«ՀայՌուսգազարդ» ընկերությունը 2007-2009թթ. նախատեսում է իրականացնել 68 մլրդ 34 մլն դրամի ներդրում: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացված ներդրումային ծրագրի համաձայն, ընկերությունը 2007-ին նախատեսում է կատարել 40 մլրդ 340 մլն դրամի ներդրում, 2008-ին` 20 մլրդ 95 մլն-ի, իսկ 2009-ին` 7մլրդ 5 մլն-ի: Հանձնաժողովը «ՀայՌուսգազարդի» ներդրումային ծրագրի հայտը ստացել է հունվարի վերջին: Կանոնակարգի համաձայն, հանձնաժողովն այն կուսումնասիրի 60-օրյա ժամկետում: