Բանկը քիմիայով չի զբաղվում

31/10/2006

Ռուսական ՎՏԲ բանկը հետաքրքրված չէ «Պրոմեթեյ-Քիմպրոմ» հայկական ձեռնարկության ձեռքբերմամբ: Այդ մասին երեկվա մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՎՏԲ-ի ավագ փոխնախագահ, կառավարման անդամ Վասիլի Տիտովը: Նա ասաց, որ «Վնեշտորգբանկի» «դուստր» կառույցը` «ՎՏԲ-Կապիտալը» քննարկել է Վանաձորի քիմիական կոմբինատի ձեռքբերման եւ շահագործման հարցը: Տիտովի խոսքերով, այն ժամանակ կոմբինատը չէր աշխատում, եւ ռուսաստանյան մի քանի աուդիտորական ընկերությունների կողմից քիմիական ձեռնարկության վիճակի ուսումնասիրությունից հետո ՎՏԲ-ն որոշել է չգնել այն: