Հունվարի 18-ին Նյու Յորքի ապրանքային բորսայում նավթը զգալիորեն էժանացել է: Առեւտրաշրջանի փակվելու պահին «սեւ ոսկու» փետրվարի մատակարարման ապառնագրերը կնքվել են մեկ բարելի դիմաց մինչեւ 50,48 դոլար գնով: Դա 1,76 դոլարով պակաս է անցյալ չորեքշաբթի օրվա ցուցանիշից: