Տնտեսություն

Հիփոթեքային վարկը քչերին է հասանելի

06.10.2006

Այս տարվա մարտին գերմանական KfW բանկը ՀՀ կենտրոնական բանկի հետ «Բնակարանային ֆինանսավորման կայուն շուկայի զարգացման» վարկային պայմանագիր է կնքել, որի շրջանակներում KfW-ն ընդհանուր առմամբ 12 մլն եվրոյի վարկ է տրամադրելու ԿԲ-ին` 40 տարի մարման ժամկետով եւ 0,75% տոկոսադրույքով: Հիփոթեքային շուկայի զարգացման համար նախատեսվող վարկային այս ծրագրի առաջին տրանշը` 6 մլն եվրոն, արդեն տրամադրվել է: Երեկ …

կարդալ ավելին

Իրենք իրենց սարքած արժեւորումից վախեցան

06.10.2006

Վերջին օրերին մեր բնակչությունն ականատես եղավ մի հետաքրքիր երեւույթի։ Երկուշաբթի օրը փոխանակման կետերը դոլարը գնում էին 370 դրամով, օրվա ընթացքում այն իջավ մինչեւ 360 դրամ, իսկ հետո կրկին սկսեց բարձրանալ։ Երեկ արդեն փոխանակման կետերը 1 ԱՄՆ դոլարի դիմաց վճարում էին 375-376 դրամ։ Ընդհանրապես, փոխարժեքի վարքագիծը մեր երկրում շատ դժվար է բացատրել, որոշ դեպքերում՝ անգամ անհնարին։ …

կարդալ ավելին

Միեւնույն է` ակցիզային հարկը պետք է վճարել

06.10.2006

Հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր Գործարարության աջակցության խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հարկային պետական ծառայությունն (ՀՊԾ) ու Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը մասնավորապես քննարկել են «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ Երեւանի կոնյակի գործարանի (ԵԿԳ) առաջարկը: Կառավարության մամլո հաղորդագրության համաձայն, «կողմերը հակառակ մոտեցումներ են հանդես բերել …

կարդալ ավելին

Խաղողը եւ շրջափակումը

06.10.2006

Հայաստանի խաղողը հավակնում է դառնալ ազգային արժեք եւ այդ առումով հասնել ծիրանին: Խորհրդային կարգերի փլուզումից հետո, երբ հողը մասնավորեցվեց, խաղողի այգիներն էլ բաժանվեցին գյուղացիներին: Իսկ երբ Հայաստանն ընկավ շրջափակման մեջ եւ հացի խնդիր ունեցավ, երբ խաղող մթերող գինու գործարանները դադարեցին աշխատել ու արտադրանք տալ, գյուղացիները քանդեցին խաղողի այգիների մեծ մասը եւ փոխարենը ցորեն ցանեցին: Խորհրդային …

կարդալ ավելին

Իրար օգնենք, որ չխախտենք

05.10.2006

Պետբյուջեն, ինչպես գիտեք, օրենք է։ Իսկ ցանկացած օրենք, անգամ Հայաստանում, ենթադրվում է, որ չպետք է խախտվի։ Սակայն այս տարի հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել. օրինախախտի կարգավիճակում կարող է հայտնվել հենց օրենքի հեղինակը՝ ՀՀ կառավարությունը։ Այսպես, 2005թ. նոյեմբերի 11-ին ընդունված «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ Օրենքի 4-րդ հոդվածն ասում է. «Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ օրենքով …

կարդալ ավելին

Վաճառելուց առաջ բարձրացնում են սակագները

03.10.2006

Հիշեցնենք, որ 2004թ., երբ փոփոխություն կատարվեց թիվ 60 լիցենզիայի մեջ, «ԱրմենՏելը» զրկվեց բջջային կապի մենաշնորհից: Այդ փոփոխությունն արվեց «Ղարաբաղ Տելեկոմին» բջջային կապի ծառայություն մատուցելու հնարավորություն տալու համար: Սակայն «ԱրմենՏելը» հենց այնպես չկիսեց բջջային կապում ունեցած իր մենաշնորհային դիրքերը: Դրա դիմաց ստացավ մեկ այլ մենաշնորհ՝ ինտերնետ-հեռախոսակապի ծառայությունը: Միգուցե ՀՀ կառավարությունն այն ժամանակ չգիտակցեց, թե ի՞նչ հետեւանքներ …

կարդալ ավելին

Մեղքը «Նաիրիտի՞նն» է

29.09.2006

«Նաիրիտ» գործարանի ետադարձ ջրերի խողովակաշարի պայթյունի մասին պաշտոնական եզրակացությունն առայժմ չի հրապարակվել, սակայն մի քանի փաստեր հիմք են տալիս ենթադրելու, թե պատճառն այնուամենայնիվ պետք է փնտրել ոչ թե նույն խողովակաշարից օգտվող այլ ձեռնարկություններում, այլ հենց «Նաիրիտում»։ Մասնավորապես, իրազեկ աղբյուրներից հայտնի է դարձել, որ հենց պայթյունի հաջորդ օրը «Նաիրիտի» ղեկավարությունը ձեռնարկության բազմաթիվ աշխատակիցների արձակուրդ է ուղարկել։ …

կարդալ ավելին

Վաճառեցին ֆրանսիացիներին

29.09.2006

«Credit Agricole» ֆրանսիական բանկային խումբը գնել է «Հայգյուղփոխբանկի» (ACBA) բաժնետոմսերի 28%-ը: Այսուհետ բանկը կոչվելու է ACBA Credit Agricole Bank: Բանկի գլխավոր տնօրեն Ստեփան Գիշյանի խոսքերով, գործարքի արժեքը կազմել է 2.8 մլրդ դրամ: «Credit Agricole» ընկերության կողմից իրականացված ներդրումների շնորհիվ բանկի կանոնադրական կապիտալը հասել է 10 մլրդ դրամի: ՀՀ ԿԲ նախագահի հավաստմամբ, «Credit Agricole»-ի մուտքը հայկական …

կարդալ ավելին

Կրթությունը բարձրագույն՝ առանց միջնակարգի

29.09.2006

Հասարակությունը միշտ էլ մի տեսակ պասիվ է արձագանքում հանրակրթությանը վերաբերող խնդիրներին: Կրթության նախարարությունում կամ Ազգային ժողովում պարբերաբար կազմակերպվող քննարկումներին միայն մասնագետներն են հետեւում: Բուլոնյան շարժմանը միանալու եւ մեր դպրոցական համակարգն արեւմտյան չափանիշներին համահունչ դարձնելու մղումով այս տարվանից ներդրվեց 12-ամյա ուսուցման համակարգ: Հանրակրթական դպրոցն անկախության 15 տարիների ընթացքում տոտալ բարեփոխումների փուլում է: Բարեփոխումներն այնքան անփույթ ու …

կարդալ ավելին

Վագրի մրցունակությունը կաղում է

29.09.2006

Հայաստանն իր մրցունակությամբ գրավում է 82-րդ տեղը՝ 125 երկրների շարքում։ «Համաշխարհային տնտեսական ֆորումի» (ՀՏՖ) կողմից պարբերաբար հրապարակվող «Համաշխարհային մրցունակության զեկույց – 2006-2007»-ում մեր երկիրը նախորդ տարվա համեմատ մեկ տեղով նահանջել է մրցունակության ինդեքսում։ Այս մասին երեկ հայտարարեց «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանը, որի ղեկավարած կազմակերպությունը ՀՏՖ-ի գործընկերն է եւ մասնակցել է զեկույցի …

կարդալ ավելին

2,5 միլիոն դոլարի տուգանք

29.09.2006

«Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ երեկ ճապոնական Տիբա քաղաքի դատարանը որոշել է, որ 34-ամյա Հիրոակի Էնոմոտոն, ով մեքենան վարել է անսթափ վիճակում, պետք է 2,5 միլիոն դոլարի տուգանք վճարի: 2001թ. Էնոմոտոն, անսթափ վիճակում վարելով ավտոմեքենան, բախվել է մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը մինչեւ այժմ գտնվում է կոմայի մեջ: Ավելի վաղ Էնոմոտոն նույն արարքի համար դատապարտվել էր երկու …

կարդալ ավելին

Դեպոզիտս գաղտնի թող մնա

29.09.2006

Սեպտեմբերի 23-ին «HSBC Հայաստան» բանկը նշում էր իր հիմնադրման 10-ամյակը։ Այդ կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, բանկի ձեռքբերումները եւ հեռանկարները ներկայացնելուց բացի, խոսք գնաց նաեւ Հայաստանի տնտեսական վիճակի մասին։ Եվ ներկաներից մեկն արտահայտեց բավական հետաքրքիր մի միտք. «Շատ արդյունավետ Կենտրոնական բանկ ստեղծեցիք…Հայաստանի տնտեսական աճը կարելի է մեծապես պայմանավորել հենց ԿԲ գործունեությամբ»։ Քանի որ «Կենտրոնական բանկ» …

կարդալ ավելին

Վրաստանից՝ Գյումրի

29.09.2006

Երեքշաբթի օրն Ախալքալաքի 62-րդ ռազմակայանից Ծալկայի երկաթուղային կայարանի մոտ հատուկ պատրաստված կառամատույցից դեպի ռուսական կողմ շարժվեց այս տարվա վերջին` 12-րդ շարասյունը` 3 տանկ, 11 զենիթային հրանոթներ եւ 300 տոննա զինամթերք: 2006թ. ՌԴ-ն Վրաստանից դուրս է բերել ընդհանուր առմամբ 727 միավոր տեխնիկա, 6 տոննա նյութական միջոցներ: Տեխնիկայի եւ զինամթերքի մի մասը տեղափոխվել է ՀՀ` Գյումրիի ռուսական …

կարդալ ավելին

Պայթյունի հետեւանքները դեռ անորոշ են

29.09.2006

Սեպտեմբերի 23-ի երեկոյան «Նաիրիտ» գործարանի մոտակայքում, «Նաիրիտ 1» եւ «Նաիրիտ 2» քիմիական ձեռնարկությունների ջրահեռացման համակարգում պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետեւանքով մեկ քաղաքացի մարմնական վնասվածքներ է ստացել: Վնասվել են նաեւ ջրագծերն ու կոյուղատարը, ինչպես նաեւ մերձակայքի 6 ավտոմեքենաներ: Սեպտեմբերի 23-ին, ժամը 19:07-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արտաշատի խճուղուն հարակից Նորագավիթ թաղամասի գերեզմանատան մոտ տեղի …

կարդալ ավելին

37%-անոց տնտեսական ա՞ճ

29.09.2006

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) ներկայացրել է 2006թ. առաջին 8 ամիսների մակրոտնտեսական ցուցանիշները։ Չէ, պետք չի ոգեւորվել, ԱՎԾ-ն պաշտոնապես այդպիսի թիվ չի հրապարակել։ Վիճակագիրների ներկայացրած տնտեսական աճի ցուցանիշը 2006թ. հունվար-օգոստոսի համար կազմել է 11.3 տոկոս։ Ճիշտ է, օգոստոսին ՀՆԱ-ն հուլիսի նկատմամբ անգամ նվազել է 3.2%-ով, սակայն մենք ստորակետից առաջ դեռ երկու նիշ ունենք։ 30% եւ …

