«Ես երբեւիցե չեմ ժխտել, որ մաքսային համակարգում կա այդ երեւույթը»,- անդրադառնալով կոռուպցիայի խնդրին` երեկ խոստովանել է Մաքսային պետական կոմիտեի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Նա անդրադարձել է նաեւ Խաչատուր Սուքիասյանի պնդմանը, թե Մաքսայինի տեղակալ Գագիկ Խաչատրյանը 11 բիզնես ունի եւ եթե չցանկանա էլ՝ կխոչընդոտի շուկայում իր մրցակիցներին: «Ես այս պաշտոնում աշխատում եմ 2001թ., եւ առայսօր Սուքիասյանի բիզնեսներն …
կարդալ ավելինՄեր տեղեկություններով, այս օրերին լուրջ բանակցություններ են ընթանում ֆրանսիական «Lafarge» ցեմենտի գործարանի եւ Հայաստանի գործարարներ Միխայիլ Բաղդասարովի ու Գագիկ Ծառուկյանի միջեւ: Մեր աղբյուրի հավաստմամբ, «Lafarge»-ը ցանկանում է գնել Հայաստանի ցեմենտի գործարանները, որոնք, ինչպես հայտնի է, պատկանում են Գագիկ Ծառուկյանին եւ Միխայիլ Բաղդասարովին:
կարդալ ավելինՄի այսպիսի անեկդոտ կա։ Մի քանի հոգով վիճում են, թե ում հոր թաղումն է ավելի ճոխ կազմակերպված եղել։ Վիճաբանողներից մեկն ավելի պատկերավոր ներկայացնելու համար ասում է, որ իր հոր թաղմանն այնքան շատ մարդ կար, որ դիակը երկու տեղով էին դրել։ Միգուցե համեմատությունը մի քիչ տեղին չէր, բայց առաջինը հենց այս անեկդոտը հիշեցի, երբ տեսա, որ …
կարդալ ավելինՄաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը չի ժխտում, որ իր ղեկավարած կառույցում կոռուպցիա կա: Նա նույնիսկ կզարմանար, եթե ասեին` համակարգում կոռուպցիա ընդհանրապես չկա, որովհետեւ կոռուպցիա կա ամբողջ աշխարհի մաքսային համակարգերում: Նա նույնիսկ հիշեց Ամերիկայի մաքսային տեսուչի մասին, որին համակարգից հեռացրել էին, որովհետեւ 6,5 մլն դոլարի կաշառք էր վերցրել: Սակայն համաձայն չէ, որ Հայաստանի Մաքսային ծառայությունը …
կարդալ ավելին«Գազպրոմի» արտասահմանյան լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Դենիս Իգնատեւը երեկ «Ազատությանն» ասել է, որ գազը Հայաստան «մատակարարվելու է անկախ նրանից, թե ինչ սցենարով կզարգանան ռուս-վրացական հարաբերությունները»: Իգնատեւը ասել է նաեւ, որ «Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության միջեւ բանակցությունները գազամատակարարմանն առնչվող տարբեր ծրագրերի շուրջ շարունակվում են: Նրա փոխանցմամբ՝ բանակցությունների օրակարգում է նաեւ Իրան-Հայաստան գազատարի մի հատվածը «Գազպրոմ»-ի …
կարդալ ավելինՀանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ մերժեց սակագների թանկացման մասին «ԱրմենՏելի» հայտը: Հանձնաժողովը հայտատուի տնտեսագիտական հիմնավորումները գնահատեց ոչ բավարար: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը հույս ունի, որ այնուամենայնիվ առաջիկա 45 օրում հանձնաժողովի հետ կկարողանան որոշակի սակագների շուրջ համաձայնության գալ:
կարդալ ավելինԵրեկվա նիստում ուղղակի այդ նախագիծը դարձավ օրինական որոշում: Հանձնաժողովը գտել էր, որ սակագների բարձրացման տնտեսագիտական հիմնավորումը բավարար չէ: Իսկ հանձնաժողովի այս կարծիքի հետ համաձայն չէր «ԱրմենՏելի» ղեկավար Վասիլիս Ֆետսիսը: Նրա կարծիքով՝ «վերաբալանսավորման այս տարվա հայտը շատ ավելի ճշգրիտ է հաշվարկված, քան նախորդ տարվանը»: Նախորդ տարի ընկերության հայտը բավարարվեց: Երբ հանձնաժողովն իր մերժողական որոշման նախագիծը հրապարակեց, …
