Հայաստանցիներն էլ թասիբի ընկան

10/12/2006

«Հայաստան» հիմնադրամը հեռուստամարաթոնի ավարտից հետո շարունակում է նվիրատվություններ ստանալ ընկերություններից ու կազմակերպություններից, այդ թվում նաեւ` հայկական։ Հայաստանյան նվիրատվությունների ցուցանիշն արդեն մոտ է 2 մլն դոլարի սահմանագծին, ինչը ռեկորդային է թե՛ գումարային մուտքերի, թե՛ մասնակցության առումով: 2006 թ. հեռուստամարաթոնի՝ Հայաստանում խոշոր նվիրատուների ցանկում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 100 մլն դրամի, ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը՝ 48 մլն 125 հզ. դրամի, «Ղ-Տելեկոմը»՝ 40 մլն դրամի, «Արդշինինվեստբանկը»՝ 15 մլն դրամի, «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը»՝ 25 հզ. դոլարի, «Հայկական երկաթուղին»՝ 11 մլն դրամի, ՀՀ Կենտրոնական բանկը՝ 10 մլն 176 հզ. դրամի, ՀՀ Պաշտպանության նախարարությունն ու անհատապես նախարար Ս. Սարգսյանը՝ 10 մլն 500 հզ. դրամի, «Մոլիբդեն փրոդաքշնը»՝ 15 հզ. դոլարի, ինչպես նաեւ՝ «Երեւան» հիմնադրամը, «Ֆլեշ» ՍՊԸ-ն, «Անելիք» բանկը, «Կոնվերս» բանկը, «Յունիբանկը»՝ 5-ական մլն դրամի նվիրատվությամբ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը 3 մլն 489 հզ. դրամի նվիրատվություն է ստացել Լոռու մարզպետարանից, 3-ական մլն դրամ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից, «Հայփոստից», ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից, Երեւանի բժշկական պետական համալսարանից։