Տնտեսություն

«Ծրագրախեղդ» են անում

13.12.2006

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության նորանշանակ ղեկավար Պեր Էկլունդին: Պ. Էկլունդը նշել է, որ իրենք առաջնահերթ են համարում Կառավարության ԱՀՌԾ-ն եւ Հազարամյակի մարտահրավերների շրջանակներում իրականացվող միջոցառումները: Նախարարն ասել է, որ ԱՀՌԾ-ն, հանդիսանալով կառավարության հիմնական տնտեսական փաստաթուղթը, ուղեցույց է բոլոր դոնոր կազմակերպությունների համար, քանի որ ծրագրում …

կարդալ ավելին

Հանցավոր խումբ «Զվարթնոցում»

13.12.2006

Նոյեմբերի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանի ադմինիստրատոր Սամվել Հակոբյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Զվարթնոցի» հաշվառող Ն. Մանուչարյանը, հանցավոր համաձայնության գալով իրենց ծառայության աշխատակիցների հետ, այս տարվա ընթացքում օդանավակայանի արխիվից հափշտակել է ՀՀ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի պետական տուրքի օգտագործված անդորրագրերի կտրոնները, որոնք հաշվառել են թռչող ուղեւորների ներկայացրած նոր անդորրագրերի փոխարեն: Իսկ ուղեւորներից վերցրած …

կարդալ ավելին

Դոլարը դիրքերը զիջում է ամենուր

12.12.2006

Մեր տեղեկություններով, դեկտեմբերից ավիաընկերություններն ինքնաթիռների տոմսի արժեքը հաշվարկելիս հիմք են ընդունելու եվրոն: Մինչեւ հիմա հաշվարկման հիմքում ընկած էր դոլարը: «Միայն մենք չենք փոխելու, փոխելու են բոլորը՝ թե՛ հայկական, թե՛ ռուսական կամ այլ երկրների ընկերությունները»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց «Արմավիա» ընկերության տնօրեն Նորայր Բելլույանը: Ռուսաստանում ավիաընկերությունները դեկտեմբերի 1-ից արդեն անցել են եվրոյով հաշվարկման կուրսին: Մերոնք դեռ …

կարդալ ավելին

Բարձելու են

10.12.2006

Ուրբաթ օրը «Տիգրան Մեծ» տպարանը հայտարարել էր, որ թուղթ չունենալու պատճառով իր մոտ տպագրվող թերթերը կարող են տպագրվել մինչեւ դեկտեմբերի 6-ը: Երեկ տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը փոխանցեց, որ կշարունակեն տպագրել մինչեւ դեկտեմբերի 8-ը, որպեսզի «դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրը մենք կարողանանք թերթ ունենալ»: Իսկ «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանն էլ երեկ մեր թղթակցին հավատացրել է, …

կարդալ ավելին

Թղթային դեֆիցիտ

10.12.2006

Ինչպես հայտնի է, անցած ուրբաթ «Տիգրան Մեծ» տպարանն իր մոտ տպագրվող բոլոր թերթերին տեղեկացրել էր, որ Հայաստան թուղթ չի ներկրվում, եւ այդ պատճառով դեկտեմբերի 6-ից անորոշ ժամկետով դադարեցնելու է իր մոտ տպագրվող թերթերի տպագրությունը: Այդ տպարանում տպագրվում են մոտ 30 անուն թերթեր, այդ թվում եւ` «168 Ժամը», «Առավոտը», «Գոլոս Արմենիին», «Ազգը» եւ այլն: Որպես թուղթ …

կարդալ ավելին

«ՎիմպելԿոմը» խոստումներ չի տալիս

10.12.2006

«Ողջույն: Դուք լավ թիմում եք: Միացե՛ք»: Միգուցե սա «ԱրմենՏել» ՓԲԸ նոր սեփականատիրոջ` ռուսական «ՎիմպելԿոմ» ընկերության նոր կարգախո՞սն է: Համենայնդեպս, «ՎիմպելԿոմն» այսպես է ներկայացել «ԱրմենՏելի» աշխատողներին: Դեկտեմբերի 1-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել նոր գործատուի ծանոթությունն իր հազարավոր աշխատակիցների հետ: «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն է նշանակվել Օլեգ Բլիզնյուկը, որը ենթարկվում է «ՎիմպելԿոմի» ԱՊՀ երկրներում …

կարդալ ավելին

Գներն աճում են

10.12.2006

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի ցուցանիշները՝ 2006թ. նոյեմբերի դրությամբ։ Նոյեմբեր ամսին գներն աճել են 1%-ով՝ հոկտեմբերի նկատմամբ։ Ամսվա կտրվածքով սրանից բարձր ցուցանիշ արձանագրվել է միայն հունվար ամսին՝ 2.5%։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմում է 3.5%։ Իսկ տասներկուամսյա գնաճը (այս տարվա նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ) մոտեցել է 6%-ի սահմանագծին (5.9%)։ Հիշեցնենք, որ այս …

կարդալ ավելին

Վաճառել է

10.12.2006

Հեղինակավոր «Ուոլ Սթրիթ Ջորնալ» թերթը՝ վկայակոչելով հավաստի աղբյուրները, նշում է, որ ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 800 միլիոն դոլարով վաճառել է աշխարհի ամենախոշոր ավտոընկերության՝ «Ջեներալ Մոթորսի» իրեն պատկանող գրեթե 10% մասնաբաժինը: Քըրքորյանն իրեն պատկանող 28 միլիոն բաժնետոմսերը վաճառել է «Բենք օֆ Ամերիկա» դրամատանը: «Ջեներալ Մոթորսը» հայտնվել է բարդ ֆինանսական վիճակում. այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում …

կարդալ ավելին

Շրջափակման մեջ ենք

10.12.2006

Հայաստանի տպագիր ԶԼՄ-ներն իրենց մաշկի վրա զգացին՝ որքան խոցելի է մեր երկրի տնտեսությունը եւ որքան են մեզ «հարգում» այլ պետությունները։ Դեկտեմբերի 6-ից հնարավոր է Հայաստանում ոչ մի թերթ չտպագրվի՝ թուղթ չկա։ «Տիգրան Մեծ» հրատարակչությունը, որն իրականացնում է թերթերի մեծ մասի տպագրման աշխատանքները, երեկ տեղեկացրել է, որ Իլյիչեւսկ-Փոթի լաստանավի չգործելու պատճառով Հայաստան լրագրական թուղթ չի ներկրվում։ …

կարդալ ավելին

«ՎիմպելԿոմը»` Վրաստանում

10.12.2006

«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նախատեսում է 2007թ. փետրվարին ցանցի կոմերցիոն շահագործում իրականացնել Վրաստանում»,- «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը: 2006թ. հուլիսին «ՎիմպելԿոմը» 12,6 մլն դոլարով ձեռք է բերել «Մոբիտել» ՍՊԸ բջջային կապի վրացական օպերատորի մասնաբաժնի 51%-ը, ինչպես նաեւ «Մոբիտել» ՍՊԸ մնացած 49%-ի գնման ընտրանիությունը: Այնուհետեւ Alcatel-ը կապի նոր բջջային …

կարդալ ավելին

Հայաստանցիներն էլ թասիբի ընկան

10.12.2006

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի ավարտից հետո շարունակում է նվիրատվություններ ստանալ ընկերություններից ու կազմակերպություններից, այդ թվում նաեւ` հայկական։ Հայաստանյան նվիրատվությունների ցուցանիշն արդեն մոտ է 2 մլն դոլարի սահմանագծին, ինչը ռեկորդային է թե՛ գումարային մուտքերի, թե՛ մասնակցության առումով: 2006 թ. հեռուստամարաթոնի՝ Հայաստանում խոշոր նվիրատուների ցանկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 100 մլն դրամի, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ 48 …

կարդալ ավելին

Դակեք խնդրեմ

10.12.2006

Ոչ ոք չէր կասկածում, որ 2007թ. պետբյուջեի նախագիծը խորհրդարանը կվավերացնի: Կվավերացնի առանց սկզբունքային փոփոխությունների: Այս փաստը ցանկության դեպքում կարելի է համարել խորհրդարանի եւ կառավարության համագործակցության արդյունք: Իհարկե, կարելի է բացատրել նաեւ նրանով, որ խորհրդարանն անհրաժեշտ ինտելեկտուալ ու մասնագիտական որակ չունի նման բարդության խնդիրներ լրջորեն վերլուծելու համար: Հնարավոր է, որ այս երկու բացատրությունն էլ ճիշտ են: …

կարդալ ավելին

Զգուշացեք, գազն էժանանում է

10.12.2006

Երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բնական գազի համար սահմանեց նոր սակագներ: 2007թ. հունվարի 1-ից 1000 խմ դիմաց բնակիչները վճարելու են 84.000 դրամ նախկին 90.000 դրամի փոխարեն, իսկ խոշոր սպառողները՝ 153,26 դոլար նախկին 146,5 դոլարի փոխարեն: Հիշեցնենք, որ գազի գինը վերջին անգամ բարձրացել էր այս գարնանը՝ մարտի 10-ին, երբ Ռուսաստանը կրկնակի թանկացրեց Հայաստանին վաճառվող գազը: Այս …

կարդալ ավելին

Ռուսական կապիտալը` ապահովագրության շուկայում

28.11.2006

Ռուսաստանյան «ՌԵՍՈ» ապահովագրական խումբը մտադիր է «Յունիաստրում» բանկի հետ համատեղ 2007թ. 2-րդ կիսամյակում ՀՀ-ում հիմնել ապահովագրական դուստր ընկերություն: «ՌԵՍՈ»-ի նախագահ Սերգեյ Սարգիսովի խոսքերով, այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ը կպատկանի «ՌԵՍՈ»-ին, իսկ մյուս կեսը` «Յունիաստրումին»: Նա նշել է, որ 2007թ. 2-րդ կիսամյակում ընկերության հիմնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկա պահին ՀՀ-ում վերանայվում է ապահովագրական շուկայի համակարգը …

կարդալ ավելին

Շիրակի մարզում խոշոր հարկատուներ չկա՞ն

28.11.2006

Այս հետաքրքիր ու տարօրինակ փաստը նկատել են նաեւ Հարկային պետական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաները: Ոմանք կարող են սա համարել ՀՊԾ-ի մարզային ստորաբաժանման աշխատանքային թերությունը, իսկ ոմանք էլ հակված են այն կարծիքին, որ Շիրակի մարզում տնտեսությունն անկում է ապրում: Շիրակի մարզը կազմում է հանրապետության տարածքի 9%-ը: 2006թ. հունվարի 1-ի դրությամբ, մարզի բնակչությունը եղել է 281.400 (ՀՀ բնակչության …

կարդալ ավելին

«Ծյունինգի» դարաշրջանը

28.11.2006

Շուկայական կարգերի եւ արտասահմանյան ավտոմեքենաների քանակի ավելացման հետ մեկտեղ՝ մեր կենցաղ մուտք գործեց նաեւ մեկ այլ մոդայիկ բառ` «թյունինգ»։ Այս բառն աստիճանաբար մտավ հայ ավտոսիրողների բառապաշար եւ արդեն սահուն կերպով փոխարինում է «ավտոն սարքել» արտահայտությանը։ Իսկ «ավտոն սարքելը», հատկապես երիտասարդների մոտ, ունի լրիվ այլ նշանակություն։ «Սարքել» կարելի է նաեւ սարքին, լրիվ նոր մեքենան։ Ընդ որում, …

կարդալ ավելին

Չի թանկանա

27.11.2006

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկ մերժեց հեռախոսային եւ ինտերնետ ծառայությունների սակագները թանկացնելու մասին «ԱրմենՏելի» ներկայացրած առաջարկը: Հիշեցնենք, որ դեռեւս սեպտեմբերին «ԱրմենՏելը» հանձնաժողովին առաջարկել էր բարձրացնել ֆիքսված հեռախոսակապի բաժանորդավճարը եւ ինտերնետի րոպեավճարը: «ԱրմենՏելը» հայտով առաջարկել էր ամենամսյա բաժանորդային վարձը գործող 1100 դրամից դարձնել 3000 դրամ, իսկ իրավաբանական անձանց համար՝ 4200 դրամ: Առաջարկել էր կրճատել նաեւ արտոնյալ …

կարդալ ավելին

Գազի գնի վայրիվերումները

27.11.2006

Նախագծի համաձայն, պետք է փոփոխվեն գազի սակագները: Ընդ որում` հանձնաժողովի աշխատակազմն առաջարկել է փոխել գազի սակագինը թե՛ խոշոր սպառողների, թե՛ սովորական բաժանորդների համար: Մինչեւ 10.000 խմ սպառողների համար 1 խմ գազը 90 դրամից դարձնել 84 դրամ, իսկ 10.000 խմ եւ ավելի սպառողների համար 1000 խմ-ն 146,5 դոլարից դարձնել 153,26 դոլար: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին «ՀայՌուսգազարդ» …

կարդալ ավելին

Ամեն ինչ լա՞վ է

27.11.2006

Այս տարի արտադրական ծավալների անկում է գրանցվել նաեւ ակնագործության եւ ոսկեգործության ոլորտներում: Անցած 10 ամիսներին, 2005թ. նույն ժամանակաշրջանի համեմատ, այս ճյուղերում նկատվել է համապատասխանաբար 19,7 եւ 17,6 տոկոսի անկում: Ծավալների հետ զուգահեռ` 300-ով կրճատվել է նաեւ ոլորտում աշխատուժի քանակը: Առեւտրի եւ տնտեսական նախարարության ակնագործության եւ ոսկերչության բաժնի վարիչ Գագիկ Մկրտչյանի ասելով` արձանագրված անկումը հիմնականում պայմանավորված …

կարդալ ավելին

Ֆրանսիան հետաքրքրված է մեր երկաթուղիներով

24.11.2006

Նոյեմբերի 21-ին Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատում տեղի ունեցած գործարար համաժողովի ընթացքում Ֆրանսիայի տրանսպորտի նախարար Դոմինիկ Պերբանը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է մասնակցել «Հայկական երկաթուղիներ» ԲԲԸ-ի կոնցեսիոն կառավարման մրցույթին, եթե նման մրցույթ հայտարարվի: Մեր աղբյուրների հավաստմամբ, իր ելույթի ընթացքում Դ. Պերբանն ակնհայտորեն ցույց է տվել Ֆրանսիայի հետաքրքրությունը «Հայկական երկաթուղիների» նկատմամբ: Նա ասել է նաեւ, որ ընկերությունն …

կարդալ ավելին