Տնտեսություն

Կաշառակերությունն ավանդույթ է

22.12.2006

Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության հակակոռուպցիոն ցանցը դեկտեմբերի 18-ին հրապարակած զեկույցում Հայաստանին կոչ է արել կոշտացնել պայքարը «կաշառակերության ավանդույթի դեմ»: «Հայաստանում տարածված կաշառառության ավանդույթի դեմ պայքարելու համար երկրի ղեկավարությունը պետք է առաջնորդի եւ սատարի հակակոռուպցիոն ջանքերը՝ օրենքի կիրառման, հետագա օրենսդրական բարեփոխումների եւ հանրային իրազեկման արշավների համադրման ճանապարհով»,- ասված է զեկույցում: …

կարդալ ավելին

Ինտերնետի մոնոպոլիա այլեւս չկա

22.12.2006

ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության ոլորտում երեկ տեղի ունեցավ բացառիկ իրադարձություն` ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանափակեց «ԱրմենՏել» ՓԲԸ ինտերնետ ծառայությունների մենաշնորհը: Հանձնաժողովի երեկվա նիստում որոշում կայացվեց «ԱրմենՏելի» թիվ 60 լիցենզիայում փոփոխություններ կատարելու մասին, որի արդյունքում ընկերությունը զրկվեց ինտերնետի միջազգային ելքի բացառիկ իրավունքից: Մասնավորապես, ընկերությունը կզրկվի տվյալների փոխանցման եւ ձայնային փոխանցման միջազգային ծառայությունների մենաշնորհից: Հանձնաժողովի անդամ …

կարդալ ավելին

«Գրանդը» զրկվեց

22.12.2006

ԿԲ խորհրդի դեկտեմբերի 5-ի թիվ 705 Ա որոշման համաձայն, դեկտեմբերի 14-ին ուժը կորցրած է ճանաչվել «Գրանդ» ապահովագրական ընկերության կյանքի ապահովագրության իրականացման ԱՊՈ թիվ 0002 լիցենզիան: Ինչպես մեզ պատասխանեցին ԿԲ լրատվական ծառայությունից` վերոնշյալ լիցենզիան անվավեր է ճանաչվել ընկերության դիմումի համաձայն: «Նշված լիցենզիան անվավեր ճանաչելիս «Գրանդ» ՍՊԸ-ն կյանքի ապահովագրության գործող պայմանագրեր եւ կյանքի ապահովագրության իրականացման գծով պայմանագրեր …

կարդալ ավելին

Հոսանքազրկում «ԱրմենՏելում»

22.12.2006

Դեկտեմբերի 18-ի ողջ գիշերը եւ առավոտյան «ԱրմենՏելի» բջջային կապն ամբողջովին չէր աշխատում: Ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բլիզնյուկի խոսքով, պատճառը կայանի հոսանքազրկումն է եղել: «Ստեղծված իրավիճակը պայմանավորված է էլեկտրասնուցման հետ կապված խնդիրներով: Այսօր տեխնիկական խնդիրները կվերացվեն: Վթարը մեծ էր, եւ այդ պատճառով կապը կվերականգնվի փուլ առ փուլ»,- ասել է նա։ Տեխնիկական խնդիրները լուծվել են փուլ առ …

կարդալ ավելին

20 տարի հետո ՀՀ բնակչությունը սննդի պատճառով հիվանդ կլինի

22.12.2006

Սննդամթերքի, ավելի ճիշտ՝ գյուղմթերքի ընտրության հարցում մենք նախապատվությունը տալիս ենք տեղական արտադրանքին: Խորին համոզմունք ունենք, որ Հայաստանի գյուղմթերքն իր համային ու որակական հատկանիշներով չի զիջում նույնիսկ զարգացած շատ երկրների գյուղմթերքին: Եվ իսկապես, որակյալ գյուղմթերք արտադրելու համար Հայաստանի բնությունն ընձեռում է բոլոր պայմանները: Իզուր չէ, որ շատ դեպքերում արտերկիր գնացող մեր հայրենակիցները դժգոհում են տեղական սննդամթերքի …

կարդալ ավելին

Հարգանք, պատիվ

22.12.2006

Պարզվում է` տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, ով պարբերաբար խիստ քննադատության է ենթարկում մեր երկրի տնտեսական քաղաքականությունը՝ շատ հաճախ չխորշելով անգամ «էշություն» եւ նման տիպի բառերից, հարգում է այդ քաղաքականության պատասխանատուներին՝ իշխանություններին։ Իսկ ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին։ «Ես երեւի նրանց մի քիչ ավելի լավ եմ ճանաչում, քան դուք։ Գիտեմ նրանց անցած ուղին»,- երեկվա ասուլիսում …

կարդալ ավելին

Բյուջեն զարգացում չի նախատեսում

22.12.2006

Երեկ Մամուլի ազգային ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը ներկայացրեց 2007թ. պետբյուջեի մասին իր գնահատականները, որոնք, ինչպեսեւ սպասվում էր, բացասական էին։ Էդուարդ Աղաջանովն առաջին հերթին անդրադարձավ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությանը, որը 2007թ. պետական բյուջեով նախատեսված է 15.7%-ի չափով։ Տնտեսագետի կարծիքով, դա խայտառակ ցածր ցուցանիշ է, որը վկայում է միայն այն մասին, որ կոռուպցիայի դեմ հաջորդ տարի ակտիվ պայքար չի …

կարդալ ավելին

Միլիոններ. ցեխոտ շտրիխ՝ դիմանկարին

22.12.2006

Միջազգային հեղինակավոր ամսագրերը պարբերաբար տպագրում են աշխարհի մեծահարուստների ցուցակը: Հայաստանի շարքային քաղաքացիներին նման հրապարակումները ոչինչ չեն տալիս: Լավագույն դեպքում ցուցակում փնտրում ենք յան-ով վերջացող որեւէ ազգանուն եւ ակնկալում մեր իշխանությունների ճարպկությունը՝ որքանով կհաջողեն միլիարդատերին միլիոնատեր դարձնել: Լրիվ այլ էմոցիաներ են, երբ տպագրվում է Հայաստանի մեծահարուստների ցուցակը: Դեռեւս մի քանի ամիս առաջ նույն «Forbes»-ը տպագրել էր …

կարդալ ավելին

Ավելի համարձակ

16.12.2006

Նոյեմբերի 22-ին Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը կարծիք (հիմնականում` դրական ու գովաբանական) էր հայտնել ՀՀ տնտեսության վերաբերյալ: Երեկ ներկայացնելով այդ փաստաթուղթը՝ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ տիկին Նինկե Օմեսը նշեց, որ այս 20 օրերի ընթացքում ՀՀ կառավարությունը որոշում էր՝ հաստատի՞ այդ թուղթը, թե՞ ոչ: ԱՄՀ-ի Գործադիր խորհրդի կարծիքը կարդալուց հետո՝ Ն. Օմեսը չակերտները բացում էր …

կարդալ ավելին

Նախատոնական լոգանք

16.12.2006

Ազգային դրամի կուրսի կայունությունը ֆինանսական թեման մամուլի համար դարձրեց պակաս հրապուրիչ: Բնականաբար: Բոլորն էլ սակայն վստահ էին, որ կայունությունը երկար չի տեւի: Այս օրերին, երբ սկսվում է տոնական մեծ առեւտուրը, առկա են տնտեսագիտական բոլոր նախադրյալները դրամի արժեւորման հերթական փուլը մեկնաբանելու համար: Մեր տնտեսական ղեկավարությունը հո չէ՞ր կարող ձեռքից բաց թողնել նման հնարավորությունը: Նախատոնական օրերին բնակչությունը …

կարդալ ավելին

Գրեթե բաց տեքստով

16.12.2006

Երեկ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը լրագրողներին ներկայացրեց նոյեմբերի 22-ին ԱՄՀ-ի գործադիր տնօրենների հնչեցրած կարծիքը Հայաստանի տնտեսության վերաբերյալ: Փաստաթղթում գովաբանվում են ՀՀ տնտեսական աճն ու գնաճի մակարդակը, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող «հեռատես» ֆիսկալ եւ դրամավարկային քաղաքականությունները, ֆիսկալ եւ ֆինանսական հատվածների բարեփոխումները: Բնականաբար, հարց առաջացավ, թե ինչո՞ւ են այսքան ուշացումով հիշել այդ …

կարդալ ավելին

Սխալ գազիֆիկացումը թանկ հաճույք է

16.12.2006

Ջրամատակարարման, էներգամատակարարման եւ գազամատակարարման ու դրանց հետ կապված այլ ծառայությունների թերի սպասարկումներից դժգոհությունները երբեք չեն պակասում: Բնակիչ-բաժանորդներն անընդհատ խնդիրներ ունեն ջրի, գազի ու լույսի մարդկանց հետ, եւ դժվար է ասել, թե իրենց պարտականությունների մեջ հատկապես ո՞ր կողմն է ավելի շատ թերանում՝ սպասարկո՞ղը, թե՞ բաժանորդը: Իհարկե, կան բաժանորդներ, որոնք շատ դեպքերում հաշվի չեն առնում տվյալ ծառայության …

կարդալ ավելին

Աուդիտի հայաստանյան շուկան զարգանում է

16.12.2006

ՀՀ-ում այսօր գործում են Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության կողմից լիցենզավորված ավելի քան 30 աուդիտորական կազմակերպություններ եւ անհատ աուդիտորներ: Սակայն, ըստ «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասիի, աուդիտի հայաստանյան շուկայում հիմնական մրցակցությունը ծավալվում է մի քանի ընկերությունների միջեւ: «Գրանթ Թորնթոն Ամիօն» «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ» աուդիտորական եւ խորհրդատվական միջազգային ցանցի հայաստանյան անդամն է: «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» …

կարդալ ավելին

Պարտքը քիչ չէ, բայց լավն է

13.12.2006

Հայաստանն ունի լավագույն վարկային պորտֆելը՝ իր հարեւան երկրների համեմատ։ Երեկ այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Պետական պարտքի կառավարման վարչության պետ Արշալույս Մարգարյանը։ Հայաստանի Հանրապետության արտաքին պարտքը 2006թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 1 միլիարդ 168 մլն դոլար, ներքին պարտքը՝ մոտ 60 մլրդ դրամ։ Ըստ Ա. Մարգարյանի, կանխատեսվում է, որ տարեվերջին արտաքին …

կարդալ ավելին

Նորից «Ռոյալ Արմենիայի» մասին

13.12.2006

Մարդուն հասարակությունից մեկուսացնելու կամ ազատությունից զրկելու համար Հայաստանում բոլորովին պարտադիր չէ, որ տվյալ մարդը հանցանք կատարած լինի, կամ էլ նրա մեղքն ապացուցված լինի: Բավական է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաները որոշեն, որ նա պետք է կալանավորվի, մեր իրավապահ մարմինները հարմար պատճառներ գտնելով՝ այդ որոշումն իրագործում են: Իսկ դատական մարմիններն էլ ավարտին են հասցնում պաշտոնյաների ու իրավապահ …

կարդալ ավելին

Հերիք է գնաճի մակարդակ վերանայեք

13.12.2006

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ՀՀ կառավարությանը խորհուրդ է տվել զերծ մնալ նախատեսված գնաճի առավելագույն ցուցանիշի հաճախակի վերանայումներից: Այս մասին ասվում է ԱՄՀ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության հետ վարած խորհրդատվությունների արդյունքներով: ԱՄՀ Տնօրենների խորհուրդը բարձր է գնահատել ՀՀ ԿԲ-ի քաղաքականությունը գնային կայունության պահպանման ուղղությամբ եւ նշել է դրամավարկային եւ ֆիսկալ քաղաքականություն …

կարդալ ավելին

Թուղթը տեղ կհասնի 8-9 օրից

13.12.2006

Հայաստանում ստեղծված լրագրային թղթի դեֆիցիտը սպառնում է ավելի երկար ձգվել: «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանի ասելով` Ուկրաինայի Իլյիչեւսկ նավահանգստում կուտակված այլ բեռների հետ միասին թղթով բեռնված վագոնները լաստանավ պետք է բարձրանային երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը: Երեկ ժամը 19:00-ի սահմաններում պարոն Խրիմյանը մեզ պատասխանեց, թե այդ պահին լաստանավը բարձվում է հայկական բեռներով, այդ թվում՝ լրագրային …

կարդալ ավելին

Ներքեւ բարձրացող տնտեսության պարադոքսը

13.12.2006

2006թ. վերջին մնացել են հաշված օրեր։ Իսկ հետագայում, երբ ամփոփելիս կլինենք անցած տարին՝ տնտեսական տեսանկյունից, անպայման հիշելու ենք մի քանի կարեւոր ասպեկտներ։ Առաջին տեղերում կլինեն գազի թեման եւ, իհարկե, մեր հայկական ֆենոմենը՝ «դրամի արժեւորումը»։ Իսկ որ դա հիշելու ենք՝ կասկած չի հարուցում։ Դրամը, ինչպես սիրում են ասել պաշտոնյաները, սկսել է կրկին «արժեւորվել»։ Փոխարժեքը որոշ ժամանակ …

կարդալ ավելին

Մրցունակություն են սովորեցնում

13.12.2006

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Մրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (CAPS-ՄՄՀՀ) ծրագիրը նպատակ ունի ցույց տալ այն ուղին, որով Հայաստանը կարող է զարգացած երկրների կողքին տեղ զբաղեցնել: Ծրագրի պատասխանատուները նշում էին, որ միակ ելքը տնտեսության կայուն զարգացում ապահովելն է, ինչն էլ հնարավոր կլինի միայն մրցունակության խթանման միջոցով: Ծրագիրն իրականացվում է 2005 թվականից: Առաջիկա երեք տարիներին …

կարդալ ավելին

Բլիզնյուկը խոստումներ է տալիս

13.12.2006

«ԱրմենՏելը» «ՎիմպելԿոմի» համար Ռուսաստանի տարածքից դուրս կնքված ամենախոշոր գործարքն է: «ՎիմպելԿոմը», Ռուսաստանից բացի, բջջային կապի ծառայություններ է մատուցում Ղազախստանում: Ընկերությունը վերջերս օպերատորներ է ձեռք բերել նաեւ Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: «ՎիմպելԿոմը» գիտակցում է, որ ի դեմս «ԱրմենՏելի»` ձեռք է բերել շատ խոշոր ընկերություն, ինչը շատ կարեւոր քայլ է ԱՊՀ երկրներում սեփական բիզնեսը զարգացնելու …

կարդալ ավելին