Տնտեսություն

ԿԲ-ի «քնքուշ» ձեռագիրը

17.01.2007

ՀՀ ԿԲ-ն հունվարի 11-ին հրապարակել է 2007թ. դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ դեկտեմբերի 30-ի ԿԲ խորհրդի նիստի արձանագրությունը: Երկրի գլխավոր ֆինանսական կառույցի ղեկավարությունն, իր սովորության համաձայն, շարունակում է հավատալ հեքիաթային կյանքին: Լավատեսությունը լավ բան է, բայց դառն իրականությունն ընդունելը, ինչպես հայտնի է, օժանդակում է յուրաքանչյուր քաղաքականությանը: Ըստ ԿԲ-ի, 2006թ. դեկտեմբերին 2005թ. դեկտեմբերի նկատմամբ արձանագրվել է գնաճի …

կարդալ ավելին

ԿԲ-ն կատու ու կրիա է «բազմացնում»

17.01.2007

ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ է մտցնում արծաթե հուշադրամներ, որոնց վրա պատկերված են կովկասյան անտառակատուն եւ միջերկրածովյան կրիան: 100-դրամանոց հուշադրամները թողարկվել են «Կովկասի կենդանական աշխարհ» միջազգային ծրագրի շրջանակներում: Ծրագրում ներառված են այն կենդանիները, որոնք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում: Լեհաստանի դրամահատարանում յուրաքանչյուր հուշադրամից թողարկվել է 3 հազար հատ:

կարդալ ավելին

Ռուսները դժգոհ են «ԱրմենՏելի» վիճակից

17.01.2007

Մեր տեղեկություններով` «ԱրմենՏելի» նոր սեփականատեր «ՎիմպելԿոմի» ղեկավարները դժգոհ են ընկերության ներկայիս տեխնիկական հագեցվածության մակարդակից եւ սարքավորումների որակից: Չնայած նոր սեփականատերերը դեռ պաշտոնապես կարծիք չեն հնչեցրել, գուցեեւ ընդհանրապես չհնչեցնեն՝ ելնելով գործարար էթիկայից կամ ձեռք բերած պայմանավորվածությունից, այնուամենայնիվ, մասնավոր զրույցների ընթացքում ռուս կառավարիչները նշում են, որ այս տարիների ընթացքում «ԱրմենՏելն» աշխատել է հին, ոչ ժամանակակից սարքավորումներով, որոնք …

կարդալ ավելին

Գովազդով փչացրած տոներ

16.01.2007

Ամանորի տոներն այս տարի ավելի քան տնական էին: Սառնամանիքը շատերին ստիպեց տոներն անցկացնել տանը: Ոչ քաղաքապետարանի, ոչ տարբեր մշակութային ու ոչ այնքան մշակութային օջախների անցկացրած միջոցառումները չկարողացան բնակչությանը տնից դուրս հանել: Ցուրտը ստիպեց մոռանալ նաեւ փոխադարձ այցելությունների ավանդույթը: Ու այս պարագային բնակչության մեծ մասի համար ժամանց կազմակերպելու հիմնական միջոց կարող էր դառնալ հեռուստացույցը: Կարող էր, …

կարդալ ավելին

Ուտենք-խմենք հայերեն

16.01.2007

Ամանորյա տոները տարեցտարի ավելի ակնհայտ են դարձնում մի հետաքրքիր իրողություն՝ 1700 տարվա քրիստոնյա հայ ժողովրդին ավելի շատ հետաքրքրում է՝ գալիք տարին ի՞նչ կենդանու տարի է, քան՝ ի՞նչ է խորհրդանշում Սուրբ ծնունդը։ Ու բարեմաղթանքներն էլ դարձել են յուրահատուկ։ Այս տարին, ասում են, Վարազի կամ Խոզի տարի է։ Դեկտեմբերի 31-ին հաջորդող մի քանի օրերի ընթացքում բազմիցս լսել …

կարդալ ավելին

Նախընտրական սակագներ

16.01.2007

2007 թվականի ամանորը անկախության տարիների մեջ բացառիկ էր այն առումով, որ բնական մենաշնորհների ոլորտի ծառայությունները ոչ միայն չթանկացան, այլ նույնիսկ՝ էժանացան: Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքացիների համար ավանդույթ էր դարձել նոր տարին դիմավորել ծառայությունների նոր՝ բնականաբար բարձրացված սակագներով: Հունվարի 1-ից մենք հեռախոսի, լույսի, գազի, ջրի համար վճարում էինք ավելի շատ, քան նախորդ տարին էր: …

կարդալ ավելին

Արտահանման ապագան

16.01.2007

Այսօր փոխարժեքն արժեւորվում է: Եվ այդ արժեւորումը տեւում է արդեն 4 տարի: Չխոսելով արժեւորման պատճառների մասին, քանի որ արդեն շատ է քննարկվել այդ թեման, կփորձենք այս հոդվածում անդրադառնալ նրա հետեւանքներին՝ դիտարկելով այն արտահանողների տեսանկյունից: Ոչ մի երկրում կասկածի տակ չի դրվում, որ փոխարժեքի արժեւորումը կրճատում է արտահանման ծավալները եւ ավելացնում ներմուծմանը, քանի որ արտահանողները ստիպված …

կարդալ ավելին

Նախատոնական տեսարաններ

29.12.2006

Նախկին քաղաքապետի հրաժարականից հետո հայ հասարակությունը գիտի, որ մայրաքաղաքի քաղաքապետները նստած են փողի վրա: Այդ մասին` ՀՀ նախագահի հրապարակային հայտարարությունից գիտի: Ներկա քաղաքապետն էլ ջանք ու եռանդ չխնայելով ուզում է ապացուցել, որ փողի վրա նստած մարդը տարբերվում է մյուսներից: Տարբերվում է, ասենք, տրամաբանությամբ: Նա նկատում է երեւույթներ, որ ուրիշը չի նկատում: Այս երկուշաբթի մամուլի ասուլիսում …

կարդալ ավելին

Մենք ենք Ալֆան եւ Օմեգան

29.12.2006

Երեւի գիտեք, թե հին ժամանակներում շամաններն ու քրմերն ինչպես էին խաբում հասարակ ժողովրդին։ Պատկերացրեք՝ ցեղի շամանը գիտի, որ շուտով անձրեւ է գալու (այն ժամանակ էլ մարդիկ ունեցել են գիտելիքներ), որն այնքան անհրաժեշտ է երաշտից տառապող իր ցեղակիցներին։ Եվ ինչ-որ ծիսակատարություն է կազմակերպում՝ երեսը ներկած խարույկի շուրջ թռչկոտելով ու անհասկանալի բաներ ասելով անձրեւի աստծուն։ Բնական է՝ …

կարդալ ավելին

Գործարարները դժգոհ են անցնող տարուց

29.12.2006

ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատը երեկ մրցանակներ հանձնեց այն 24 ընկերությունների ղեկավարներին, ովքեր «աջակցել են գործարարության զարգացմանը»: Այդ ընկերությունների մեջ կային գյուղմթերք, շինանյութ, դեղորայք արտադրողներ, բեռնափոխադրողներ, տուրիզմի, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության եւ այլ ոլորտների ներկայացուցիչներ: Մենք փորձեցինք մրցանակակիր գործարարներից տեղեկանալ, թե ի՞նչ տվեց նրանց 2006 թվականը, ինչպիսի՞ ձեռքբերումներ ու կորուստներ ունեցան եւ ինչպիսի՞ ակնկալիքներ ունեն 2007-ից: Գործարարների մեծ …

կարդալ ավելին

Հատուկ հուշադրամներ

27.12.2006

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ է մտցրել ոսկե հուշադրամ՝ նվիրված Շախմատի 37-րդ համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի տղամարդկանց հավաքականի հաղթանակին: Ոսկե հուշադրամներ են մտցվել նաեւ նվիրված Հակոբ Գյուրջյանի ծննդյան 125-ամյակին եւ Գառզուի ծննդյան 100-ամյակին: Երեկ շրջանառության մեջ է դրվել նաեւ արծաթե հուշադրամ՝ նվիրված մարշալ Համազասպ Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակին։

կարդալ ավելին

Վսյո նորմալնո գոսպոդա!

26.12.2006

ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը երեկ հրաժարվեց գնահատական տալ 2006թ. ընթացքում իր ղեկավարած գերատեսչության աշխատանքին` այդ գործը թողնելով ՀՀ վարչապետին: Սակայն նա համոզված է, որ վերջինիս կողմից «երկու» գնահատականին չի արժանանա: Նախարարը բազմաթիվ ձեռքբերումներ նշեց, որ ՀՀ էներգետիկայի ոլորտն ունեցել է այս տարվա ընթացքում: Դրանցից մեկն էլ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի մասին «վերջնականապես որոշում ընդունելն …

կարդալ ավելին

188 մլն ռուբլու զուտ շահույթ

26.12.2006

2006 թվականի երկրորդ կիսամյակում «ՀայՌուսգազարդ» ընկերության զուտ շահույթը կազմել է 188 մլն ռուբլի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14 մլն ռուբլի զուտ վնասի դիմաց: Այդպիսի տվյալներ է ներառում «Գազպրոմ» ընկերության ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների գծով հաշվետվությունը:

կարդալ ավելին

Շինարարությունն այլեւս կհարկվի

26.12.2006

Հայաստանի տնտեսության զարգացումն ապահովող շինարարությունը 2007 թվականից վերջապես հարկվելու է: Իսկ 2007թ. բյուջեն նույնիսկ ունի հատուկ հարկային փաթեթ, որն ուրվագծում է, թե ինչպես պետք է հարկել շինարարության ոլորտը: Շինարարության առանձին նեղ ոլորտներ մինչեւ հիմա էլ հարկվել են, սակայն չեն հարկվել բուն կառուցապատումից ստացվող եկամուտները: Իսկ շինարարությունը, որն այսօր սահմանափակված է հիմնականում էլիտար կոչվող բազմաբնակարանային շենքերի …

կարդալ ավելին

Վրաստանը Հայաստանից էլեկտրաէներգիա է ուզում

26.12.2006

Երեկ ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշեց, որ դեկտեմբերի 21-ին Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը դիմել է Հայաստանին` Վրաստանին մինչեւ 200 մվտ էլեկտրաէներգիա մատակարարելու խնդրանքով: Նախարարը հայտարարեց, որ հայկական եւ վրացական կողմերը բանակցություններ կվարեն, որոնց արդյունքում կսահմանվեն Վրաստանին մատակարարվող էլեկտրաէներգիայի գինն ու մատակարարման պայմանները: Ա. Մովսիսյանը նաեւ նշեց, որ վերջին շրջանում Հայաստանն էլեկտրաէներգիա չի արտահանել Վրաստան, քանզի …

կարդալ ավելին

Գազի դեֆիցիտ դեռ չկա

23.12.2006

Վրաստանում տեղի ունեցած վթարի պատճառով Հայաստանին մատակարարվող գազի ծավալի կտրուկ նվազումը դեռեւս չի ազդել ո՛չ բնակչության, ո՛չ էլ արտադրական ձեռնարկությունների վրա, քանի որ այն լրացվում է պահեստավորված գազի հաշվին: «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը «Ռոսիա» հեռուստաալիքի եթերով հայտարարել է, որ դեռեւս Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարանում պահեստավորված գազի պաշարները բավարար են Հայաստանի սպառողներին անխափան …

կարդալ ավելին

Գների հիմնավորման սպառնալիք

23.12.2006

Անցած շաբաթ հանդգնել էինք ենթադրել, որ իշխանությունները սկսել են գները նվազեցնելու հնարավորություններ փնտրել: Նման ենթադրության համար հիմք էր այն, ինչ կատարվում է մեր նախատոնական շուկայում: Մի քանի ապրանքատեսակներ էժանացել են: Իհարկե, մեր ֆինանսատնտեսական իշխանավորների մոտ մեծ է այդ գործընթացները դրամի արժեւորումով բացատրելու գայթակղությունը: Բայց շուկայում նվազել են ընդամենը մի քանի ապրանքատեսակի գներ: Հետեւաբար, դրանք հասարակական …

կարդալ ավելին

«OTE-ն Հայաստանին վերաբերվում էր՝ ինչպես աֆրիկյան հետամնաց երկրի»

23.12.2006

– Պարոն Սարգսյան, Ձեր կարծիքով ինչո՞ւ OTE-ն վաճառեց «ԱրմենՏելը»: Չէ՞ որ դրանից մեծ շահույթ էր ստանում: Անտրամաբանական չէ՞, որ մի ընկերություն վաճառում է շահութաբեր իր բիզնեսը: – Ինձ միշտ թվում էր, թե OTE-ն «ԱրմենՏելը» չի վաճառի, որովհետեւ կա արտաքին քաղաքականություն: Նախ` բավականին ջերմ են հայ-հունական հարաբերությունները: Կար մի հետաքրքիր գործոն եւս՝ Հունաստանը ՆԱՏՕ-ի անդամ է, …

կարդալ ավելին

Շան տարում աճած տնտեսության մասին

23.12.2006

Ընդամենը 10 օր հետո 2006 թվականն իր իրավունքները կհանձնի 2007-ին։ Իսկ դա նշանակում է, որ եկել է արդյունքներն ամփոփելու ժամանակը։ Գերատեսչությունների ղեկավարներն արդեն սկսել են ամփոփիչ ասուլիսներ տալ, իսկ հունվարին կսկսվի նրանց «քննաշրջանը» վարչապետի մոտ։ Մենք էլ առայժմ փորձենք գոնե պաշտոնական վիճակագրության օգնությամբ պատկերացում կազմել, թե տնտեսական տեսանկյունից այս տարին ինչպիսի՞ն էր Հայաստանի համար։ Ազգային …

կարդալ ավելին

Բացվել է նոր կենտրոն

23.12.2006

ՀՀ-ում երեկ բացվել է Արտադրողականության եւ մրցունակության ազգային կենտրոնը: «Մեդիամաքսի» հաղորդմամբ, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի խորհրդի նախագահ Արսեն Ղազարյանն ասել է, որ սկզբնական շրջանում Կենտրոնը կգործի Խորհրդին կից, իսկ հետագայում կկարողանա գործել ինքնուրույն: Կենտրոնի նպատակներն են ուսուցումը, ձեռնարկատերերին խորհրդատվական ծառայությունների մատուցումը, տնտեսության զարգացման միտման վերլուծումը:

կարդալ ավելին