Գներն աճում են

10/12/2006

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է գնաճի ցուցանիշները՝ 2006թ. նոյեմբերի դրությամբ։ Նոյեմբեր ամսին գներն աճել են 1%-ով՝ հոկտեմբերի նկատմամբ։ Ամսվա կտրվածքով սրանից բարձր ցուցանիշ արձանագրվել է միայն հունվար ամսին՝ 2.5%։ Նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ գնաճը կազմում է 3.5%։ Իսկ տասներկուամսյա գնաճը (այս տարվա նոյեմբերը նախորդ տարվա նոյեմբերի համեմատ) մոտեցել է 6%-ի սահմանագծին (5.9%)։ Հիշեցնենք, որ այս տարվա նպատակային ցուցանիշը 3% էր, հետո որոշվեց այն դարձնել 5%, +/- 1.5%։ Այսինքն, ԿԲ-ն ունի դեռ 0.6% գնաճի տեղ, մինչեւ 6.5%։ Հետաքրքիրն այն է, որ ԿԲ-ն մի քիչ «խրատվել» է՝ 2007թ. պետբյուջեում գնաճը նպատակադրելով 2.5-5.5%-ի շրջանակներում։ Սակայն մյուս տարվա՝ 2008-ի համար, կրկին նախատեսում է 3%-անոց գնաճ։