կարդալ ավելին

Քըրքորյանը 26-րդն է

24.09.2006

«Ֆորբս» հանդեսի հրապարակած ամերիկացի 400 միլիարդատերերի ցուցակում ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը 26-րդ տեղում է: 89-ամյա Քըրք Քըրքորյանի կարողությունը, ըստ ամսագրի, 9 միլիարդ դոլար է: Նրան է պատկանում ավտոմեքենաներ արտադրող «General Motors» ընկերության բաժնետոմսերի մոտ 10%-ը: Քըրքորյանը նաեւ խաղատների եւ հյուրանոցների մեծ ցանցի սեփականատեր է: «Ֆորբս»-ի ցուցակը գլխավորում է «Մայքրոսոֆթ» ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, որի կարողությունը …

կարդալ ավելին

Մելիքյանը՝ բանկային վերահսկողության կոմիտեի ղեկավար

24.09.2006

Ռուսաստանի ԿԲ բանկային վերահսկողության կոմիտեի ղեկավար է նշանակվել Գենադի Մելիքյանը, ով մինչ այդ կենտրոնական բանկի փոխնախագահն էր եւ ղեկավարում էր վարկային կազմակերպությունների գլխավոր տեսչությունը: Հիշեցնենք, որ բանկային վերահսկողության կոմիտեի նախկին ղեկավարը՝ Անդրեյ Կոզլովը, սպանվել էր սեպտեմբերի 13-ին Մոսկվայում: Ըստ «Նովոստիի», ՌԴ բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանը վստահություն է հայտնել, որ Գենադի Մելիքյանը կիրականացնի Անդրեյ Կոզլովի …

կարդալ ավելին

Արգելել են ֆինանսավորումը

24.09.2006

ԱՄՆ-ի Սենատի բանկային, բնակշինարարության եւ քաղաքաշինության հարցերով հանձնաժողովը նախօրեին հաստատել է հարավկովկասյան երկաթուղու շինարարության ֆինանսավորումն արգելելու մասին որոշումը: Օրենսդիրները հաստատել են «Էքսպորտ-Իմպորտ» բանկի 2006թ. գործառույթը, որն ընդգրկում է կետ այն մասին, որ չեն հատկացվի ֆինանսներ այնպիսի թանկ եւ ոչ անհրաժեշտ երկաթգծի կառուցման համար, ինչպես Հայաստանը շրջանցող Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան երկաթուղին է: Փոփոխությունը, որն օրենքում ներկայացրել է դեմոկրատ …

կարդալ ավելին

«Հայփոստը»՝ հոլանդացիներին

22.09.2006

«Ռեգնումի» փոխանցմամբ, «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը կտրվեն հոլանդական «ING» ֆինանսական ընկերության հավատարմագրային կառավարմանը: Գործարքը կիրականանա սեպտեմբերի ընթացքում: Ենթադրվում է, որ հոլանդական ընկերությունը լուրջ ներդրումներ կկատարի «Հայփոստում»: Հիշեցնենք, որ «Հայփոստի» բաժնետոմսերի հավատարմագրային կառավարումը 2005թ. 5 տարի ժամկետով տրվել էր «Կոնվերս Ինվեստին»: ՀՀ տարածքում «Հայփոստն» ունի 900 փոստային բաժանմունքներ, որոնցից 89-ը Երեւանում են: 2005թ. ընկերության եկամուտները կազմել են …

կարդալ ավելին

Միլլերը մերժե՞ց Չուբայսին

22.09.2006

Սեպտեմբերի 19-ին «Գազպրոմ» ԲԲԸ նախագահ Ալեքսեյ Միլլերը եւ «ՌԱՕ ԵԷՍ» ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսն աշխատանքային հանդիպում են ունեցել «Գազպրոմի» կենտրոնական գրասենյակում: «Չուբայսի խնդիրներին ավելացել է եւս մեկը,- գրում է ռուսական «Վեդոմոստին»: -Ցուրտ ձմռանը եւ էներգիայի սպառման աճին գումարվել է էլեկտրակայանների համար գազի անբավարարությունը: Գազ ձեռք բերելու համար «ՌԱՕ ԵԷՍ»-ի ղեկավարը գնացել է Նամետկինի փողոց՝ «Գազպրոմի» …

կարդալ ավելին