«ՎիմպելԿոմ» ԲԲԸ-ն նախատեսում է 2007թ. փետրվարին ցանցի կոմերցիոն շահագործում իրականացնել Վրաստանում»,- «ԱրմԻնֆոյի» փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Իզոսիմովը: 2006թ. հուլիսին «ՎիմպելԿոմը» 12,6 մլն դոլարով ձեռք է բերել «Մոբիտել» ՍՊԸ բջջային կապի վրացական օպերատորի մասնաբաժնի 51%-ը, ինչպես նաեւ «Մոբիտել» ՍՊԸ մնացած 49%-ի գնման ընտրանիությունը: Այնուհետեւ Alcatel-ը կապի նոր բջջային ցանցի կառուցման պայմանագիր է կնքել «Մոբիտել» ՍՊԸ-ի հետ: Անցյալ շաբաթ «ՎիմպելԿոմ» ԲԲԸ ռուսաստանյան բջջային օպերատորը սկսել է Վրաստանում ցանցի փորձնական շահագործումը: Վերոնշյալ նախագծի շրջանակներում Վրաստանի ողջ տարածքում կներդրվի GSM/GPRS/EDGE նոր բջջային ցանց, որը պատրաստ է տրամադրել 3G/UMTS եւ WiMAX ծառայությունները: