Ուրբաթ օրը «Տիգրան Մեծ» տպարանը հայտարարել էր, որ թուղթ չունենալու պատճառով իր մոտ տպագրվող թերթերը կարող են տպագրվել մինչեւ դեկտեմբերի 6-ը: Երեկ տպարանի տնօրեն Վրեժ Մարկոսյանը փոխանցեց, որ կշարունակեն տպագրել մինչեւ դեկտեմբերի 8-ը, որպեսզի «դեկտեմբերի 7-ի երկրաշարժի օրը մենք կարողանանք թերթ ունենալ»: Իսկ «Հայկական երկաթուղի» ընկերության տնօրեն Արարատ Խրիմյանն էլ երեկ մեր թղթակցին հավատացրել է, որ ուկրաինական կողմի հետ արդեն պայմանավորվածություն ունեն, որ այսօր կամ վաղը հայկական բեռները կբարձրանան լաստանավ: «Երկու լաստանավ են հատկացնելու՝ մի լաստանավը բարձելու են հայկական բեռները, մյուսը՝ վրացական: Մի լաստանավը կարող է բարձել մոտ 100 վագոն բեռ»: Իսկ Իլյիչեւսկում կուտակվել է մոտ 200 վագոն: