Տնտեսություն

Հերթական խաղն՝ «ԱրմենՏելի» դերակատարմամբ

10.09.2006

«ԱրմենՏելն» ազգաբնակչությանը շարունակում է տհաճ անակնկալներ մատուցել: Սեպտեմբերի 7-ին «ԱրմենՏելը»` ՀՀ ֆիքսված հեռախոսակապի մոնոպոլիստն ինտերնետ հեռախոսակապ տրամադրող մոտ 100 ընկերությունների զրկել է ծառայություն մատուցելու հնարավորությունից: Ըստ այդ ընկերությունների ներկայացուցիչների, «ԱրմենՏելն» անջատել է մոտ 500 հեռախոսահամարներ` բնակչությանը զրկելով «էժան, մատչելի եւ որակյալ կապի միջոցով» արտասահմանում գտնվող հարազատների հետ խոսելու հնարավորությունից: Իսկ 2000-3000 քաղաքացիներ մնացել են գործազուրկ: …

կարդալ ավելին

Գնաճը չնկատելու նպատակադրված քաղաքականություն

10.09.2006

Ի տարբերություն շոգերի` արձակուրդներն ավարտվեցին: Ընդ որում` միանգամից: Աշխատանքի լծվեցին բոլորը` իշխանություններից մինչեւ քրեական աշխարհ: Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսության վիճակի համապարփակ տվյալներ: Ամենացնցողն իհարկե այն է, որ երկնիշ տնտեսական աճ արձանագրելուն զուգահեռ նվազել են արտահանումները: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արտահանումները հունվար-հուլիս ամիսներին կրճատվել են 2,2 տոկոսով: Մեր տնտեսական ղեկավարությունը մեծ հույսեր էր կապում …

կարդալ ավելին

Մանր-մունր անբարեխիղճները բացահայտվում են

10.09.2006

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն անբարեխիղճ մրցակցության ու գործունեության համար տուգանել է մի շարք տնտեսվարող սուբյեկտների: Այդ «անբարեխիղճները» հիմնականում անհայտ կամ հասարակությանը քիչ հայտնի ընկերություններ են: «Անբարեխիղճներից» ամենահայտնին «Էրեբունի ալկո» ընկերությունն է, որը հայտնի է իր արտադրած համանուն օղիով: Բայց այդ ընկերության անբարեխղճությունն արտահայտվել է իր «Սնեժոկ»  անվանումով օղու պիտակի վրա «Բելուգա»  ապրանքային նշանի օգտագործումով: …

կարդալ ավելին

Եվրոպա կհասնենք 19 տարուց ոչ շուտ

10.09.2006

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնը (AEPLAC) երեկ ներկայացրեց իր «Հայաստանի տնտեսությունը 2005 թվականին» տարեկան զեկույցը։ Զեկույցի հեղինակներն անդրադարձել են տնտեսության բոլոր ասպեկտներին՝ ՀՆԱ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գնաճ, զբաղվածություն եւ այլն։ Զեկույցի առանցքը, կարելի է ասել, անցյալ տարվա 14% տնտեսական աճն է։ AEPLAC-ի մասնագետ Արտաշես Շաբոյանի խոսքերով. «Հայաստանի տնտեսական աճը մրցակցում է այնպիսի երկրների հետ, …

կարդալ ավելին

«Մուլտի գրուպը» վաճառել է Մհարդի ոսկու հանքը

10.09.2006

«Արմինֆոյի» տեղեկացմամբ` «Մուլտի գրուպ» կոնցեռնը Լոռու մարզում գտնվող Մհարդի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքը հանձնել է հարավ-աֆրիկյան «Մագարո» ընկերությանը: Այդ հանքավայրը «Մուլտի գրուպ»-ի կողմից շահագործվել է 3 տարվա ընթացքում, եւ ընկերությունը բաց հանքի մոտ կառուցել է հարստացուցիչ ոչ մեծ ֆաբրիկա: Պաշարների պետական կոմիտեի տվյալներով, հանքաքարի պաշարները Մհարդի հանքավայրում կազմում են շուրջ 250 հազար տոննա: Ոսկու միջին …

կարդալ ավելին

«Գլոբալ գոլդն» էլ իր շահերն է պաշտպանում

10.09.2006

Այս տարի բավականին սրվել են ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի եւ ոսկու հանքավայրերի ուսումնասիրությամբ ու արդյունահանմամբ զբաղվող ընկերությունների հարաբերությունները: Նախարարությունն այդ ընկերություններից մեկին զրկել է ուսումնասիրման իրավունքից, իսկ մյուսի շահագործման իրավունքը կառավարության քննարկման առարկա է դարձել: Երկու դեպքերում էլ Վ. Այվազյանը ներկայացնում է դրանց պատճառները: Իրենց առարկությունները ներկայացնում են նաեւ հակառակ կողմերը: Ու երկուստեք «կրակահերթերի» …

կարդալ ավելին

Հայաստանը լավագույնն է ԱՊՀ-ում, բայց ոգեւորվելու հիմքեր չկան

10.09.2006

Համաշխարհային բանկի եւ Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Doing Business 2007» վերջին հաշվետվությունում ներկայացված են 175 երկրների վարկանիշերը` ըստ բիզնեսի վարման պայմանների հեշտության աստիճանի: Այս առումով տարածաշրջանի առաջատարները Հայաստանը (34-րդ տեղ), Վրաստանը (37-րդ) եւ Ղազախստանն (62-րդ) են, իսկ վատագույն ցուցանիշները Տաջիկստանը (133-րդ) եւ Ուզբեկստանն (147-րդ) ունեն: Ռուսաստանն այս ցուցակում ընդամենը 96-րդ հորիզոնականում է: Վարկանիշի կազմման համար վերոնշյալ …

կարդալ ավելին

Ադրբեջանը միլիարդներ է ուզում

10.09.2006

Ընդ որում, միայն առաջին վարկն է, որ տրամադրվել է Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) կողմից, մյուսները տրամադրել է ՄԶԸ-ն: Հիշեցնենք, որ վերջինս վարկեր է տալիս միայն աղքատ երկրներին` արտոնյալ պայմաններով` ցածր տոկոսադրույքներով եւ երկար ժամկետներով. ՄԶԸ-ի վարկերի ստանդարտ պայմաններն են` 40 տարվա մարման եւ 10 տարի արտոնյալ ժամկետները: Այս տարիների ընթացքում Ադրբեջանը ՀԲ-ից ստացել …

կարդալ ավելին

«ՍԻԼ կոնցեռնը» կգնի Բաղդասարովի բաժնեմասը

05.09.2006

Մեր տեղեկություններով, «Միկա Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովը «ՎՏԲ-Հայաստան» (նախկին` «Հայխնայբանկ») բանկի` իր ընկերությանը պատկանող 30% բաժնետոմսերը պատրաստվում է վաճառել Սուքիասյանների ընտանիքին պատկանող «ՍԻԼ կոնցեռնին»: Կոնցեռնից մեզ հաստատեցին, որ Բաղդասարովն իրենց առաջարկել է «ՎՏԲ-Հայաստանի» բաժնետոմսերի 30%-ը: «Այդ ուղղությամբ այժմ բանակցություններ են ընթանում»,- պատասխանեցին «ՍԻԼ կոնցեռնից»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Բաղդասարովը հայտարարել էր բանկից իր «հիասթափության» մասին: …

կարդալ ավելին

Հայաստանը՝ CNN-ի եթերում

05.09.2006

ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանը «Սի Էն Էն» հեռուստաալիքով ներկայացնելու եւ գովազդելու հետ կապված «Սի Էն Էն» հեռուստաընկերության առաջարկած պայմաններին, իսկ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանին հանձնարարվել է ստորագրել համաձայնության նամակը, որը հնարավորություն կտա «Սի Էն Էն» հեռուստաալիքի հետ կնքելու Հայաստանը գովազդող հոլովակի հեռարձակման պայմանագիր։ Ինչպես նշված է ՀՀ Կառավարության մամուլի …

կարդալ ավելին

«ԱՐՄԵՆՏԵԼԸ» «գրագետ» մոնոպոլիստ է

05.09.2006

Օրերս Երեւանի մի բնակիչ զրկվել էր ֆիքսված հեռախոսակապից: Բայց նրա «մեղքը» ոչ թե հեռախոսավարձը ժամանակին չմուծելն է, այլ այն, որ նա վճարում է ուրիշի անունից: 6 տարի առաջ քաղաքացին գնել է իր հարեւանի բնակարանը, իսկ ֆիքսված հեռախոսակապը մնացել է նախկին սեփականատիրոջ անունով: Տարիներ շարունակ բնակարանի նոր սեփականատերը պարտաճանաչ վճարումներ է կատարել, եւ հեռախոսի հետ կապված …

կարդալ ավելին

Երկնիշ աճս ցածր գնաճիդ վնաս չի՞

05.09.2006

Թեեւ նախկինում արդեն գրել ենք, սակայն ընթերցողներին մեկ անգամ եւս տեղեկացնենք, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքը դրամավարկային քաղաքականության գործիք է, որի միջոցով կենտրոնական բանկերը փորձում են կարգավորել գնաճը կամ ազդել դրա վրա։ Երբ գնաճը սկսում է մոտենալ անցանկալի սահմաններին, վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվում է։ Փողը դառնում է ավելի «թանկ», ինչը զսպող ազդեցություն է ունենում գների վրա։ Ահա այդ …

կարդալ ավելին

Խայտառակ պատկեր

03.09.2006

Մեր քաղաքացիների մի մասը բնակարան չունի եւ ցանկանում է ձեռք բերել, մյուս մասն էլ ուզում է վաճառել: Բացի այդ, քաղաքացիներ էլ կան, ովքեր հնարավորություն ունեն ձեռք բերել երկրորդ, երրորդ բնակարանը, մանավանդ, որ փոխարժեքի այսօրվա տատանումների պայմաններում հայտնի չէ, թե ունեցածդ գումարը վաղն ինչ է դառնալու: Նրանք, ովքեր փող ունեն, բայց չեն ուզում կամ չեն կարողանում …

կարդալ ավելին

Բաղդասարովն «ազատվում» է բանկից

03.09.2006

«Միկա Լիմիթեդ» ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հաստատել է «ՎՏԲ-Հայաստան» (նախկին` «Հայխնայբանկ») բանկի` իրեն պատկանող 30% բաժնետոմսերը վաճառելու իր որոշումը: Բաղդասարովն ասել է, որ եթե բանկի մյուս սեփականատերը` ռուսական «Վնեշտորգբանկը», որին արդեն ուղարկվել է բաժնետոմսերի 30%-ի վաճառքի մասին պաշտոնական ծանուցումը, հրաժարվի փաթեթը գնելուց, ապա այն կվաճառվի երրորդ անձին: «Այն հայտնի հայկական կազմակերպություն է, …

կարդալ ավելին

Ժամանակավոր բացում են

01.09.2006

Ռուսաստանն առաջարկել է երեկվանից մինչեւ սեպտեմբերի 3-ը վերականգնել երթեւեկությունը «Վերին Լարս» սահմանային անցակետով: Ըստ Վրաստանում ՌԴ դեսպանատան, դա արվել է ուսումնական տարին սկսվելու ժամանակաշրջանում երկու երկրների քաղաքացիների վերադարձը դյուրացնելու նպատակով: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, վկայակոչելով Վրաստանի Արտգործնախարարությանը` տեղեկացնում է, որ վրացական կողմն ընդունել է Ռուսաստանի առաջարկը: Սպասվում էր, որ անցակետը կբացվի երեկ երեկոյան կամ այսօր առավոտյան: Հիշեցնենք, որ …

կարդալ ավելին

«ԱՌՔԱ»-ի մեծ մասն արդեն հայերինն է

01.09.2006

Հայաստանի 11 առեւտրային բանկերը ձեռք են բերել «ԱՌՔԱ-Քրեդիտ ռեփորթինգ» ընկերության բաժնետոմսերի 50,1%-ը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնել են ընկերությունից, գործարքի իրականացումը հնարավոր է եղել Հայաստանի բանկերի միության հետ երկարատեւ բանակցություններից հետո: Նախորդ տարիներին «Կոնվերս բանկը» եւ «Հայէկոնոմբանկը» ձեռք էին բերել ընկերության բաժնետոմսերի 1-ական%-ը: Այսպիսով, ԱՌՔԱ-ի բաժնետոմսերի ավելի քան 52%-ը պատկանում է հայկական բանկերին: Ներկայումս ՀՀ-ում գործող 21 …

կարդալ ավելին

ՌԴ-ից փոխանցումներով 4-րդն ենք

01.09.2006

«Մեդիամաքսի» փոխանցմամբ, ՌԴ ԿԲ-ի տվյալներով, 2006թ. առաջին կիսամյակում Ռուսաստանից Հայաստան իրականացրած դրամական փոխանցումների ծավալը կազմել է 129 մլն դոլար: Ուզբեկստան եւ Ուկրաինա է փոխանցվել 210 մլն, Տաջիկստան` 187 մլն, Մոլդավա` 115 մլն, Ղրղըզստան` 102 մլն, Ադրբեջան` 94 մլն, Վրաստան` 81 մլն, Ղազախստան` 22 մլն դոլար: Փաստորեն, ՌԴ-ից ստացվող դրամական փոխանցումների ծավալով Հայաստանը զբաղեցնում է 4-րդ …

կարդալ ավելին

Հարկերի մեր բաժինն ու բեռը

01.09.2006

Մեր պետական կյանքում ամենաքիչ օգտագործվողը հավանաբար «հարկատու» հասկացությունն է: ՀՀ քաղաքացիներս համարյա երբեք չենք օգտվում հարկատուի մեր դիրքից ու իրավունքներից: Պետությունն էլ ի դեմս չինովնիկների առանձնահատուկ հարգանք չունի հարկատու քաղաքացիների հանդեպ: ՀՀ հարկային մարմինները պարբերաբար հրապարակում են խոշոր հարկատու կազմակերպությունների ցանկը: Հայաստանում երբեք չի հրապարակվել խոշոր հարկ մուծող քաղաքացիների անունները: Պատճառը, թվում է, թե պարզ …

կարդալ ավելին

Բնակարան վաճառելը նույնպես բիզնես է

01.09.2006

Ազգային ժողովի ինտերնետային կայքում արդեն կարող եք ծանոթանալ այդ փաթեթի մանրամասներին։ Փոփոխություններ են առաջարկվել գրեթե բոլոր հարկային օրենքներում՝ «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Շահութահարկի մասին» եւ այլն։ Ընթերցողին հիշեցնենք՝ խնդիրն ինչումն էր։ Ըստ ՀՊԾ պետ Արմեն Ալավերդյանի, գործող օրենսդրությունը կառուցապատողներին թույլ է տալիս չվճարել որոշակի հարկատեսակներ։ «Հարկերի մասին» ՀՀ Օրենքի 26-րդ հոդվածն ասում է. …

կարդալ ավելին

Կարեւորն ու երկրորդականը

01.09.2006

«168 Ժամ»-ի օգոստոսի 29-ի թիվ 91 համարում հրապարակված «Դոլարի արժեզրկո՞ւմ, թե՞ դրամի արժեւորում» հոդվածն արժանացել է ՀՀ Կենտրոնական բանկի ուշադրությանը: Սակայն դատելով մեզ ուղարկված նամակի բովանդակությունից՝ ԿԲ-ին հոդվածից հուզել է միայն Տիգրան Սարգսյանին, նրա հնարավոր ունեցվածքին առնչվող մասը։ Մնացածը, երեւի, կարեւոր չէ իրենց համար: Ներկայացնում ենք այդ նամակը, որ ստորագրել է անձամբ Տ. Սարգսյանը. «Տեղեկացնում …

կարդալ ավելին