Տնտեսություն

Նավթ ե՞նք վերամշակելու

28.01.2007

«Գազպրոմնեֆտ» ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Վյալկինան «Ազատություն» ռ/կ-ի հետ հարցազրույցում հաստատել է ռուսաստանյան աղբյուրների տարածած լուրը, թե ընկերությունը քննարկում է ՀՀ-ում նավթավերամշակման հսկա գործարանի կառուցման հնարավորությունը: Վլայկինան չի նշել, թե ե՞րբ կարող են ընդունվել կոնկրետ որոշումներ: Նա հստակ պատասխան չի տվել նաեւ հարցին, թե ո՞ւմ նախաձեռնությունն է սա` ասելով, թե «իրականում նախագիծը հետաքրքիր է երկու …

կարդալ ավելին

«Կոմերցիոն գործոնները մեզ քիչ են հետաքրքրում»

28.01.2007

ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը (ՔԱԳՎ) հունվարի 24-ին հրապարակեց 2006թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: Ըստ հաշվետվության, անցյալ տարի քաղավիացիայի համակարգի արտադրական ցուցանիշները թեեւ ցածր տեմպերով, բայց աճել են: Տարվա ընթացքում փոխադրվել է 1 մլն 172 հազար ուղեւոր, ինչն ընդամենը 1,2 %-ով է աճել 2005թ. համեմատ: Նկատենք, որ այս ցուցանիշի աճի տեմպը տարեցտարի նվազում է: …

կարդալ ավելին

Խոշոր հարկատուների հմայքը

28.01.2007

Ցանկին ծանոթանալիս առաջին հայացքից ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ ամենախոշոր հարկատուներն օտարերկրյա կապիտալի մասնակցությամբ գործող ընկերություններն են: «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «ԱրմենՏելը» եւ «ՀայՌուսգազարդը» նորից զբաղեցնում են առաջին երեք տեղերը: Առաջին ընկերությունում կա գերմանական ընկերության մասնաբաժին, իսկ մյուս երկու սուբյեկտների բաժնետոմսերի հիմնական մասը, ինչպես գիտենք, պատկանում է ռուսական ընկերություններին՝ «ՎիմպելԿոմին» ու «Գազպրոմին»: Իսկ ընդհանրապես 2006թ. …

կարդալ ավելին

«ՎիմպելԿոմի» «թռիչքը»

28.01.2007

«ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր «ՎիմպելԿոմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Համաշխարհային տնտեսական ֆորում» (ՀՏՖ) ոչ առեւտրային հիմնադրամի հետ ռազմավարական գործընկերության մասին: Ֆորումի ռազմավարական գործընկերները համաշխարհային խոշորագույն կորպորացիաներ են, որոնք ակտիվ մասնակցում են ֆորումի գլոբալ, տարածքային եւ ոլորտային մակարդակներում կազմակերպվող բոլոր միջոցառումներին: ՀՏՖ-ի ընդհանուր նպատակներին հասնելու համար կորպորացիաներն օգտագործում են իրենց ռեսուրսները եւ մասնագիտական հնարավորությունները: «ՎիմպելԿոմի» գլխավոր …

կարդալ ավելին

Նորից ուրվական է շրջում Եվրոպայում

28.01.2007

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը (ԵԽ ԽՎ) հունվարի 23-ի երեկոյան «Էներգետիկ ռեսուրսների օգտագործման վտանգավորությունը իբրեւ քաղաքական ճնշում գործադրելու միջոց» թեմայով մի արձանագրություն է ընդունել, որտեղ ԵԽ ԽՎ-ն հույս է հայտնել, որ էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարներից մեկը` Ռուսաստանը, կմիանա Եվրոպական էներգետիկ խարտիային: Վերոնշյալ փաստաթղթում նշվում է ՌԴ-ի եւ այն երկրների միջեւ կայուն ու ամուր հարաբերությունների անհրաժեշտության մասին, …

կարդալ ավելին

«Բիզնեսում չի կարելի դժվարությունները դրոշակ դարձնել»,- ասում է «Դիլի» ագրոարդյունաբերական համալիրի նախագահ Աշոտ Թամրազյանը

28.01.2007

– Ե՞րբ է հիմնադրվել ձեր ընկերությունը, եւ ի՞նչ է նշանակում «Դիլի» անունը: – Անունը կապված է Դիլիջանի հետ. դա ընկերության սիմվոլիկան է: Հիմնադրել ենք մի ագրոարդյունաբերական համալիր, որը պետք է զբաղվի ցեղական կովերի, այծերի վերամշակմամբ, կաթի եւ կաթնամթերքի արտադրությամբ: Նախագիծը զրոյից սկսել ենք երկու տարի առաջ: Ամեն ինչ արել ենք, որպեսզի արտադրության նախնական ցիկլից մինչեւ …

կարդալ ավելին

Ինչո՞ւ աշխարհը չի ճանաչում հայկական գինին

28.01.2007

Անցյալ տարի, երբ Ռուսաստանն արգելեց Վրաստանից եւ որոշ չափով նաեւ Մոլդովայից գինու ներմուծումը, Հայաստանի պաշտոնյաներն ու գինեգործներն ուրախացան: Նրանք հուսով էին, որ դրանից հետո կավելանա մեր երկրից Ռուսաստան գինու արտահանումը: Այսինքն՝ հայ գինեգործները կօգտվեն այդ առիթից, եւ Վրաստանի ու Մոլդովայի փոխարեն այդ շուկայում իրենք տեղ կզբաղեցնեն: Սակայն 2006թ. սկզբին Ռուսաստանը մեր գինեգործների եւ ընդհանրապես ալկոհոլային …

կարդալ ավելին

Հակամրցակցային համաձայնություններ

28.01.2007

Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ) 2007թ. հունվարի 20-ին ավարտել է մոնիտորինգը, որն իրականացնում էր ապրանքների ու ծառայությունների շուկայում տեղի ունեցած գնաճի պատճառով, եւ հունվարի 24-ից սկսում է գործերի վարույթը: Հիշեցնենք, որ անցյալ տարեվերջին հանձնաժողովն ուսումնասիրություն էր կատարել լայն սպառման ապրանքների՝ կարագի, ձվի, շաքարավազի, գարեջրի, ցեմենտի, գաջի, բենզինի, դիզվառելիքի շուկաներում: Ի դեպ, այս շուկաներում գործում են …

կարդալ ավելին

«Կոնվերսբանկը» վաճառվում է

25.01.2007

Օրերս «Նոյյան տապանը» տեղեկատվություն էր տարածել, թե արգենտինահայ գործարար, «American International Airports» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը պատրաստվում է գնել հայկական «Կոնվերսբանկը»: Բանկի հնարավոր վաճառքի մասին լուրերն, արդեն մի քանի ամիս է, ինչ պտտվում էին, բայց համապատասխան պաշտոնյաներից ոչ ոք չէր հաստատում այն: Այժմ «Կոնվերսբանկը» «միանշանակ վաճառվում է»: Այս մասին երեկ մեր թղթակցին հաղորդեց բանկի գլխավոր …

կարդալ ավելին

Աճ ունենք՝ աշխարհը չունի

25.01.2007

Երեկվանից սկսվել է կառավարության «քննաշրջանը»։ Նախարարները եւ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները հերթով քննություն են հանձնում վարչապետի մոտ՝ տարվա ընթացքում իրականացրած գործունեության վերաբերյալ։ Անցյալ տարի այդ «քննությունից» հետո նախարարներն ու այլք պատասխանում էին նաեւ լրագրողների հարցերին։ Այս տարի այդ ավանդույթը չի շարունակվի։ Ինչպես տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից, պատճառը ծանրաբեռնված գրաֆիկն է՝ հաշվետվությունները վերջանում են շատ ուշ։ …

կարդալ ավելին

Խոսենք ռուսերեն

25.01.2007

Հայաստանում արդեն մոդայիկ է դարձել ռուսական «մեսիջներ» ստանալը: Հերթական հաղորդագրությունը տարածեց ՌԴ-ում մանրածախ առեւտրով զբաղվող խոշորագույն ընկերություններից մեկը` «Եվրոսետ» խանութների ցանցը: Բջջային հեռախոսների եւ բջջային կապի ծառայությունների վաճառքով զբաղվող այս ընկերությունը, որն արդեն մասնաճյուղեր ունի 11 երկրներում (Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա, Էստոնիա, Լիտվա, Ղազախստան եւ այլն) ռուսական առաջին համանման ընկերությունն է, որ մուտք գործեց հայաստանյան շուկա: …

կարդալ ավելին

Գյուղատնտեսական ապրանքը կթանկանա

25.01.2007

2006թ. ամռան երաշտին հետեւեց 2007թ. ցրտաշունչ հունվարը, եւ մեր ազգաբնակչությունը վախեցած սպասում է, թե այս գարունն ի՞նչ է բերելու գյուղատնտեսության գլխին: Այն, որ երաշտը ծանր հետեւանքներ թողեց Հայաստանի գյուղատնտեսության վրա, դա մենք զգացինք նաեւ մեր սեփական գրպանի վրա: Եվ դեռ կզգանք մինչեւ 2007թ. բերքահավաքը: Իսկ մինչ այդ մտավախություն կա, թե հունվարի տեւական սառնամանիքից ցրտահարվել են …

կարդալ ավելին

Թույլատրեցին

21.01.2007

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ կայացած արտահերթ նիստում որոշում է կայացրել թույլատրել «ԱրմենՏել» ընկերությանը մինչեւ 2013թ. մարտի 3-ն օգտագործել այն ռադիոհաճախականությունները, որոնցով ընկերությունն ապահովում է ֆիքսված եւ բջջային կապ: Հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի խոսքերով, «ԱրմենՏելին» տրված բջջային կապի ապահովման 50 բազային կայանների օգտագործման արտոնագրերի ժամկետը լրանում է ընթացիկ տարվա հունվարի 21-ին, եւ, եթե արտահերթ …

կարդալ ավելին

Նավթն էժանացել է

21.01.2007

Հունվարի 18-ին Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթը զգալիորեն էժանացել է: Առեւտրաշրջանի փակվելու պահին «սեւ ոսկու» փետրվարի մատակարարման ապառնագրերը կնքվել են մեկ բարելի դիմաց մինչեւ 50,48 դոլար գնով: Դա 1,76 դոլարով պակաս է անցյալ չորեքշաբթի օրվա ցուցանիշից:

կարդալ ավելին

Մեկի պարտքը մյուսին վնաս չէ

21.01.2007

ՀՀ ԿԲ-ի ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության համատեղ հանձնաժողովը 2006թ. արդյունքներով ներքին պարտքի լավագույն գործակալ է ճանաչել «Հայէկոնոմբանկը» (ՀԷԲ): Բանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն Դավիթ Սուքիասյանի խոսքերով, հանձնաժողովը հիմք է ընդունում տարվա ընթացքում գործակալների կողմից պարտատոմսերի առաջնային եւ երկրորդային շուկաներում իրականացրած գործարքների ծավալները: 2006թ. ՀԷԲ-ի գործարքների ծավալն առաջնային շուկայում եղել է 11 մլրդ 117 մլն …

կարդալ ավելին

Մենք երբեք ոսկի չենք թաքցրել

21.01.2007

Երկուշաբթի օրը տեղեկատվություն հրապարակվեց, թե ՀՀ Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչությունը երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում հայտնաբերել է, որ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» (ԱՈԱՁ) Սոդքի եւ Մեղրաձորի հանքավայրերում թաքցրել է 1,056 կգ ոսկի, 3 տոննա արծաթ եւ 1,44 տոննա թելուր: Հիշեցնենք, որ ԱՈԱՁ-ի դեպքում սա ոսկի թաքցնելու երկրորդ խոշոր դեպքն է (համենայնդեպս, մեզ հայտնի): Դրանից առաջ տեսչությունը …

կարդալ ավելին

Պարտքով ապրող ազատ տնտեսություն

21.01.2007

՚Heritage Foundation՚ հիմնադրամն ամեն տարի հրապարակում է աշխարհի երկրների Տնտեսական ազատականության ինդեքսը։ Լրատվամիջոցներն արդեն հասցրել են տեղեկացնել, որ այս տարի Հայաստանը գրավում է 32-րդ տեղը։ Լա՞վ է դա, թե՞ վատ, ի՞նչ է արտացոլում, ինչպե՞ս է ազդում երկրի տնտեսության վրա։ Երեկ այս հարցերի շուրջ «Ուրբաթ» ակումբում իրենց տեսակետներն էին ներկայացնում ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանն ու …

կարդալ ավելին

Նոր լեգեոներներ` «Միկա»-ի կազմում

21.01.2007

Հայաստանի ֆուտբոլի առաջնության բրոնզե մեդալակիր Աշտարակի «Միկան», նոր մրցաշրջանին նախապատրաստվելիս, իր կազմում ընդգրկել Է բրազիլացիներ Ա. Սկայոյին, Ի. Պենետադոյին եւ Ժ.Գիմենեշին, ինչպես նաեւ` սերբ դարպասապահ Զ.Սադրովիչին:

կարդալ ավելին

Պայմանները խախտել են

17.01.2007

ՀՀ-ում 2006թ. Բնապահպանության նախարարության Բնապահպանական պետական տեսչության կատարած երկրաբանահետախուզական վերահսկողության ընթացքում արձանագրվել է ընդերքօգտագործման պայմանների խախտման 45 դեպք: Արդյունքում` հաշվարկվել են թաքցված 29,2 հազար խմ ոչ մետաղային օգտակար հանածոներ, 206,4 խմ հանքային ջուր, 1076,75 կգ ոսկի, 3 տ արծաթ, 1,44 տ թելուր: Թաքցված 1,056 տ ոսկին, 2,52 տ արծաթն ու 1,44 տ թելուրը հայտնաբերվել են …

կարդալ ավելին

1 միլիոն 87 հազար դոլարը տրամադրվեց

17.01.2007

Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստանի (ՀՄՀ-Հայաստան) եւ «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» («Հայավտոճան») ՊՈԱԿ-ի միջեւ Իրականացման պայմանագիր է կնքվել, համաձայն որի` ՀՄՀ-Հայաստանը «Հայավտոճանը» միջոցով նախատեսում է իրականացնել Գյուղական ճանապարհների վերականգնման ծրագիրը (ԳՃՎԾ): Պայմանագրի շրջանակներում «Հայավտոճանի» հիմնական պարտավորություններն են՝ նախապատրաստել մրցութային հայտերն ու փաստաթղթերը, մշակել ծրագրի ժամանակացույցը, վերահսկել շինարարական աշխատանքներ իրականացնող կապալառուների, խորհրդատուների եւ ապրանքներ մատակարարողների կողմից կատարված աշխատանքները: …

կարդալ ավելին