Նոյեմբերի 28-ին «Զվարթնոց» օդանավակայանի ադմինիստրատոր Սամվել Հակոբյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ «Զվարթնոցի» հաշվառող Ն. Մանուչարյանը, հանցավոր համաձայնության գալով իրենց ծառայության աշխատակիցների հետ, այս տարվա ընթացքում օդանավակայանի արխիվից հափշտակել է ՀՀ օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի պետական տուրքի օգտագործված անդորրագրերի կտրոնները, որոնք հաշվառել են թռչող ուղեւորների ներկայացրած նոր անդորրագրերի փոխարեն: Իսկ ուղեւորներից վերցրած ամբողջական անդորրագրերը երկրորդ անգամ վաճառելու արդյունքում հանցավոր խումբը յուրացրել է խոշոր չափերի հասնող գումարներ` նյութական վնաս պատճառելով ՀՀ պետական բյուջեին: Դատախազությունում հարուցվել է քրեական գործ: