Տնտեսություն

Վաճառվել է Սոչիի օդանավակայանը

24.11.2006

Ռուսական մասնավոր «BasEl» ներդրումային ֆոնդը մոտ 206,6 միլիոն դոլարով ամբողջությամբ գնել է Սոչիի միջազգային օդանավակայանը: Դա հենց այն օդանավակայանն է, որի մատույցներում այս տարվա մայիսի 3-ին վթարի ենթարկվեց հայկական A-320 ինքնաթիռը, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվող 113 մարդ զոհվեց: Սոչիի միջազգային օդանավակայանն այս տարվա հուլիսի 3-ին կառավարության որոշմամբ ներառվել էր 2006-ին սեփականաշնորհվելիք ընկերությունների ցանկում: «Ռիա Նովոստիի» …

կարդալ ավելին

Տեսահոլովակներն արժեն 400.000 դոլար

24.11.2006

2006թ. սեպտեմբերից CNN հեռուստաալիքը Հայաստանը ներկայացնող տեսահոլովակներ է հեռարձակում: Ըստ ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Արա Պետրոսյանի՝ տեսահոլովակներն ունեն Հայաստանը ներկայացնելու եւ տուրիստական նշանակություն: Դրանց յուրաքանչյուր հեռարձակումն արժե մոտ 1000 դոլար: CNN-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ հոլովակները հեռարձակվեն 400 անգամ, որի համար պետք է վճարվի մոտ 360.000 դոլար: CNN-ը հայկական կողմին …

կարդալ ավելին

Զբոսաշրջությունն աճում է, ստվերը՝ նույնպես

24.11.2006

Երկու օր առաջ նախարար Կ. Ճշմարիտյանի խորհրդական Մերուժան Հակոբյանը հայտնեց, թե արդյունաբերության մեջ ընդհանուր անկում է նկատվում: Խորհրդականը որպես պատճառներ նշեց ազգային արժույթի տատանումները, արտահանման կրճատումը, բարձր գնի պատճառով արտաքին շուկայում հայկական ապրանքների ոչ մրցունակ լինելը: Մ. Հակոբյանի հաղորդած մռայլ տրամադրությունները երեկ փորձեց մեղմացնել նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, որը համակարգում է զբոսաշրջության ոլորտը: Ի տարբերություն …

կարդալ ավելին

Սպանված հայը ՌԴ կառավարության գործընկերն էր

24.11.2006

Օրերս Մուրմանսկում սպանված գործարար, Ռուսաստանի հայերի միության Մուրմանսկի շրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանին պատկանում էր Մուրմանսկի սոցիալական առեւտրային բանկի կանոնադրական կապիտալի եւ բաժնետոմսերի 70,054%-ը: Մնացած մասը պատկանում է ՌԴ կառավարությանը: Ներկա պահին կառավարությանը պատկանող բաժնետոմսերի փաթեթը հանված է վաճառքի: Հիշեցնենք, որ Ա. Հարությունյանի սպանությունը կապում են ոչ թե նրա ազգային պատկանելության, այլ ձեռնարկատիրական գործունեության հետ:

կարդալ ավելին

Ի գիտություն հարկային պետական ծառայության

24.11.2006

Պարզվում է՝ ՀՀ Կենտրոնական բանկը զգալիորեն թեթեւացրել է հարկային մարմնի գործը։ Այսուհետ ՀՊԾ-ն կարող է իրեն նեղություն չտալ եւ ավելորդ ժամանակ չծախսել որոշ ձեռնարկություններում ստուգումներ անցկացնելու վրա։ Դրանք, ինչպես ասում են, մաքուր են, եւ դա երաշխավորում է ինքը՝ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկը։ Մենք դա իմացանք նոյեմբերի 21-ին, երբ ազգային դրամի ներդրման 13-ամյակի կապակցությամբ «Ուրբաթ» ակումբում …

կարդալ ավելին

Ո՞վ է կառավարելու Իրան-Հայաստան գազամուղը

22.11.2006

Ըստ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի, այս հարցի պատասխանը մենք կիմանանք հաջորդ տարվա գարնանը։ Ա. Մովսիսյանը երեկ լրագրողներին տեղեկացրել է, որ Իրան – Հայաստան գազամուղը կառավարելու համար հավակնում են երկու ընկերություններ՝ պետական «Բարձրավոլտ էլեկտրագծեր» ընկերությունը (շինարարության պատվիրատուն) եւ, իհարկե, «ՀայՌուսգազարդը»։ 700 մմ տրամագիծ եւ 40 կմ երկարություն ունեցող գազատարը շահագործման կհանձնվի 2006թ. դեկտեմբերի 20-ին։ Իսկ …

կարդալ ավելին

Շարունակում ենք աճել

22.11.2006

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանը 2006թ. առաջին 10 ամիսների ընթացքում արձանագրել է 13 տոկոսանոց տնտեսական աճ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)։ Տվյալները թեեւ նախնական են, սակայն փորձը ցույց է տվել, որ հետագայում դրանք գրեթե չեն փոխվում։ Արդյունաբերության ոլորտում նախորդ տարվա ցուցանիշին զիջում ենք 0.9%-ով, սակայն մնացած բոլոր ոլորտներում արձանագրվել է տարբեր չափերի աճ։ Ամենացածր …

կարդալ ավելին

«Տրանզիտ» համարներից մինչեւ «ծիծակ»

22.11.2006

«Մաքսազերծում» բառն այն քիչ թվով բառերից է, որոնք ծանոթ են կյանքի մեծ մասը խորհրդային ժամանակներում ապրած գրեթե բոլոր հայ տղամարդկանց։ Բանն այն է, որ այդ հասկացությունը, որպես այդպիսին, «սովետի» ժամանակ չկար, քանի որ չկար բաց առեւտուր այլ երկրների հետ։ Ի՞նչ է մաքսազերծումը։ Ինչպես ներմուծվող ցանկացած ապրանքի, այնպես էլ ավտոմեքենայի համար կան մի շարք վճարներ։ Կոնկրետ …

կարդալ ավելին

Ծավալներն աճում են

21.11.2006

Բելառուսում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանի խոսքերով, Հայաստանի եւ Բելառուսի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն զարգանում են։ «Եթե 2000թ. ընդհանուր ապրանքաշրջանառությունը երկու երկրների միջեւ կազմում էր 2 մլն դոլարից քիչ ավելի, ապա 2005թ. այն կազմել է 14.5 միլիոն։ Իսկ այս տարվա առաջին 9 ամիսների ապրանքաշրջանառությունը կազմել է 15.1մլն դոլար»,- ասել է դեսպանը։ …

կարդալ ավելին

Այս անգամ՝ հօգուտ «Ռոյալ Արմենիայի»

21.11.2006

Ընկերությունը միջնորդել էր հանել իր անունով ստացված սուրճի 115 տոննա խմբաքանակի ներմուծման վրա արգելանք դնելու որոշումը: Իսկ այդ արգելանքի որոշումը 2006թ. սեպտեմբերի 4-ին կայացրել էր Ազգային անվտանգության ծառայության քննիչ Մնացական Մարուքյանը: Դատարանի երեկվա որոշումը սենսացիոն էր այն առումով, որ «Ռոյալ Արմենիայի» հետ կապված շատ որոշումներ կայացվել են ի վնաս այդ ընկերությանը: Ընկերության իրավաբան Գեւորգ Մինասյանի …

կարդալ ավելին

Ուզում են անկախ լինել

21.11.2006

«Ողջունում եմ նրա մուտքը, շատ լավ բան է, դա աշխուժություն է բերելու մրցակցության շուկային: Կարծում եմ, որ 2007 թվականը շատ աշխույժ, մրցակցային տարի կլինի»,- ռուսական «ՎիմպելԿոմի» մուտքը Հայաստանի կապի շուկա այսպես բնութագրեց «Ղ-Տելեկոմ» ընկերության գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 14-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տվեց իր համաձայնությունը հունական OTE ընկերությանը պատկանող հայկական …

կարդալ ավելին

Ինստիտուտներ ստեղծենք

18.11.2006

«Ակնհայտ է, որ 1993թ. ի վեր քննարկվող կարգավորման տարբերակները գնալով վատացել են»,- խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման տարբերակների մասին` «168 Ժամին» ասել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Միաժամանակ նա նշել է, թե մենք պետք է կարողանայինք այնպիսի գործոններ ստեղծել, որոնք, Ադրբեջանի տեսակետից, կվտանգեին ԼՂ-ն ետ ստանալու նրա հնարավորությունը: «Չկարծենք, թե մեր ձեռքին որեւէ բանալի …

կարդալ ավելին

«ՎիմպելԿոմը» եւ «ՄՏՍ»-ը կոնսորցիումո՞վ են հանդես եկել

18.11.2006

Ռուսաստանյան «ՎիմպելԿոմ» ընկերության «ԱրմենՏելի» 90 տոկոս բաժնեմասի սեփականատեր դառնալու փաստն անսպասելի էր այնքանով, որ երկար ամիսներ տեւած վաճառքի մրցույթում ֆավորիտ էին համարվում թերեւս ով ասես, բայց ոչ «ՎիմպելԿոմը»: Ինչ-որ մի փուլում բոլորը` նույնիսկ կառավարությունում, վստահ էին, որ եթե, այնուամենայնիվ, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 90%-ի սեփականատեր է լինելու ռուսական որեւէ ընկերություն, ապա դա լինելու է «ՄՏՍ»-ը: Սակայն, ինչպես …

կարդալ ավելին

Աճը փոխանցումների հաշվին է

18.11.2006

«Հայաստանի, Վրաստանի եւ Ուկրաինայի նման երկրների աճն ապահովում է դրամական փոխանցումների ուժեղ հոսքը»,- ասված է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի զեկույցում: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, «Ֆինէքսպերտիզա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Աղվան Միքայելյանը «Բիզնես» պարբերականին ասել է, որ Հայաստանը եւ Ուկրաինան փոխանցումների տեսքով տարեկան դրսից ստանում են 12 միլիարդ, Վրաստանը՝ 24 միլիարդ դոլար: «Այդ երկրների գրեթե ողջ …

կարդալ ավելին

Մեր հավաքելիք փողերը

18.11.2006

Վերջին մեկ ամսվա տնտեսական կյանքի կիզակետում երկրի եկող տարվա բյուջեն է: Կառավարությունն օրենքով նախատեսված ժամկետներում խորհրդարանին ներկայացրեց 2007թ. բյուջեի նախագիծը: ԱԺ-ն էլ, իր հերթին, պլանային քննարկումներով հաստատում է այն: Նախորդ տարիներին խորհրդարանի աշխատակազմը բյուջեի մի քանի հարյուր էջանոց նախագիծը բազմացնում ու բաժանում էր պատգամավորներին: Այս տարի մեր իշխանությունները գնացին խնայողության: Պատգամավորներին բաժանվեց ընդամենը 44 էջանոց …

կարդալ ավելին

Երկաթուղին մեր ինչի՞ն է պետք. տանք ռուսներին

18.11.2006

Հայաստանի իշխանությունները պատրաստվում են ռուսներին վաճառել նաեւ հայկական երկաթուղին: Այն, որ հենց ռուսներն են լինելու մեր երկաթուղու ապագա սեփականատերը, լինի դա գնորդի, հավատարմագրային կառավարողի կամ մեկ այլ կարգավիճակով, այլեւս կասկած չի հարուցում: Հիշեցնենք, որ այդ մասին թեթեւակի ակնարկներ են արել նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն ու «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանը: …

կարդալ ավելին

Գազամուղի «ռուսիֆիկացիան» շարունակվում է

18.11.2006

Դա անցյալ տարվա վերջին էր։ Ժամանակագրությանը հետեւելն արդեն իսկ բավական հետաքրքիր է։ Նախ` մեր իշխանավորները հերքում էին, որ գինը թանկանալու է, ինչն ի վերջո տեղի ունեցավ՝ 1000խմ-ի գինը 54 ԱՄՆ դոլարից դարձավ 110 դոլար։ Հերքում էին նաեւ էներգետիկ համակարգի որեւէ օբյեկտ ռուսներին զիջելը, սակայն Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի գործարքն ապացուցեց, որ խոսակցությունները ճիշտ էին։ Իսկ …

կարդալ ավելին

Պանրի շուկան` թվերով

18.11.2006

Կարմիր բլուրում հայտնաբերված «պանրագործարանն» ու պարզունակ կաղապարները վկայում են, որ Հայաստանում պանրի արտադրության հիմքերը դրվել են դեռեւս հնագույն ժամանակներում: Իսկ առաջին գործարանները հիմնադրվել են 19-րդ դարի երկրորդ կեսին Լոռիում եւ Ախալքալաքում: Խորհրդային Միությունում պանրի արտադրությամբ Հայաստանը գրավում էր չորրորդ, իսկ «ռոկֆոր» եւ աղաջրային տեսակների արտադրության ծավալներով՝ առաջին տեղերը: Պանիր արտադրվել է Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում, …

կարդալ ավելին

«ՀայՌուսգազարդի» հայտը դեռ պետք է քննարկվի

18.11.2006

Հայկական արտադրողների համար գազի սակագների բարձրացման վերաբերյալ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ հայտը դեռեւս պետք է քննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից, եւ եթե համապատասխան որոշում ընդունվի, ապա դրանից ստացված միջոցները կուղղորդվեն հանրապետության գազիֆիկացման տեմպերի ավելացմանը: Այդ մասին երեկ լրագրողների հետ զրույցում հաղորդել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Նա ընդգծել է, որ Հայաստանում արտադրության ծավալների անկման վրա ազդում …

կարդալ ավելին

Պետությունը չի օգնում քաղաքացուն

17.11.2006

Խորհրդային կարգերի փլուզումից հետո անկախ Հայաստանի եւ ոչ մի կառավարություն իր քաղաքացիների համար բնակարանային խնդիր չի լուծել: Իհարկե, խոսքը չի վերաբերում աղետի գոտում իրականացված շինարարության կամ փախստականներին բնակարանով ապահովելու ծրագրերին, որոնք դեռ մասամբ են լուծվել: Մնացած բոլոր դեպքերում ՀՀ քաղաքացիներն իրենք են լուծում իրենց բնակարանային խնդիրները: Ազատ շուկայական տնտեսվարման պայմաններում հենց այդպես էլ պետք է …

կարդալ ավելին