կարդալ ավելինԱյս տուզիկը մի հետաքրքիր բնավորություն ուներ։ Երբ մենակ էր լինում, կուչ էր գալիս մի անկյունում ու վախից դողացնում, անգամ, երբ կողքով երեխա էր անցնում։ Սակայն բավական էր տեսներ տիրոջը՝ անմիջապես համարձակ էր դառնում, սկսում էր հաչել եւ անգամ հարձակվել մարդկանց վրա։ Հետո ինձ ասացին, որ գրեթե բոլոր տուզիկներն էլ նույն «խասյաթն» ունեն։ Ինչեւէ.. Հիմա եկեք …
կարդալ ավելինՀունական OTE կորպորացիան երեկ հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ ամփոփել է «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 90%-ի վաճառքի մրցույթի արդյունքները եւ որոշել է հաղթողին: OTE-ն հայտարարել է, որ «մամլո հաղորդագրության միջոցով ժամանակին կտեղեկացնի «ԱրմենՏելի» գնորդի մասին, որի որոշման գործընթացը դեռեւս չի ավարտվել», հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: Նշենք, որ ըստ ոչ պաշտոնական …
կարդալ ավելին«Հայկական երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը 40 տարով կարող է վարձակալական կառավարման հանձնվել «օտարերկրյա ներդրողի կամ երկաթուղային ադմինիստրացիայի»: Երեկ Երեւանում մեկնարկած ԱՊՀ եւ բալթյան պետությունների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 41-րդ նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը: «Համաշխարհային բանկի հետ համատեղ մշակվել է «Հայկական երկաթուղու» զարգացման ծրագիր, եւ բանկն առաջարկում է, որ …
կարդալ ավելինԸստ ԿԲ կանխատեսումների, շուկայի սպասումների ներքո ձեւավորվող տոկոսադրույքների անփոփոխ մակարդակի պահպանման վարկածի պայմաններում, 2007 թ. սեպտեմբերին 2006 թ. սեպտեմբերի նկատմամբ գնաճը կկազմի շուրջ 3.3%, 2006-ի ավարտին՝ 2005-ի վերջի նկատմամբ՝ 5.6%: Այնուամենայնիվ, 2006-ի միջին տարեկան գնաճը չի գերազանցի 3%-ը: Կանխատեսումների ենթատեքստում գնահատվել են տնտեսության առանձին հատվածների ազդեցությունները գնաճի կանխատեսված ցուցանիշի վրա:
կարդալ ավելինՌԴ դաշնային մաքսային ծառայության հաղորդմամբ՝ «2006թ. առաջին կիսամյակում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը 2005 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 66 տոկոսով՝ կազմելով 200.1 մլն դոլար, ընդ որում՝ արտահանումը կազմել է 162.9 մլն դոլար (աճը՝ 2 անգամ), իսկ ներմուծումը՝ 37.3 մլն դոլար (նվազումը 15.1 տոկոս)»: Այս ինֆորմացիան երեկ տարածել է «Արմինֆո» լրատվական գործակալությունը։ Ստիպված ենք …
կարդալ ավելին«Այն, ինչ տեղի է ունենում, ինձ մոտ տհաճ զգացումներ է առաջացնում»,- երեկ ասաց Ռուսաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը։ Խոսքը ռուս-վրացական հարաբերությունների եւ, մասնավորապես, օրենսդրական այն նախաձեռնության մասին էր, որը պետք է արգելի Ռուսաստանից Վրաստան կատարվող դրամական փոխանցումները։ Հիշեցնենք, որ այդպիսի առաջարկությամբ հանդես էր եկել «Ռոդինա» կուսակցության նախագահ Ալեքսանդր Բաբակովը։ Պրն Թոսունյանը պարզաբանեց, որ օրենսդրական …
կարդալ ավելինԱնցնող շաբաթվա տնտեսական նորությունները հիմնականում բացահայտումներ են: Բացահայտվել է գազի գողության դեպք, որն իր մասշտաբով ցնցող է: Հասարակությունը ոգեւորված է, թամաշան իսկապես ապահովված է: Նման տեսարանները հասարակության համար լավագույնն են ու կատարյալ: Որակով բացարձակապես չեն զիջում բրազիլական սերիալներին: «Հարուստներն էլ են լաց լինում» տեսարանը որպես խայծ անգերազանցելի է: Ողջ հասարակությունն ուշադիր հետեւում է Հակոբ Հակոբյան …
կարդալ ավելինԱյս ամենի մասին իր տեսակետներն է ներկայացրել «Ակոս» հետազոտական խմբի փորձագետ Գրիգոր Բադալյանը։ «Ռեգնում» գործակալության կայքէջում տեղադրված հոդվածում հեղինակը տվել է իր բացատրությունները եւ առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիներ։ Նյութը բավական մեծ ծավալ ունի, ուստի ներկայացնենք առավել ուշագրավ հատվածները։ Գ. Բադալյանի կարծիքով, առաջին հայացքից կարող է թվալ, թե մենք գործ ունենք տնտեսական անոմալիայի հետ։ …
կարդալ ավելինԵրեկ ՀՀ ԿԲ խորհրդի անդամներ Վաչե Գաբրիելյանն ու Վարդան Մովսիսյանն այցելել էին ՀՀ պետական կառավարման ակադեմիա` դասախոսություն կարդալու: Թեման նույնն էր` գնաճի նպատակադրման քաղաքականությունը ՀՀ-ում: Մի անգամ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանի կողմից այս քաղաքականությունը բացատրվել էր լրագրողներին, մի անգամ էլ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ուսանողներին: Սակայն, Վ. Գաբրիելյանի խոսքերով, սա վերջին դասախոսությունը չէ: Այսուհետ ԿԲ …
կարդալ ավելին«Փաստարկ» ակումբում Էդուարդ Աղաջանովը լրագրողների ուշադրությունը կրկին հրավիրեց դոլարի արժեզրկման եւ դրա բացասական հետեւանքների վրա։ Տնտեսագետը նախեւառաջ կոչ արեց չհավատալ Կենտրոնական բանկի հեքիաթներին, որը դրամի արժեքավորումը բացատրում է շուկայական գործոններով։ Իսկ բացատրությունը, ըստ պրն Աղաջանովի, մեկն է, եւ այն շատ պարզ է՝ թալանը։ «Թալանելով տրանսֆերտները՝ թալանում ենք մեր սեփական տնտեսությունը»,- գտնում է տնտեսագետը։ Գնաճը զսպելու …
կարդալ ավելին«Կատաստրոֆ է»,- մեկ բառով այսպես բնութագրեցին ռուս- վրացական լարված հարաբերությունների արդյունքում Հայաստանի ճանապարհատրանսպորտային ծանր վիճակը «Նորդ Սաութ Տրանս» բեռնափոխադրող ընկերությունից,- Եթե բացատրենք, թե հիմա ի՞նչ դժվարություններ ենք ունենում, մի ամբողջ օր չի հերիքի»: Արդեն 10 օր է, ինչ սրվել են ռուս-վրացական հարաբերությունները, եւ արդեն 10 օր է, ինչ Ռուսաստանը դադարեցրել է Վրաստանի հետ օդային, ցամաքային, …
կարդալ ավելինՀոկտեմբերի 2-ին Ռուսաստանը դադարեցրեց Վրաստանի հետ օդային, ծովային եւ նույնիսկ փոստային հաղորդակցությունը: Ցամաքային ուղին չէր գործում դեռեւս հուլիսից, երբ ռուսները վերանորոգումների պատրվակով փակեցին Կազբեկ-Վերին Լարս անցակետը: Այն ժամանակ վրաց պաշտոնյաները հայտարարեցին, որ Ռուսաստանն իր սահմանը փակել է Վրաստանին անհնազանդության պատճառով պատժելու համար: Վրացիները նաեւ պարզ ասացին, որ սահմանի փակումը վատ է անդրադառնալու ոչ այնքան Վրաստանի, …
կարդալ ավելինԱյս օրերին երկրի ֆինանսական շուկան նորից տատանվում է: Կայուն ու անընդհատ արժեզրկվող տարադրամը մի քանի դրամով արժեւորվեց: Մամուլում հրապարակումներ եղան տարադրամի շուկայում նկատված անհասկանալի գործարքների մասին: Ու նորից շատերի շուրթերին Կենտրոնական բանկի անունն է: Հակառակի պես ԿԲ-ն հոկտեմբերի 3-ին խորհրդի նիստ էր գումարել: Այդ մասին հաղորդագրությունն ընթերցած մարդու մոտ միանգամից կարթնանան խորհրդային տարիների մասին հիշողությունները: …
կարդալ ավելին