Վերջերս հետաքրքիր «մոդա» է ի հայտ եկել. առեւտրային բանկերը սկսել են փոխել իրենց անունները: Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի որոշմամբ, «Հայգյուղփոխբանկ» կոոպերատիվը վերանվանվել է «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲԸ:
կարդալ ավելինՌուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանը մի քանի տարի առաջ գնել էր Երեւանի Աբովյան փողոցի վրա գտնվող Մանկական աշխարհ (ՑՈՒՄ) հանրախանութը, որի վերակառուցումը մինչ օրս չի ավարտել: Արա Աբրահամյանը ժամանակին այդ շենքի ետեւի մասում բավական մեծ նորակառույց է ավելացրել, որը պետք է շարունակվելով՝ միանա հանրախանութին ու դառնա մի ընդհանուր կառույց: Շինարարների ասելով` մեծացրած հանրախանութի …
կարդալ ավելինԱյս շաբաթ տնտեսության շուրջ կատարվող իրադարձություններից ամենակարեւորը, հարկավ, «Հայաստան-Սփյուռք» համաժողովն է: Ընդհանրապես սփյուռքի հետ կազմակերպվող ցանկացած միջոցառում իր հիմքում, ի վերջո, տնտեսական է: Միջոցառման ընթացքում, վաղ թե ուշ, հնչելու է «մեզ փող տվեք» արտահայտությունը: Եվ այս միօրինակությունն արդեն ձանձրացրել է թե սփյուռքահայերին, թե մեզ` հայաստանցիներիս: Նախորդ համաժողովների փորձն ամփոփելով` այս տարի ՀՀ իշխանությունները հստակության աստիճանի …
կարդալ ավելինԱյս տարի անշարժ գույքի շուկայում հետաքրքիր տենդենց է նկատվում՝ նորակառույց էլիտար շենքերի բնակարանների գները գնալով նվազում են, լավագույն դեպքում` չեն աճում: Դրան հակառակ աճում են հին՝ խորհրդային տարիների շենքերի բնակարանների գները: Թանկանում են հատկապես ստալինյան շրջանում կառուցված բնակարանները, որովհետեւ դրանք համարվում են ավելի ամուր: Մասնագետները բացատրում են, որ յուրաքանչյուր տարի 20-30 տոկոսով ավելանում է նորակառույցների …
կարդալ ավելինՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ Առեւտրի ու տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ իրենց բացասական վերաբերմունքն են արտահայտել որոշ սակագներ բարձրացնելու նպատակով «ԱրմենՏել» ընկերության ներկայացրած հայտի վերաբերյալ: Ա. Մարգարյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ կառավարությունը, մասնավորապես, կխոչընդոտի ինտերնետի հեռախոսային րոպեավճարը հնգակի թանկացնելու կոնկրետ առաջարկների ընդունմանը: «Հենց կառավարության խնդիրներից մեկն այն է, որ ամեն …
կարդալ ավելին«Կիոտոյի» միջազգային համաձայնագրի շրջանակներում (այն վավերացրած կողմերը պետք է 2008-2012 թթ. 1990 թվականի նկատմամբ 5,2 տոկոսով նվազեցնեն ջերմոցային գազերի արտանետումը մթնոլորտ) Հայաստանը միացել է այդ արձանագրությանը 2002թ. եւ կամավոր պարտականություններ է ստանձնել: 2006թ. գարնանից ճապոնական «Շիմիզու» շինարարական եւ ճարտարագիտական կորպորացիան Երեւանի քաղաքային (Նուբարաշենի) աղբավայրում իրականացնում է մեթան գազի օգտահանման աշխատանքներ: «Ճապոնացիների կողմից տարվող աշխատանքները դեռեւս …
կարդալ ավելինՍկիզբը՝ նախորդ համարում – Մենք ունենք արդյունաբերության անկում, արտահանման նվազում, սակայն միեւնույն ժամանակ՝ երկնիշ տնտեսական աճ, որով պարծենում ենք բոլորի առաջ։ Ստացվում է՝ այդ տնտեսական աճն իրենից ոչ մի բան չի՞ ներկայացնում։ – Ճիշտ կլինի, որ վերջապես կառավարությունն իրեն հաշիվ տա. տնտեսական աճ այդպիսի երկնիշ թվով գոյություն չունի։ Տնտեսության աճի հիմնական վարորդները,կամ, այսպես կոչված, «դրայվերները», …
կարդալ ավելին«Հինգ տառանոց գահավիժող առարկա` վերջին տառը «ր»,- խաչբառ լուծելիս հայաստանյան ներմուծող ընկերության ղեկավարը, ժպիտը դեմքին ու հպարտությամբ, լրացնում է «դոլար» բառը: Բայց պարզվում է` երբեմն ներմուծողներն էլ, հասարակ քաղաքացիների նման, չեն ժպտում այս անհասկանալի երեւույթի վրա: Օրերս ներմուծողներից մեկը մեզ հետ զրույցում խոստովանեց, որ դրամի շարունակվող արժեզրկումն իր համար անհանգստացնող չափերի է հասնում: Ավելին, ներմուծողի …
կարդալ ավելինՀամաշխարհային բանկը հրապարակել է «Կառավարման որակի» զեկույցը, որն ընդգրկել է 1996-2005 թվականներին 213 պետությունների վերաբերող տեղեկություններ: Զեկույցում նշվում է, որ Հայաստանն առաջխաղացում է ապահովել տնտեսության մասնավոր հատվածի զարգացմանը նպաստող օրենքների ընդունման եւ գործադրման առումով: Հեղինակները՝ Դենիել Քաուֆմանն ու Արթ Քրեյը նշում են, որ Հյուսիսային Ամերիկայի եւ Արեւմտյան Եվրոպայի բնակչությունն ունի բարձր կենսամակարդակ, ինչն ապահովում է …
կարդալ ավելինԻսկ դրանք շատ հաճախակի են լինում: Գոնե ամիսը մեկ անգամ ԱՎԾ-ն հրապարակում է իր ուսումնասիրությունը, որտեղ մանրամասն նկարագրում է, թե ընտրված ժամանակաընթացքում ինչքան աճ է գրանցել մեր տնտեսությունը: Նման մի ուսումնասիրություն էլ ԿԲ-ն է հրապարակում, եւ այս 2 հիմնարկների տեղեկատվությամբ մենք իմանում ենք, որ ապրում ենք վագրի թռիչքով զարգացող մի երկրում: Հերթական հրապարակումը երեկ եղավ, …
կարդալ ավելինՎերջին օրերին համառ լուրեր են պտտվում «Կոնվերս» բանկի հնարավոր վաճառքի մասին: Ինչպես տեղեկացանք բանկի նորանշանակ գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանից, «Կոնվերս» բանկը չի վաճառվել, սակայն ինչպես ցանկացած առեւտրային կազմակերպություն, այն նույնպես կարող է վաճառվել` բարձր գին առաջարկելու դեպքում: Բանկի նախկին գլխավոր տնօրեն, այժմ խորհրդի անդամ Սմբատ Նասիբյանը նույնպես երեկ հերքեց շրջանառվող լուրերը: Նկատենք, որ բանկային համակարգում …
կարդալ ավելին«Կենտրոնական բանկն ունի գնաճի նպատակային ցուցանիշ եւ սահմանել է ցածր գնաճ: Դա Կենտրոնական բանկի ընտրությունն է, եւ մենք սատարում ենք դրան: ԿԲ-ն ունի դրամավարկային իր քաղաքականությունը, եւ մենք սատարում ենք»,- սա Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) նորանշանակ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսի դիրքորոշումն է, որը 20 օրվա ընթացքում հասցրել է տեղեկանալ մեր երկրի տնտեսության, վագրաթռիչք աճի …
կարդալ ավելինՕրերս ՀՀ ԿԲ-ի պաշտոնական կայքում տեղադրված էր ԿԲ աշխատակից Միռա Մուրադյանի «Դրամի արժեւորումն ու դրամական փոխանցումները կամ ո՞ւմ համար եւ որքանո՞վ է թանկանում կյանքը» վերնագրով հոդվածը: Այս փաստն ինքնին հետաքրքիր է, քանզի ԿԲ-ի ղեկավարությունն արդեն սկսել է «թույլ տալ» իր աշխատակիցներին պաշտոնապես հրապարակել այս կամ այն տնտեսական երեւույթի շուրջ իրենց մասնագիտական եւ անձնական տեսակետները: Թեեւ …
կարդալ ավելինԱնցած շաբաթը տնտեսական իմաստով որեւէ նորություն չբերեց: Տարադրամը ժամանակային փոքր դադարից հետո շարունակեց իր անկումը: Այս փաստից մի փոքր գրգռվեց Ազգային ժողովը: Անգամ փորձ արվեց դրամի կուրսը դարձնել խորհրդարանական քննարկումների առարկա ու Կենտրոնական բանկի նախագահին հաշվետվության կանչելու (կամ հրավիրելու) առաջարկ հնչեց: Հասարակությունը չարձագանքեց: Որովհետեւ ծանոթ պատկեր էր ու ավելի շուտ դեժավյու: Խորհրդարանական մի քննարկում ավել …
կարդալ ավելին2006թ. գյուղատնտեսական տարին դանդաղ տեմպերով մոտենում է ավարտին: Արդյունքները բավական մտահոգիչ են: Ճիշտ է, ոլորտը վերահսկող գերատեսչությունը՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը լավատես է եւ փորձում է նույն լավատեսական տրամադրությունը մեզ էլ փոխանցել, սակայն արդյունքների թվային վերլուծությունը հակառակ պատկերն է տալիս: Եվ պարզ է, որ երաշտի պատճառով ձմռանը մեր ազգաբնակչությունը գյուղմթերքի ու դրա գների հետ կապված լուրջ …
կարդալ ավելին– Պրն Բագրատյան, խոսենք այսօրվա թերեւս ամենավիճահարույց տնտեսական երեւույթից՝ դոլար-դրամ փոխարժեքից։ Իրավիճակը ոմանք բացատրում են միայն շուկայական գործոններով՝ տնտեսական աճով, տրանսֆերտների մեծացմամբ, եւ գտնում են, որ հետեւանքներն այնքան էլ աղետալի չեն։ Ձեր կարծիքով, ի՞նչ է տեղի ունենում եւ ի՞նչ հետեւանքներ է ունենալու։ – Իմ կարծիքով, այստեղ կա լուրջ եւ խորը պրոբլեմ։ Ձեր թվարկած գործոնների հետ՝ …
կարդալ ավելինԱնցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների մառախուղները, որոնք «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջքների եւ թռիչքների հետ կապված խնդիրներ առաջացրին, ՀՀ կառավարությանը ստիպեցին մտածել նաեւ այլ օդանավակայանների մասին: Մասնավորապես, կառավարությունը հայտարարեց, որ պատրաստ է ֆինանսավորել՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանն այլընտրանքային դարձնելու համար: Ճիշտ է, «Զվարթնոցի» կառավարիչի հետ կնքված կոնցենսիոն պայմանագրի համաձայն` «Շիրակին» թույլատրվում է իրականացնել միայն ԱՊՀ երկրների հետ չվերթներ, բայց …
կարդալ ավելին«Զավեշտալի է, սակայն այնպիսի բացասական երեւույթը, ինչպիսին արտագաղթն է, այսօր դարձել է Հայաստանը պահելու գլխավոր միջոցը», – ասում է ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։ Վերջինս արտերկրում ապրող մեր հայրենակիցների ուղարկած փոխանցումները համարում է հայկական կապիտալ, որը պետք է ծառայեցնել ի շահ երկրի զարգացման, ոչ թե թողնել, որ սեփական արտադրողը վնաս կրի։ Ըստ …
կարդալ ավելինԻնտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող մի քանի ընկերություններ երեկ հանդես են եկել «ԱրմենՏելի» դեմ ուղղված բողոք-հայտարարությամբ: Նրանք նշում են, որ զրկված են ծառայություն մատուցելու հնարավորությունից, «քանի որ տխրահռչակ «ԱրմենՏել» ընկերությունը մեկ օրվա մեջ թեթեւ ձեռքով անօրինական կերպով, առանց ընկերություններից որեւէ մեկին զգուշացնելու, անջատել է գրեթե 100 ընկերության մոտ 500 հեռախոսահամար, որով ազգաբնակչությանը զրկել է էժան, մատչելի …
կարդալ ավելին– Վերջին 3 տարիներին ՀՀ-ում ակտիվորեն քննարկվում է դրամի նկատմամբ դոլարի փոխարժեքի անկման թեման։ Ինչո՞ւ է տեղի ունենում դոլարի դեւալվացիան, եւ արդյո՞ք այն միայն հայկական ֆենոմեն է։ Ի՞նչ եք կարծում՝ Կենտրոնական բանկը կարո՞ղ է միաժամանակ լուծել գների կայունության եւ փոխարժեքի կայունության ապահովման խնդիրները։ – Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ դոլարի թուլացում նկատվում է …
կարդալ ավելին