Կահույքագործները պատժվել են

29/10/2006

Հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ քննարկվել են մի քանի տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ օրենքի խախտման համար պատասխանատվության միջոցի կիրառման մասին հարցեր: Հանձնաժողովի որոշմամբ` կահույքի ներկրման, արտադրման եւ իրացման շուկայում գործող «Ի. Հարությունյան», «Իսարմե», «Արսպի» տնտեսվարող սուբյեկտները տեղեկատվություն չտրամադրելու համար տուգանվել են 500.000 դրամով: Միեւնույն խախտումը երկրորդ անգամ թույլ տալու համար «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը նախատեսում է ավելի խիստ պատիժ` 2 մլն դրամ: