Տնտեսություն

ԿԲ-ն հոգնել է ոչ թե մեղադրանքներից, այլ անպտուղ բանավեճից

03.11.2006

«168 Ժամը» թերեւս փոխարժեքի խնդրին ամենահաճախ անդրադարձող թերթն է, եւ այդ պատճառով ուղղում եմ նամակս Ձեզ: Խիստ ուրախալի է, որ մակրոտնտեսական քաղաքականությունն ընդհանրապես, եւ դրամավարկային քաղաքականությունը մասնավորապես դարձել են հասարակական լայն քննարկումների առարկա: Ցավալի է, որ դա տեղի է ունենում միայն այժմ, երբ ունենք փոխարժեքի կտրուկ արժեքավորում: Հուսադրող է, սակայն, այն փաստը, որ հարցը դարձել …

կարդալ ավելին

Ռուսները մտան ՀՀ հեռահաղորդակցության ոլորտ

01.11.2006

Ռուսական «Կոմստար-ՕՏՍ» ընկերությունը գնել է հայաստանյան «Կոլնետ/ Կոռնետ» ընկերությունների խումբը: Այս մասին հայտարարեց «Կոմստար-ՕՏՍ»-ի լրատվական ծառայությունը: Ընկերությունը ձեռք է բերել «Կոլնետի» կանոնադրական կապիտալի 75+1%-ը եւ «Կոլնետին» 100%-ով պատկանող «Կոռնետ» ընկերությունը, որը մասնագիտացած է ինտերնետային եւ նրա հետ կապված ժամանակակից IP տեխնոլոգիաների վրա հիմնված ծառայությունների տրամադրման, ինչպես նաեւ` լոկալ եւ գլոբալ ցանցերում տեղեկատվական ծառայությունների ամբողջական փաթեթի …

կարդալ ավելին

Գների հետաքրքիր աշխարհը

01.11.2006

Ինչպես նշել էինք, նախորդ տարվա առաջին ինն ամիսների համեմատ գներն աճել են 2.4%-ով, իսկ օգոստոսի համեմատ գները սեպտեմբերին իջել են 0.3%-ով։ Ըստ վիճակագիրների, պարենային ապրանքների գները սեպտեմբերին նվազել են 0.9%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0.2%-ով, իսկ ծառայությունների ոլորտում արձանագրվել է 0.5% գնաճ։ Ընթերցողներին հիշեցնենք, որ Սպառողական գների ինդեքսը հաշվարկվում է 470 անուն ապրանք-ծառայությունների գների հիման վրա, …

կարդալ ավելին

Տվեցին «Գազպրոմին»

31.10.2006

«Գազպրոմ» ԲԲԸ-ի Տնօրենների խորհուրդը համաձայնություն է տվել «Գազպրոմի» կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի լրացուցիչ թողարկման ձեռքբերմանը: Այդ գործարքի արդյունքում «ՀայՌուսգազարդի» կանոնադրական կապիտալում «Գազպրոմի» մասնաբաժինը 45%-ից կդառնա 58%: Այս պահին «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 45%-ի սեփականատերը «Գազպրոմն» է, 45%-ինը` ՀՀ կառավարությունը, իսկ 10%-ինը` նավթագազային «Իտերա» կազմակերպությունը: «ՀայՌուսգազարդի» բաժանորդների թիվը 430.000 է: Վերջին 4 տարիներին ընկերությունը ՀՀ-ում կատարել է 80 …

կարդալ ավելին

«Բարիշելու» են

31.10.2006

Այն ժամանակվանից, երբ Միխայիլ Բաղդասարովը որոշեց «ազատվել» նախկին «Հայխնայբանկի» 30% բաժնետոմսերից, դեռ հայտնի չէ, թե ով է լինելու դրանց նոր սեփականատերը: Կհամաձայնի՞ արդյոք ռուսական ՎՏԲ բանկը (նախկին «Վնեշտորգբանկ») ձեռք բերել «ՎՏԲ-Հայաստանի» բաժնետոմսերի 30%-ը եւ ՀՀ-ում դառնալ 100% ռուսական կապիտալով միակ առեւտրային բանկը: Թե՞ ՎՏԲ-ն կհրաժարվի, եւ բանկի բաժնետոմսերը կվաճառվեն «Սիլ» կոնցեռնին, որի հետ Բաղդասարովը սկսել …

կարդալ ավելին

Աստված է՛լ բեթարից ազատի

31.10.2006

Օրեր առաջ, երբ ԱԺ-ում դրամի արժեքավորման հետեւանքներին նվիրված լսումներ էին ընթանում, Տ. Սարգսյանին հարց ուղղվեց՝ արդյո՞ք էներգակիրների գներն այսօր արդարացված են։ Մասնավորապես, գազի ներկայիս սակագինը հաստատվել է դոլարի ավելի բարձր փոխարժեքի ժամանակ։ «ՀայՌուսգազարդը» գազը գնում է դոլարով, վաճառում է դրամով եւ ավելացնում իր շահույթները։ Ի զարմանս շատերի, Տ.Սարգսյանը համաձայնեց, որ որոշ սակագներ դրամի արժեւորման հետ …

կարդալ ավելին

Ռուսական բիզնեսը` նորանուն բանկով

31.10.2006

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում ռուսական նախկին «Վնեշտորգբանկը» Հայաստանում ներկայացրեց իր նոր բրենդը` ՎՏԲ-ն: Բանկի ավագ փոխնախագահ, Կառավարման անդամ Վասիլի Տիտովի խոսքերով, «ՎՏԲ-ի ռեբրենդինգը ռազմավարական բնույթ է կրում», քանզի բանկի բոլոր մասնաճյուղերը (ԱՊՀ-ում, Եվրոպայում, Ասիայում եւ Աֆրիկայում) այսուհետ գործելու են միեւնույն անվան տակ: Բանկային խմբի բոլոր մասնաճյուղերը հաճախորդների հետ աշխատելու են միասնական մոտեցումներով, ունենալու են ընդհանուր արժեքային …

կարդալ ավելին

Փողերը պահում են ընտրությունների համար

31.10.2006

Այս ցանկն ուսումնասիրելիս եւ նախորդ հրապարակումների հետ համեմատելիս մենք պատկերացում ենք կազմում, թե ինչպես են ընթանում մեր գործարարների, հարկատուների եւ հարկահավաքների գործերը: Մեր տնտեսությունն, արդեն հինգ տարի է՝ երկնիշ թվով տնտեսական աճ է գրանցում: Արդյոք աճի այդ երկնիշ տեմպին զուգահեռ նույն չափո՞վ են ավելանում մեր հարկատուների եկամուտներն ու նրանց վճարած հարկի չափը: Այս ցանկից մենք …

կարդալ ավելին

Բանկը քիմիայով չի զբաղվում

31.10.2006

Ռուսական ՎՏԲ բանկը հետաքրքրված չէ «Պրոմեթեյ-Քիմպրոմ» հայկական ձեռնարկության ձեռքբերմամբ: Այդ մասին երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎՏԲ-ի ավագ փոխնախագահ, կառավարման անդամ Վասիլի Տիտովը: Նա ասաց, որ «Վնեշտորգբանկի» «դուստր» կառույցը` «ՎՏԲ-Կապիտալը» քննարկել է Վանաձորի քիմիական կոմբինատի ձեռքբերման եւ շահագործման հարցը: Տիտովի խոսքերով, այն ժամանակ կոմբինատը չէր աշխատում, եւ ռուսաստանյան մի քանի աուդիտորական ընկերությունների կողմից քիմիական ձեռնարկության …

կարդալ ավելին

Դեկտեմբերին գալիս է իրանական գազը

29.10.2006

Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածի շինարարության պատվիրատու «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության տնօրեն Սահակ Աբրահամյանը «Ռեգնումին» հաղորդել է, որ գազամուղով իրանական գազը Հայաստան կմտնի նախատեսված ժամկետներից շուտ` դեկտեմբերի 20-ից: Ս. Աբրահամյանն ասել է, որ Մեղրի-Քաջարան 40 կմ-անոց հատվածի 38 կմ-ի շինարարությունն արդեն ավարտված է: Այդ հատվածի աշխատանքները գնահատվում են 35 մլն դոլար, որի 80%-ը վարկի տեսքով հայկական կողմին …

կարդալ ավելին

Կահույքագործները պատժվել են

29.10.2006

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին հարցեր: Հանձնաժողովի որոշմամբ` կահույքի ներկրման, արտադրման եւ իրացման շուկայում գործող «Ի. Հարությունյան», «Իսարմե», «Արսպի» տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանվել են 500.000 դրամով: Միեւնույն խախտումը երկրորդ անգամ …

կարդալ ավելին

Պարույրը, որ տնտեսական է ու տարօրինակ

29.10.2006

Տարադրամի շուկայում տեղի ունեցող փոփոխությունները շատերին հանգիստ չեն տալիս: Հատկապես իշխանություններին: Ամեն անգամ նրանք անհավանական հիմնավորումներ են բերում: Փորձելով բացատրել` թե ինչո՞ւ օր օրի արժեւորվող դրամը դրական հետեւանքներ չի ունենում, եւ ինչո՞ւ ժողովուրդը փողոց չի թափվում գովերգելու հայրենյաց իշխանավորներին: Ավելին` իշխանությունները մասամբ ընդունում են, որ տնտեսության գլխին նոր չարիք է կախվել: Արժեւորվող դրամի պարագայում երկրի …

կարդալ ավելին

ԿԲ-ն հոգնել է մեղադրանքներից

29.10.2006

Երբ Ազգային ժողովում դոլար-դրամ փոխարժեքի թեմայով լսումներ էին ընթանում, ներկաներից մեկը՝ մի գործարար, ոչ մի կերպ չէր հասկանում՝ ինչո՞ւ է Կենտրոնական բանկն ամեն ինչ վերցրել իր վրա ու փորձում պատասխան տալ անգամ այն հարցերին, որոնք իրեն չեն առնչվում։ Եթե խոսքը վերաբերում է դրամի արժեւորման պատճառներին, ապա ԿԲ-ն պետք է փորձի բացատրություն տալ։ Սակայն եթե խոսում …

կարդալ ավելին

Երկաթուղի. վերջին մոհիկանը

25.10.2006

Հիշեցնենք, որ բնական մենաշնորհների ոլորտի բոլոր ձեռնարկությունները վաղուց մասնավորեցվել են: Միայն «Հայկական երկաթուղին» էր մնացել պետական կառավարման ներքո: Դա էլ, հավանաբար, մինչեւ հիմա չէր սեփականացվել այն պատճառով, որ շահութաբեր չէր կամ էլ ուներ ցածր շահութաբերություն եւ արտաքին ելք միայն դեպի Վրաստան: 1990-ական թվականներից Թուրքիայի սահմանի եւ Աբխազիայի երկաթուղու փակման պատճառով հայկական երկաթուղին կորցրել էր իր …

կարդալ ավելին

«Lafarge»-ը հետաքրքրված է Հայաստանի ցեմենտով

25.10.2006

«168 Ժամի» նախորդ համարներից մեկում նշել էինք, որ շինանյութեր արտադրող ֆրանսիական հայտնի «Lafarge» ընկերությունների խումբը, որն աշխարհում առաջինն է ցեմենտի արտադրությամբ, ցանկանում է գնել ցեմենտ արտադրող հայաստանյան երկու ընկերությունները` Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» կոնցեռնին պատկանող «Արարատ ցեմենտի գործարան» ՓԲԸ-ն եւ Միխայիլ Բաղդասարովի «Միկա-Ցեմենտ» ՓԲԸ-ն: Մեր աղբյուրների համաձայն, «Lafarge»-ն արդեն բանակցություններ է վարում հայաստանցի գործարարների հետ: …

կարդալ ավելին

Վագրը կատաղել է

25.10.2006

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալների` 2006թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տնտեսական աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 12.5%։ Իսկ ամսվա կտրվածքով աճն ավելի տպավորիչ է՝ սեպտեմբերը օգոստոսի նկատմամբ՝ 26.3% է։ Ըստ վիճակագիրների, սեպտեմբերը բարեհաջող է եղել նաեւ արդյունաբերության համար՝ օգոստոսի նկատմամբ գրանցվել է 4.2% աճ։ Սակայն նախորդ տարվա 9 ամիսներին այս տարվա ցուցանիշը զիջում …

կարդալ ավելին

«Մեղավորներին» փնտրելիս

25.10.2006

Սեպտեմբերի սկզբին «ԱրմենՏել» ընկերությունը դիմեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` առաջարկելով ֆիքսված հեռախոսակապի համար սովորական բաժանորդների ամսական վարձը 1100 դրամից դարձնել 3000 դրամ, կրճատել անվճար եւ նվազագույն սակագնով տրամադրված րոպեների քանակը, ինտերնետի 1 րոպեի վարձը 1 դրամից՝ 2,4 դրամ դարձնել եւ այլն: Ու թեեւ անցյալ շաբաթ հանձնաժողովն «ԱրմենՏելի» հայտը չբավարարեց, այնուամենայնիվ չի բացառվում, որ այն …

կարդալ ավելին

Աբսուրդի թատրոն

22.10.2006

Մոտավորապես նույն տրամաբանությամբ է շարժվում Մաքսային պետական կոմիտեն «Ռոյալ-Արմենիա» ընկերության հետ իր գործելաոճում։ Այսպես, մաքսայինն արգելանքի տակ է վերցրել այս ընկերության ներկրած 100 տոննայից ավելի կանաչ սուրճի խմբաքանակը եւ երկար ժամանակ է՝ չի մաքսազերծում։ Ըստ «Ռոյալ-Արմենիայի» իրավաբան Գեւորգ Մինասյանի, այդ ամենը կատարվել է ընկերության ղեկավարներ Գագիկ Հակոբյանի եւ Արամ Ղազարյանի քրեական գործով զբաղվող քննիչի հրահանգով։ …

կարդալ ավելին

Վագրենավորների նոր թվերն ու վերլուծությունները

21.10.2006

Հայաստանն ակնհայտորեն հակասությունների երկիր է: Հատկապես տնտեսության ոլորտում: Պարզ մարդկային տրամաբանությամբ երբեմն անհնար է որեւէ բան հասկանալ: Անկախ նրանից, թե ովքեր են խոսում մեր տնտեսության մասին: Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչնե՞րը, թե՞ մեր տնտեսական ոլորտի իշխանավորները: Համաշխարհային բանկը մեր երկրի տնտեսության մասին գրելիս օգտագործում է «վագր» տնտեսագիտական տերմինը: Մյուս կողմից՝ խոսում մաքսային համակարգում բարեփոխումների դանդաղ տեմպի …

կարդալ ավելին

Ursus arctos syriacus

18.10.2006

Բառարան մի փնտրեք։ Լատիներեն այս բառակապակցությունը նշանակում է «Անդրկովկասյան գորշ արջ»։ Մինչ մենք նախորդ համարում փորձում էինք համեմատության եզրեր գտնել հայկական դրամի եւ «տուզիկ» մակնիշի շան միջեւ, ՀՀ Կենտրոնական բանկը մեր փառապանծ ազգային արժույթին վայել շատ ավելի վեհ կենդանի է գտել։ ԿԲ-ն շրջանառության մեջ է մտցրել անդրկովկասյան գորշ արջին նվիրված արծաթե հուշադրամ՝ 100 դրամ անվանական …

կարդալ ավելին