Քոչարյանի սիրած հանդիպումը

03/03/2007

Տարեսկզբին արձանագրված մակրոտնտեսական ցուցանիշները խոստումնալից են գնահատվել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի` երեկ ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում: Խոսվել է արտահանման-ներմուծման կառուցվածքում նկատվող դրական միտումների մասին, համաձայն որոնց` այս տարի ներմուծման մեջ էապես աճել է սարքավորումների, նոր տեխնոլոգիաների տեսակարար կշիռը, ինչը հուշում է, որ առաջիկայում գործելու են նոր եւ ավելի բարձր արտադրողականությամբ ձեռնարկություններ: ԿԲ նախագահը դրամի հանդեպ վերաբերմունքի փոփոխությամբ է բացատրել նաեւ այն փաստը, որ առաջին անգամ առեւտրային բանկերի ներգրաված միջոցների կեսից ավելին նույնպես դրամով է կատարվել: