Ոսկին թանկանում է

20/02/2007

2006թ. ոսկին համաշխարհային շուկայում թանկացել է 23%-ով, իսկ ոսկու պահանջարկը 2006թ. նախորդ տարվա համեմատությամբ աճել է 22%-ով։ Այս մասին հաղորդում է «Ոսկու համաշխարհային խորհուրդը»` GFMS հայտնի վերլուծական ընկերության ուսումնասիրության հիման վրա: Ոսկու պահանջարկն անցյալ տարի կազմել է 65,3 միլիարդ դոլար, որը ռեկորդային ցուցանիշ է։ Այդ թվի մեջ ոսկերչական իրեր արտադրողների պահանջարկը կազմել է 44 միլիարդ դոլար։ Ներդրողների պահանջարկը ֆիզիկական ծավալով աճել է 7%-ով, իսկ դոլարային արտահայտությամբ՝ 45%-ով։ Միեւնույն ժամանակ, թանկարժեք մետաղի մատակարարումները նվազել են 13%-ով՝ հասնելով 3,451 հազար տոննայի։ WGC-ն կանխատեսում է, որ եթե շուկայում վերստին դիտվի անկայունություն, ոսկերիչները կնվազեցնեն գնումները: