Ռուսաստանյան «ՌԵՍՈ» ապահովագրական խումբը մտադիր է «Յունիաստրում» բանկի հետ համատեղ 2007թ. 2-րդ կիսամյակում ՀՀ-ում հիմնել ապահովագրական դուստր ընկերություն: «ՌԵՍՈ»-ի նախագահ Սերգեյ Սարգիսովի խոսքերով, այդ ընկերության բաժնետոմսերի 50%-ը կպատկանի «ՌԵՍՈ»-ին, իսկ մյուս կեսը` «Յունիաստրումին»: Նա նշել է, որ 2007թ. 2-րդ կիսամյակում ընկերության հիմնելու որոշումը պայմանավորված է նրանով, որ ներկա պահին ՀՀ-ում վերանայվում է ապահովագրական շուկայի համակարգը եւ ժամանակավոր արտոնագրեր չեն տրամադրվում: Հայկական «Յունիբանկի» խորհրդի նախագահ Գագիկ Զաքարյանը մոսկովյան «Բիզնես» թերթին ասել է, թե ապահովագրական նոր ընկերությունն արդեն գրանցված է, եւ այժմ իրականացվում են աշխատակազմի հավաքագրման աշխատանքները: