրջանում այս ոլորտում բավական մեծ հետաքրքրություն եւ խնդիրներ կան, եւ հատկանշական է, որ դրանց մեջ մեծ դեր է խաղում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն: Ռուսական «Կոմերսանտ» թերթին տված երեկվա հարցազրույցում ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինը խոսել է …
կարդալ ավելին«Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի (ՔԱՐԴ) աջակցությամբ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում հիմնվել է սառնարանային 10 տնտեսություն: Շինություններում, որտեղ տեղադրված ժամանակակից սարքավորումների շնորհիվ ապահովված է անհրաժեշտ ջերմաստիճան ու խոնավություն, պահվում են համայնքի այգեգործական տնտեսությունների աճեցրած բերքը, բնահումքն ու գյուղատնտեսական այլ մթերքներ: Ծրագիրը շարունակական է, եւ այս տարի մարզում այդ տնտեսությունների թիվը կավելանա, ինչի համար …
կարդալ ավելին2006թ. ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է 23%-ով, իսկ ոսկու պահանջարկը 2006թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է 22%-ով։ Այս մասին հաղորդում է «Ոսկու համաշխարհային խորհուրդը»` GFMS հայտնի վերլուծական ընկերության ուսումնասիրության հիման վրա: Ոսկու պահանջարկն անցյալ տարի կազմել է 65,3 միլիարդ դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այդ թվի մեջ ոսկերչական իրեր արտադրողների պահանջարկը կազմել է 44 միլիարդ …
կարդալ ավելին